Օսբոռն Ռեյնոլդս (անգլ.՝ Osborne Reynolds, օգոստոսի 23, 1842(1842-08-23)[1][2][3][…], Բելֆասթ[4] - փետրվարի 21, 1912(1912-02-21)[1][2][3], Watchet, Somerset West and Taunton, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2][1]), անգլիացի ֆիզիկոս և ինժեներ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1877 թ.-ից)։

Օսբոռն Ռեյնոլդս
Osborne Reynolds
Ծնվել էօգոստոսի 23, 1842(1842-08-23)[1][2][3][…]
Բելֆասթ[4]
Մահացել էփետրվարի 21, 1912(1912-02-21)[1][2][3] (69 տարեկան)
Watchet, Somerset West and Taunton, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2][1]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունֆիզիկոս, քաղինժեներ, ճարտարագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան
Գործունեության ոլորտմեխանիկա, Հիդրոդինամիկա և Հիդրավլիկա
Պաշտոն(ներ)քարտուղար և ընկերության նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[5] և Manchester Literary and Philosophical Society?[6]
Ալմա մատերՔուինս Քոլեջ (1837)[7][2][1]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8]
Հայտնի աշակերտներՋոզեֆ Թոմպսոն[9]
Պարգևներ
 Osborne Reynolds Վիքիպահեստում

Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1867)։ Մանչեստրի համալսարանի պրոֆեսոր (1868)։ Հիմնական աշխատանքները նվիրված են մածուցիկ հեղուկի հոսանքների դինամիկ նմանության տեսությանը։ 18761883 թվականներին փորձնական եղանակով սահմանել է գլանային խողովակներում լամինար հոսանքից տուրբուլենտ հոսանքի անցնելու հայտանիշը։ Առաջարկել է հեղուկի միջինացված շարժման դիֆերենցիալ հավասարումներ՝ հաշվի առնելով լրացուցիչ (տուրբուլենտ) լարումները։ Զբաղվել է յուղման հիդրոդինամիկական տեսությամբ, ուսումնասիրել կավիտացիայի երևույթը, ձայնի մթնոլորտային բեկունակությունը, ջրի ազատ մակերևույթի վրա ալիքների տարածման խմբային արագությունը, կարծր պատերից հեղուկին ջերմություն հաղորդելու երևույթ են։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսբոռն Ռեյնոլդս» հոդվածին։