Օնո (ճապ.՝ 大野市 Օնո-սի), Ֆուկուի պրեֆեկտուրայում գտնվող ճապոնական քաղաք: Քաղաքի մակերեսը կազմում է 872,39 կմ²[2], բնակչությունը՝ 33 358 մարդ (2014 թվականի հուլիսի 1-ի տվյալների համաձայն)[3], բնակչության խտությունը՝ 38,24 մարդ/կմ ²:

Բնակավայր
Օնո
Դրոշ
Flag of Ono Fukui.JPG

Ono city hall,Fukui,Japan.jpg
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էհուլիսի 1, 1954 թ.
Մակերես872,30 կմ²
Բնակչություն31 264 մարդ (հոկտեմբերի 1, 2019)[1]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքcity.ono.fukui.jp(ճապոներեն)
##Օնո (Ճապոնիա)
Red pog.png

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու Տյուբու տարածաշրջանի Ֆուկուի պրեֆեկտուրայում: Այս քաղաքի հետ սահմանակցում են Կացույամա, Հակուսան, Տակայամա Գուձյո, Սեկի, Մոտոսու քաղաքները և Իբիգավա ավանը[4]:

ԿլիմաԽմբագրել

Օնոյի կլիման մերձարևադարձային մուսսոնային է, բնորոշվում է տաք, խոնավ ամառներով և սառն ու ձնառատ ձմեռներով: Օնոյի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 13.1 °C: Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 2 385 մմ, իսկ սեպտեմբերն ամենախոնավ ամիսն է: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվում է օգոստոսի կեսին՝ մոտ 26,0 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը գրանցվում է հունվարին՝ մոտ 1,0 °C[5]:

ԲնակչությունԽմբագրել

Քաղաքի բնակչությունը կազմում է 33 358 մարդ (2014 թվականի հուլիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 38,24 մարդ/կմ²: Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[6].

Տարեթիվ Բնակչության թվաքանակ
1980 43 379 մարդ
1985 43 113 մարդ
1990 41 837 մարդ
1995 41 069 մարդ
2000 39 632 մարդ
2005 37 843 մարդ

ՍիմվոլիկաԽմբագրել

Քաղաքը խորհրդանշող ծառ է համարվում Fagus crenata-ն, ծաղիկ՝ մագնոլիա կոբուսը, թռչուն՝ Cettia diphone[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 福井県の推計人口 | 福井県ホームページ (яп.)
  2. 平成30年全国都道府県市区町村別面積調(平成30年10月1日時点)
  3. 福井県の推計人口
  4. データのダウンロード(2.各データ詳細
  5. Օնո քաղաքի կլիման
  6. Բնակչության թվաքանակը՝ ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների
  7. «大野市の概要» (ճապոներեն)։ Администрация города Оно։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-07-ին։ Վերցված է 2010-08-17 

Արտաքին հղումներԽմբագրել