Օմար Աբու Ռիշա (ապրիլի 10, 1910(1910-04-10)[1][2], Մանբիջ, Հալեպի մարզ, Սիրիա - հուլիսի 15, 1990(1990-07-15)[1], Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա), սիրիացի բանաստեղծ է։ Ծնվել է բանասերների ընտանիքում։ Նախնական ուսումը ստացել է Հալեպում, ապա միջնակարգ կրթությունը ավարտել է Լիբանանի Ամերիկյան համալսարանում։ 1930 թվականին, ուղևորվեց Անգլիա՝ Մանչեստրի համալսարանում ուսանելու։ Օմար Աբու Ռիշան ժամանակակից ամենամեծ գրողներից մեկն է։

Օմար Աբու Ռիշա
արաբ․՝ عمر أبو ريشة‎‎
Ծնվել էապրիլի 10, 1910(1910-04-10)[1][2]
ԾննդավայրՄանբիջ, Հալեպի մարզ, Սիրիա
Վախճանվել էհուլիսի 15, 1990(1990-07-15)[1] (80 տարեկան)
Վախճանի վայրԱլ-Ռիադ, Սաուդյան Արաբիա
ԳերեզմանՀալեպ
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ և դիվանագետ
Լեզուարաբերեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Սիրիայի թագավորություն,  Հալեպի Նահանգ,  Սիրիա պետություն (1925—1930),  Սիրիայի Երկրորդ Հանրապետություն,  Արաբական Միացյալ Հանրապետություն և  Սիրիա
ԿրթությունՄանչեսթերի համալսարան, Բեյրութի ամերիկյան համալսարան, Դամասկոսի համալսարան և Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ
  • «Կանայք» ժողովածու
  • «Թաջ Մահալ» թատերգություն
  • «Ալի» թատերգություն
  • «Սամիրամիս» թատերգություն
  • «Բանաստեղծների դատարան» թատերգություն
ԱնդամակցությունԴամասկոսի արաբերենի ակադեմիա
 Omar Abu Risha Վիքիպահեստում

Ընտանիք խմբագրել

Հայր խմբագրել

Հայրը՝ Շավէ-է բըն Ալշեյխ Մուսթաֆա աբու Ռիշա։ Օմարի ասելով՝ նրա հայրը ծնվել է Քարաոնում։ Չնայած, որ նա դարձավ Մանբաժի և Ալխալիլի քաղաքապետը, սակայն նա երկար տարիներ աքսորված է եղել, և երբ վերադարձավ, ապրեց Հալեպում, որտեղ զբաղվեց գյուղատնտեսությամբ և հետո թողեց գյուղատնտեսությունը, և ընդունեց Տրիպոլիի քաղաքապետի պաշտոնը։ Նա նաև եղել է մեծ բանաստեղծ։

Մայր խմբագրել

Մոր անունը Խայրա Ալլահ էր, Իբրահիմ Ալի Նուր Ալդին Ալյարշիթիի աղջիկը։ Նա Ակկայից էր, պաղեստինցի։

Քույրեր և եղբայր խմբագրել

Իր քույրերից և եղբայրներից հայտնի դարձան Զեյնաբը և Զաֆերը։ Զաֆերը ունի բանաստեղծությունների ժողովածուներ, որոնցից առավել հայտնի են այս երկուսը՝ «Սիրո պատուհանից», որը 1981 թվականին տպագրվել է և «Գիշերվա մեղեդին»։ Զեյնաբը նույնպես շատ լավ բանաստեղծուհի է եղել։ Իսկ նրա մեծ քրոջ անունը Սարա է եղել։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Օմար Աբու Ռիշան ստացել է մրցանակներ և պարգևատրումներ Սիրիայից, Լիբանանից, Բրազիլիայից, Արգենտինայից և Ավստրիայից։ Նաև պարգևատրվել է բազմաթիվ պետական, միջազգային և համաշխարհային գիտաժողովների ընթացքում։

Գրական ստեղծագործություններ խմբագրել

Հայտնի աշխատանքներ

  • «Կանայք» ժողովածու
  • «Թաջ Մահալ» թատերգություն
  • «Ալի» թատերգություն
  • «Սամիրամիս» թատերգություն
  • «Բանաստեղծների դատարան» թատերգություն

Այս մեծ բանաստեղծն ունի նաև անգլերեն ժողովածու, այլ կարևոր բանաստեղծություններ ու ստեղծագործություններ։ Նրա բանաստեղծությունները համարվում են XX դարի արաբալեզու գրականության հիաշալի էջեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմար Աբու Ռիշա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 45