Օսկար Դոմինգես

իսպանացի նկարիչ և քանդակագործ

Օսկար Դոմինգես (իսպ.՝ Óscar Domínguez, հունվարի 3, 1906(1906-01-03)[2][3][1][…], Սան Կրիստոբալ դե լա Լագունա, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա[3][4][5] - դեկտեմբերի 31, 1957(1957-12-31)[6][7][8][…], Փարիզ[9][5]), իսպանացի նկարիչ և քանդակագործ[12], մեկը իսպանական սյուռեալիզմի ներկայացուցիչներից մեկը` Սալվադոր Դալիի ու Խոան Միրոյի հետ մեկտեղ։

Օսկար Դոմինգես
իսպ.՝ Óscar Domínguez[1]
Ի ծնեիսպ.՝ Óscar Manuel Domínguez Palazón
Ծնվել էհունվարի 3, 1906(1906-01-03)[2][3][1][…]
ԾննդավայրՍան Կրիստոբալ դե լա Լագունա, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա[3][4][5]
Վախճանվել էդեկտեմբերի 31, 1957(1957-12-31)[6][7][8][…] (51 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[9][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[10][11][5] և  Իսպանիա[1]
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, նկարազարդող, լուսանկարիչ և տեքստիլ նկարիչ
Ոճ27 թվականի սերունդ
 Oscar Domínguez Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1906 թվականի հունվարի 7-ին, Սան Կրիստոբալ դե լա Լագունայում (Իսպանիա)։ Մանկության տարիներին հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որի արդյունքում վնասվել են դեմքի ոսկորներն ու վերջույթները։ 1926 թվականից ապրել է Փարիզում` զբաղվելով ընտանեկան բիզնեսով (բանանի արտահանում Ֆրանսիա)։ 1929 թվականից վերջնականապես հաստատվել է Փարիզում, որտեղ ծանոթացել է տարբեր ավանգարդիստական խմբերի և սյուրռեալիստների հետ։

1931 թվականին նկարել է իր դիմանկարը, որտեղ իրեն պատկերվել է կտրված երակներով։ Վաղ շրջանի հեքիաթային և սեքսուալ մոտիվներով աշխատանքները նկարիչը ներկայացրել է իր առաջին անհատական ցուցահանդեսում (1933 թվական, մայիս, Գեղեցիկ արվեստների պատկերասրահ, Տեներիֆե)։ Այդ ցուցահանդեսի բնորոշ աշխատանք է համարվում «Սյուրռեալիստական բնանկարը» (1933 թվական, Տեներիֆե)։

1934 թվականին միացել է Անդրե Բրետոնի խմբին, որի անդամ է եղել մինչև դրա լուծարումը 1948 թվականին։ 1936 թվականին Դոմինգեսը սկսել է փոխել սյուրռեալիստների կողմից «թարգմանված նկարներ» կոչվող մեթոդը։ «Թարգմանված նկարներ» տերմինը Բրետոնի կողմից ներառվել է «Սյուրռեալիզմի կրճատ բառարան»-ում։

1947 թվականին լույս է տեսնում Դոմինգեսի «Նրանք նայում են միմյանց» բանաստեղծությունների գիրքը։ Դոմինգեսը համարվում է նաև սյուռեալիզմի տեխնիկային վերաբերվող շատ հոդվածների հեղինակ։ 1952 թվականին սկսել է շփվել Մարիա Լաուրա դե Նուալի հետ, ում նա անվանում էր «աստծո պարգև»[13]։

Օսկար Դոմինգեսն ինքնասպան է եղել` կտրելով իր երակները (1957 թվական, դեկտեմբերի 31, Փարիզ)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Դոմինգես» հոդվածին։