Օտտո Բուխվից

գերմանացի քաղաքական գործիչ

Օտտո Բուխվից (գերմ.՝ Otto Buchwitz, ապրիլի 27, 1879(1879-04-27)[1][2], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[3] - հուլիսի 9, 1964(1964-07-09)[4][1][2], Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի քաղաքական գործիչ, ԳՍԴԿ-ի անդամ։

Օտտո Բուխվից
 
Կուսակցություն՝ Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 27, 1879(1879-04-27)[1][2]
Ծննդավայր Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[3]
Վախճանի օր հուլիսի 9, 1964(1964-07-09)[4][1][2] (85 տարեկան)
Վախճանի վայր Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[4]
Թաղված Հայդեֆրայդհոֆ
Քաղաքացիություն  Արևելյան Գերմանիա
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Օտտո Բուխվիցը 1885-1893 թվականներին սովորել է դպրոցում, ապա մինչև 1896 թվականն որպես՝ երկաթագործ։ 1896 թվականին նա միացել է արհեստակցական միության և մետաղագործական արդյունաբերության աշխատողներին, իսկ ահա 1896 թվականին ԳՍԴԿ-ի շարքերին։ Մինչև 1907 թվականը աշխատել է որպես ջուլհակ։ 1908 թվականին նա Խեմնիցում նշանակվել է գերմանական միության տեքստիլ աշխատողների քարտուղար։ 1914 թվականին զորակոչվել է բանակ և մինչև պատերազմի ավարտը կռվել է Արևելյան Պրուսիայում։ 1920 թվականին Բուխվիցը ընտրվել է Դաշտային Սիլեզիայի ԳՍԴԿ-ի շուրջկոմի քարտուղար։ 1924-1933 թվականներին նա եղել է ռայխստագի պատգամավոր։

Հիտլերի իշխանության գալուց հետո, այլ սոցիալ-դեմոկրատների հետ դեմ է քվեարկել արտակարգ լիազորությունների օրենքին և արտագաղթել Դանիա։ Բրյուսելում հրապարակել է հակաֆաշիստական շաբաթաթերթ Freies Deutschland: Դանիան օկուպացվելուց հետո 1940 թվականի ապրիլին նրան ձերբակալել են, իսկ հուլիսին տեղափոխել գեստապո։ 1941 թվականի հուլիսին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման։ Մինչև Առաջին Համաշխարհային Պատերազմի ավարտը իր պատիժը կրել է Բրանդենբուրգի բանտում, որտեղ պահպանել է իր շփումները կոմունիստների հետ։

Պատերազմից հետո Բուխվիցն ակտիվորեն մասնակցել է ԳԿԿ-ի և ԳՍԴԿ-ի ասոցացման նախապատասրատական աշխատանքներին, թեև նա պատերազմի ժամանակ, ոչ միշտ է աջակցել կոմունիստներին։ Նրա գլխավոր մրցակիցը Ստանիսլավ Տրաբալսկին էր Սաքսոնիայից։ 1946 թ. դեկտեմբերից սկսած մինչև 1948 թվականը Վիլհեմ Կյոնենի հետ գլխավորել է ՍՀԿԳ-ն Սաքսոնիայում։ 1948 թվականի նոյեմբերի 29-ին Գերման Մատերնոմի հետ ընտրվել է Կենտրոնական կուսակցության Վերահսկիչ հանձնաժողովի նախագահ և այդ պաշտոնում մնացել մինչև 1950 թ. հուլիսը։ 1953 թվականին առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է իր զբաղեցրած պաշտոնից։ 1957 թվականին Դրեզդենի տեխնիկական ավագ դպրոցում նրան շնորհվել է պատվավոր սենատորի կոչում։ 1963 թվականի ապրիլի 27-ին շնորհվել է Դրեզդենի պատվավոր քաղաքացու կոչում։ Բուխվիցը թաղված է Դրեզդենում։ ԳԴՀ-ում Օտտո Բուխվիցի անունով կան բազմաթիվ փողոցներ, դպրոցներ և հասարակական այլ հաստատություններ։

Աշխատություններ խմբագրել

  • Otto Buchwitz: Ursachen der Niederlage der deutschen Arbeiterbewegung (hg. von Heinz Niemann), in: Jahrbuch für Forschungen zur Geschichte der Arbeiterbewegung, Heft I/2003.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118664387 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Бухвиц Отто // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն խմբագրել

  • Unser Ehrenpräsident. Zum 85. Geburtstag des Ehrenpräsidenten des Deutschen Roten Kreuzes in der Deutschen Demokratischen Republik. Red.: Gottfried Herold. Deutsches Rotes Kreuz, Dresden 1964
  • G. Roßmann: Buchwitz, Otto. In: Geschichte der deutschen Arbeiterbewegung. Biographisches Lexikon. Dietz Verlag 1970, S. 68-71
  • Ruth Seydewitz: Der Klasse treue Kämpfer. Aus dem Leben von Otto Buchwitz. Berlin 1968
  • Aspekte sächsischer Landtagsgeschichte, Präsidenten und Abgeordnete von 1833 bis 1952. Sächsischer Landtag, 2001, S. 163/164.
  • Meyers Neues Lexikon in acht Bänden. VEB Bibliographisches Institut, Leipzig 1963, Band 2, S. 111
  • Fritz Zimmermann: Otto Buchwitz. Ein Lebensbild. Dietz Verlag, Berlin 1984
  • Walter Böhme, Edith Reichardt: Otto Buchwitz, 27. April 1879 — 9. Juli 1964. Ehrenbürger seit: 27. April 1963. Auruspress, Dresden 2008, S. 36-46 (Dresdens Ehrenbürger von 1945—2007)
  • Ditmar Staffelt: Der Wiederaufbau der Berliner Sozialdemokratie 1945/46 und die Einheitsfrage — ein Beitrag zur Nachkriegsgeschichte der unteren und mittleren Organisationsgliederungen der SPD, Verlag Peter Lang 1986, ISBN 978-3-8204-9176-0, Seite 428
  • Gabriele Baumgartner, Dieter Hebig: Biographisches Handbuch der SBZ/DDR. 1945—1990. Band 1. K. G. Saur, München 1996, ISBN 3-598-11176-2, S. 94.
  • Mario Niemann, Andreas Herbst (Hrsg.)։ SED-Kader Die mittlere Ebene. Biographisches Lexikon 1946 bis 1989. Ferdinand Schöningh, Paderborn 2010, ISBN 978-3-506-76977-0, S. 139ff.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Բուխվից» հոդվածին։