Օմար Գաբեր (արաբ․՝ عمر جابر‎‎‎; հունվարի 30, 1992(1992-01-30)[1][2], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, Շվեյցարական Բազել ակումբի և Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։ Մասնակցել է 2012 թվականին Լոնդոնում կայացած Ամառային օլիմպիական խաղերին։

Օմար Գաբեր
արաբ․՝ عمر محمود جابر‎‎
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օմար Գաբեր
Ազգությունը եգիպտացի
Քաղաքացիությունը Եգիպտոս Եգիպտոս
Ծննդյան ամսաթիվ հունվարի 30, 1992(1992-01-30)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Կահիրե, Եգիպտոս
Հասակ 174 սմ
Քաշ 83 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեյցարիա «Բազել»
Համար 4
Պատանեկան կարիերա
1997-2010 Եգիպտոս «Զամալեկ»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2016 Եգիպտոս «Զամալեկ» 138 (13)
2016-այժմ Շվեյցարիա «Բազել» 9 (0)
Ազգային հավաքական
2011-2012 Եգիպտոս Եգիպտոս (մինչև 20) 14 (2)
2011-2014 Եգիպտոս Եգիպտոս (մինչև 23) 20 (2)
2013 Եգիպտոս Եգիպտոս 24 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի ապրիլի 23-ին:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի օգոստոսի 31

Ակումբային Կարիերա խմբագրել

 
Габер в составе «Базеля»

Գաբերը մեծացել է «Զամալեկ» ակումբի մարզադաշտի մոտ և սկսել սովորել այդ ակադեմիայում[3]։ 2013 թվականի փետրվարի 2-ին «էլ Իտիխադ Սականդար» ակումբի դեմ խաղում Օմարը խփեց իր առաջին գոլը «Զամլեկի» կազմում[4]:Նույն թվականի նա օգնեց թիմին նվաճելԵգիպտոսի գավաթը։ 2015 թվականի փետրվարի 8-ին Գաբերը հրաժալվել է դուրս գալ խաղադաշտ որպես հանդիպումից առաջ ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարումների ժամանակ զոհված երկրպագուների համար սուգի նշան։ 2015 թվականին նա դարձել է երկրի չեմպիոն, և երկրորդ անգամ նվաճել ազգային գավաթը։

2016 թվականին Օմարը տեղափոխվե շվեյցարական «Բազել» թիմի հետ ստորագրելով չորսամյա պայմանագիր[5]։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել 1,65 միլոն եվրո։ Հուլիսի 24-ին «Սիոն» ակումբի դեմ խաղում Օմարը կատարեց իր նորամուտը Շվեյցարիայի սուպերգավաթում[6]։

Միջազգային կարիերա խմբագրել

2011 թվականին Եգիպտոսի երիտասարդական հավաքականի կազմում Գաբերը մասնակցեց Կոլումբիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Առաջնության ընթացքում նա մասնակցել է Բրազիլիայի[7], Պանամայի[8] և Արգենտինայի երիտասարդական հավաքականի դեմ խաղերին[9]։ Բրազիլիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում Օմարը գոլ է խփել։

2012 թվականին Գաբերը ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Լոնդոնում կայանալիք Ամառային օլիմպիական խաղերին։ Առաջնության ընթացքում նա մասնակցել է Ճապոնիայի[10] և Բելարուսի հավաքականների դեմ խաղերին[11]։

2013 թվականի հունվարի 14-ին Կոտ դ'Իվուարի ազգային հավաքական դեմ ընկերական խաղում նա կատարեց իր դեբյուտը Եգիպտոսի հավաքականում[12]։

2017 թվականին Եգիպտոսի հավաքականի կազմում Գաբերը նվաճել է Գաբոնում կայածած Աֆրիկյան ազգերի գավաթ 2017 առաջնության արածաթե մեդալը։ Առաջնության ընթացքում նա մասնակցել է Բուրկինա Ֆասոյի հավաքական դեմ խաղին[13]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Զամալեկ»

  • 1  Եգիպտոսի ֆուտբոլի առաջնություն - 2014/2015
  • Եգիպտոսի գավաթի մրցանակակիր - 2013
  • Եգիպտոսի գավաթի մրցանակակիր — 2015

  «Բազել»

  • 1  Եգիպտոսի ֆուտբոլի առաջնություն - 2016/17

Միջազգային

  Եգիպտոս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Замалек VS. Петроджет 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 15.
  4. «Замалек VS. Эль Иттихад Сакандари 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 2.
  5. «Полузащитник сборной Египта Габер перешел в «Базель»» (ռուսերեն). sports.ru. 2016 թ․ մայիսի 11.
  6. «Базель VS. Сьон 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 26.
  7. «Бразилия (до 20) VS. Египет (до 20) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 30.
  8. «Египет (до 20) VS. Панама (до 20) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 2.
  9. «Аргентина (до 20) VS. Египет (до 20) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 10.
  10. «Япония (до 23) VS. Египет (до 23) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 4.
  11. «Египет (до 23) VS. Белоруссия (до 23) 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 1.
  12. «Кот-д'Ивуар VS. Египет 4:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 14.
  13. «Буркина-Фасо VS. Египет 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 1.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմար Գաբեր» հոդվածին։