Օտտո Էդուարդ Դևրիենտ
Օտտո Էդուարդ Դևրիենտ (գերմ.՝ Otto Devrient, հոկտեմբերի 3, 1838[1], Բեռլին, Պրուսիայի թագավորություն - հունիսի 23, 1894[1], Շեցին, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[2]), թատրոնի գերմանացի դերասան, ռեժիսոր, թատրոնների տնօրեն և թատերագիր։
Օտտո Էդուարդ Դևրիենտ գերմ.՝ Otto Devrient | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1838[1] |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | հունիսի 23, 1894[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Շեցին, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[2] |
Գերեզման | Nordfriedhof |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեղինակ, թատրոնի դերասան և գրող |
Ծնողներ | հայր՝ Eduard Devrient? |
Երեխաներ | Ernst Devrient? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Դերասան Ֆիլիպ Էդուարդ Դևրիենտի որդին է։ Դեբյուտը նշել է 18 տարեկանում, Կարլսրուե պալատական թատրոնի բեմում, այնտեղ էլ ստացել է թատերական կրթություն։ Դրանից հետո խաղացել է Շտուտգարտի, Բեռլինի և Լայպցիգի թատրոնների բեմերում։ 1863 թվականին վերադարձել է Կարլսուեի թատրոն և մինչև 1873 թվականը խաղացել է դրա թատերախմբում, այնուհետև տեղափոխվել է Վայմարի պալատական թատրոն, որտեղ սկզբնապես կատարել է բնութագրական դերեր, իսկ այնուհետև այնտեղ աշխատել է որպես բեմադրող։ 1876 թվականին ներկայացվել է Դևրիենտի բեմադրությամբ «Ֆաուստը»` ըստ Գյոթեի պիեսի, որն արժանացել է դրական արձագանքների ու արդյունքում երկար ժամանակ ամենամյա է եղել։
1876 թվականին գլխավորել է Մանհայմի պալատական թատրոնը, 1877 թվականին նույն պաշտոնով տեղափոխվել է Մայնի Ֆրանկֆուրտի նորաբաց քաղաքային թատրոն, սակայն 1879-ի փետրվարին նա հեռացել է աշխատանքից, այնուհետև ապրել և աշխատել է Բեռլինում, Քյոլնում, Դյուսելդորֆում և Ենայում՝ հաճախ կազմակերպելով «Ֆաուստի» բեմադրություններ։ 1884 թվականին գլխավորել է Օլդենբուրգի պալատական թատրոնը, 1889-1890 թվականներին ղեկավարել է Բեռլինի դրամատիկական թատրոնը. երկու հաստատություններում էլ նա անմիջականորեն մասնակցել է ներկայացումների բեմադրություններին։ Եղել է Ենայի համալսարանի պատվավոր դոկտոր։
Նրա առավել հայտնի աշխատանքների թվում է նաև «Տիբերիուս Գրախուս» պիեսը (1871), ինչպես նաև քննադատների կողմից հատկանշական է համարվել Մեֆիստոֆելի դերակատարումը «Ֆաուստ» ներկայացման մեջ։
ԸնտանիքԽմբագրել
- Որդին` Էռնստ Դևրիենտը (1873-1948)` եղել է դիվանապահ և ծագումնաբան։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #116089083 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Արտաքին հղումներԽմբագրել
- Օտտո Դևրիենտ // Badische Biographien(գերմ.)
- Օտտո Դևրիենտ // Allgemeine Deutsche Biographie(գերմ.)
- Օտտո Դևրիենտ // Nordisk Familjebok(շվեդ.)