Մագնոլիա կոբուս

բույսերի տեսակ
Մագնոլիա կոբուս
Մագնոլիա կոբուս
Մագնոլիա կոբուս
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Magnoliales
Ընտանիք Մագնոլիազգիներ (Magnoliaceae)
Ենթաընտանիք Magnolioideae
Ցեղ Մագնոլիա (Magnolia)
Տեսակ Մագնոլիա կոբուս (M. kobus)
Միջազգային անվանում
Magnolia kobus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Մագնոլիա կոբուս (լատին․՝ Magnolia kobus), մագնոլիազգիների ընտանիքի, մագնոլիա ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Մագնոլիա ցեղի ամենացրտադիմացկուն ներկայացուցիչն է։ Երևանում աճում է թփանման ձևը, որի բարձրությունը հասնում է 1,8 մետրի, ամեն տարի ծաղկում է (ծաղիկները մուգ մանուշակագույն-բոսորագույն են), չի ցրտահարվում անգամ ամենացուրտ ձմռան դեպքում։ Իջևանում մշակվում է ծառանման ձևը և նույնպես աչքի է ընկնում բարձր դիմացկունությամբ։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում հանրապետության ցածրադիր շրջանների (ծովի մակերևույթից մինչև 1300 մ բարձրության վրա) համար։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Երևանում և Իջևանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 113։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագնոլիա կոբուս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագնոլիա կոբուս» հոդվածին։