«Post To Be», ամերիկացի երգիչ Օմարիոնի երգն է, համագործակցությամբ Քրիս Բրաունի և Ջենեյ Այկոյի հետ։ Երգը թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 11-ին՝ որպես Օմարիոնի «Sex Playlist» կոչվող չորրորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ[1]։ Երգը գրվել է Օմարիոնի, Քրիս Բրաունի, Ջենեյ Այկոյի, Ty Dolla Sign-ի, DJ Mustard-ի, Մայք Ֆրիի և Մայրոն Բրդսոնգի կողմից։

«Post To Be»
«Post To Be» սինգլի շապիկը (Օմարիոնի, Քրիս Բրաունի և Ջենեյ Այկո, )
Օմարիոնի, Քրիս Բրաունի և Ջենեյ Այկոյի սինգլը
«Sex Playlist» ալբոմից
ԹողարկվածՆոյեմբերի 11, 2014 (2014-11-11)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2014
ԺանրԷլեկտրո–հոփ, R&B
Տևողություն3:47
ԼեյբլMaybach Music Group, Atlantic Records
ՊրոդյուսերDJ Mustard
Օմարիոնի սինգլների ժամանակագրություն
«You Like It»
(2014)
«Post To Be»
(2014)
«I'm Up»
(2015)
Քրիս Բրաունի սինգլների ժամանակագրություն
«Only»
(2014)
«Post To Be»
(2014)
«Ayo»
(2015)
Ջենեյ Այկոյի սինգլների ժամանակագրություն
«The Pressure»
(2014)
«Post To Be»
(2014)
«Spotless Mind»
(2014)

Տեսահոլովակ խմբագրել

2015 թվականի հունվարի 22-ին Օմարիոնը իր Ինստագրամի էջում տեղադրում է մի քանի լուսանկար և հայտարարում է, որ իրենք նկարահանում են երգի տեսահոլովակը։ Լուսանկարներից մի քանիսում Օմարիոնը, Քրիս Բրաունը և Ջենեյ Այկոն կանգնած են սպիտակ Ֆերրարիի մոտ, իսկ մեկ այլ լուսանկարում նրանք ամբողջովին սպիտակ ֆոնի առջև են կանգնած[2]։ Փետրվարի 16-ին Օմարիոնը երկու փոքրիկ հատված է տեղադրում տեսահոլովակից իր Ինստագրամի էջում[3], իսկ հաջորդ օրը այն ամբողջական տարբերակով ներկայացվում է[4]։ Տեսահոլովակի ռեժիսորներն են Օմարիոնը, Ջեյ Էնը և Թեզը[5]։

Ռեմիքս խմբագրել

Երգի պաշտոնական ռեմիքսը ներկայացվել է 2015 թվականի մայիսի 8-ին[6]։ Ռեմիքս տարբերակում Քրիս Բրաունի և Ջենեյ Այկոյի փոխարեն իրենց մասնակցությունն ունեն Ty Dolla Sign-ը, Թրեյ Սոնգզը, Ռիք Ռոսը և Դեյջ Լոֆը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Post To Be (feat. Chris Brown & Jhene Aiko) - Single by Omarion». iTunes Store. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  2. Goddard, Kevin (2015 թ․ հունվարի 22). «BTS Photos: Omarion, Chris Brown and Jhene Aiko's "Post To Be" Video». HotNewHipHop. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  3. «Sneak Peak: Omarion feat. Chris Brown & Jhené Aiko - 'Post to Be'». Rap-Up. Devin Lazerine. 2015 թ․ փետրվարի 16. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  4. «Video: Omarion feat. Chris Brown & Jhené Aiko - 'Post to Be'». Rap-Up. 2015 թ․ փետրվարի 17. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  5. Zeichner, Naomi (2015 թ․ փետրվարի 17). «Omarion, Jhené Aiko, And Chris Brown Premiere "Post To Be" Video». The Fader. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  6. Diep, Eric (2015 թ․ մայիսի 8). «Hear Omarion's Star-Studded Remix to 'Post to Be'». BET.

Արտաքին հղումներ խմբագրել