Տրոյան (քաղաք)

քաղաք Բուլղարիայի Լովեչի մարզում

Տրոյան[1] (բուլղար․՝ Троян), քաղաք Բուլղարիայի Լովեչի մարզում: Գտնվում է Սոֆիայից 160 կմ դեպի արևելք: Բնակչությունը կազմում է 25000 մարդ:

Քաղաք
Տրոյան
բուլղար․՝ Троян
Զինանշան
Troyan-coat-of-arms.svg

Troyan1.JPG
Քաղաքի տեսքը
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՄարզԼովեչի մարզ
ՀամայնքՏրոյան
ԿմետԴիլյան Ենկին
Մակերես60,243 կմ²
ԲԾՄ400 մ
Բնակչություն23 422 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+359 670
Փոստային ինդեքսներ5600
Ավտոմոբիլային կոդОВ
Պաշտոնական կայքtroyan.bg
##Տրոյան (քաղաք) (Բուլղարիա)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Քաղաքը ընկած է Լովեչի մարզից հարավ և գտնվում է ծովի մակերևույթից 400 մ բարձրության վրա: Այստեղով են անցնում Լովեչ, Տետևեն և Սելվի ճանապարհները:

ՊատմությունԽմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1868 թվականին հին հռոմեական Սոստրա ամրոցի տեղում: Իր անունը ստացել է ի պատիվ հռոմեական Մարկոս Ուլպիոս Ներվա Տրայանոս կայսրի: Ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը եղել է մի փոքրիկ գավառական քաղաք:

1948 թվականին Տրոյան միացվել է Լովեչ-Լևսկի-Սվիշտով երկաթուղային ճյուղին: Այս նույն տարում քաղաքում կառուցվել և շահագործման է հանձնվել «Մաշստրոյ» գործարանը:

Բնակչության թվաքանակի գրաֆիկԽմբագրել

Տարի Բնակչություն
1985 26 181
1992 25 104
2000 24 063
2005 22 464
2010 21 997

Տեսարժան վայրերԽմբագրել

Քաղաքից ոչ հեռու գտնվում է Տրոյական վանքը, որը հիմնվել է 17-րդ դարի սկզբին: Այն կարևոր դեր է խաղացել 1876 թվականի բուլղարական ապստամբության ժամանակ:

Հայտնի բնակիչներԽմբագրել

Տրոյանում է ծնվել հայտնի բուլղարացի ֆուտբոլիստ Մարտին Կուշևը[2]: Բացի Կուշևից այստեղ է ծնվել մարզիկ Վլադիմիր Իլիևը: Ծնունդով Տրոյանից է հայտնի երաժիշտ Իվան Շոպովը:

Քաղաքական իրավիճակԽմբագրել

Տրոյան համայնքի կմետը (քաղաքապետ) Դոնկա Միխայլովն է:

Քույր քաղաքներԽմբագրել

  •   Դոջրան, Մակեդոնիա
  •   Էլվանգեն, Գերմանիա
  •   Մարինա Գորկա, Բելառուս
  •   Պերն-լե-Ֆոնտեն, Ֆրանսիա
  •   Ֆորլի, Իտալիա

ՊատկերասրահԽմբագրել

ՔարտեզներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 487. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
  2. «М.Кушев в ФК Амкар»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է 2017-07-14 

Արտաքին հղումներԽմբագրել