Օստրովսկայա Շչել

խուտոր Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում

Օստրովսկայա Շչել (ռուսերեն՝ Островская Щель), խուտոր Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում։ Գտնվում է Տուապսեից 40 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 360 մ բարձրության վրա։

Գյուղ
Օստրովսկայա Շչել
ռուս.՝ Островская Щель
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՏուապսեի շրջան
ԲԾՄ360 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն324 մարդ (2010)
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+786167
Փոստային դասիչ352825
ՍՎՏԲՀԴ03 255 813 005
Օստրովսկայա Շչել (Ռուսաստան)##
Օստրովսկայա Շչել (Ռուսաստան)
Օստրովսկայա Շչել (Կրասնոդարի երկրամաս)##
Օստրովսկայա Շչել (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

Ներկայումս գյուղում բնակվում են հայեր, հույներ, ռուսներ և ադըղեներ։ 1972 թվականին ուներ 35 տուն։

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
2002 388
2010 324

Բնակիչներն զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան և մանկապարտեզ։ Խորհրդային տարիներին այստեղ գործել է թեյամշակման գործարան։

Պատմությունը խմբագրել

Գյուղը հիմնել են Սամսունի շրջակա գյուղերից եկած հայերը` 1910 թվականին։ 1925-1953 թվականներին ընդգրկված է եղել Հյուսիս-Կովկասյան երկրամասի Հայկական ազգային շրջանի կազմի մեջ։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։