Նինա Օկսենտյան

երգեհոնահար
(Վերահղված է Օկսենտյան Նինաից)

Նինա Օկսենտյան (Նունե Հովհաննեսի Օկսենտյան, հոկտեմբերի 16 (29), 1916, Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 23, 2017(2017-03-23), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), երգեհոնահար, ՌԴ ժողովրդական արտիստ (2007), Սանկտ Պետերբուրգի Ն․ Ռիմսկի Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Նինա Օկսենտյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՆունե Հովհաննեսի Օկսենտյան
Ծնվել էհոկտեմբերի 16 (29), 1916
Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էմարտի 23, 2017(2017-03-23) (100 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանԲոլշեոխտինսկոե գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ և երգեհոնահար
Գործիքներերգեհոն
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի Ռիմսկի Կորսակովի անվան երաժշտական քոլեջ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1947)
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

1936 թվականին ավարտել է Լենինգրադի երաժշտական դպրոցը և ընդունվել Լենինգրադի կոնսերվատորիան, որտեղ սովորել է պրոֆեսոր Իսայա Բրաուդոյի երգեհոնի դասարանում։ Պատերազմի պատճառով ընդհատել է կրթությունը և 1941-1944 թվականներին աշխատել է Իրբիտ քաղաքում գտնվող գործարանում, այնուհետև 1944 թվականին տեղափոխվել է Տաշքենդ, որտեղ տարհանման ընթացքում գտնվել է կոնսերվատորիան։ 1944 թվականին վերադարձել է Լենինգրադ և աշխատել կոնսերվատորիայի շենքի վերականգնման վրա։ Պատերազմի տարիներին անձնուրաց աշխատանքի համար ներկայացվել է «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալի։ 1947 թվականին գերազանցությամբ ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան պրոֆեսոր Ի. Բրաուդոյի երգեհոնի դասարանում, ում ղեկավարությամբ էլ 1950 թվականին ավարտել է ասպիրանտուրան. նրա թեկնածուական ատենախոսության թեման եղել է «Խորհրդային երգեհոնային կատարման որոշ առանձնահատկություններ» (ռուս.՝ «Некоторые черты советского органного исполнительства»)։ 1950 թվականից մանկավարժական գործունեություն[1] է սկսել Լենինգրադի կոնսերվատորիայում։ Ավելի վաղ՝ 1947 թվականից, սկսել էր դասավանդել կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում[2]։

Որպես կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ դասավանդել է ապագա բազմաթիվ անվանի երգեհոնահարների, որոնց թվում եղել՝ Ռուբին Աբդուլլին, Լ. Մելնիկաս, Վ. Ռուբախա, Վ. Ա. Շլյապնիկով, Տատյանա Չաուսովա, Յու. Սեմյոնով, Օ. Պ. Մինկինա, Ռիշարդ Սվարցևիչ, Դ. Ֆ. Զարեցկի, Ա. Ա. Պանով, Մ. Միշչենկո, Մ. Յու. Դեգտյարև, Գ. Վարշավսկի, Ա. Է. Կուրբանով[3]։

Երգչուհու ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցրել համույթները։ Դրանք տարբեր դարաշրջանների, ոճերի և կոմպոզիցիաների գործեր էին՝ վերածննդի մադրիգալներ (Amarilli Ջուլիո Կաչչինի), բարոկկոյի ռեպերտուար (Բախի և Հենդելի արիաներ, ինչպես նաև նրա համերգները երգեհոնի և նվագախմբի համար), ռոմանտիկ երգեր (էդվարդ Գրիգի «Կարապը», Ֆ. Լիստի «Լորելեյա»)։ Նա ձայնագրել է ութ ձայնասկավառակ՝ Յ. Ս. Բախի, Գեորգ Ֆիլիպ Տելեմանի, Սեզար Ֆրանկի, ռուս կոմպոզիտորների, վոկալ ստեղծագործությունների երաժշտությամբ։

1950 թվականից համերգներով շրջագայել է ԽՍՀՄ-ում և արտերկրում։ Համագործակցել է երգիչներ Բ. Ռ. Գմիրյայի, Ի. Պ. Բոգաչևայի, Մ. Բիեշուի, Ժ. Հեյնե-Վագների, Գ. Ա. Կովալյովայի, Վ. Լևկոյի, դիրիժորներ Կ. Չադեռլինգի, Ն. Գ. Ռախլինի, Վ. Ա. Չեռնուշենկոյի, նաև երգչախմբերի հետ։

Երգեհոնի համար կազմել է «Խորհրդային կոմպոզիտորների ստեղծագործությունները» (1982), «Ժամանակակից պետերբուրգյան կոմպոզիտորների երգեհոնային երաժշտություն» (2003), «Երեքդարյա պետերբուրգյան երգեհոնային երաժշտություն» անթոլոգիաները։

Ռուս և արտասահմանյան քննադատների ակնարկներում պետերբուրգցի կատարողին անվանել են «երգեհոնի ֆանտաստիկ վարպետ»՝ նրա ոճում ընդգծելով ձայնի արտահայտիչությունն ու ջերմությունը, հիանալի ճաշակը, վիրտուոզությունը, խաղի գեղեցկությունն ու էներգիան[4]։ «Երաժշտական դարաշրջան։ Երգեհոնահար Նինա Օկսենտյանի 100-ամյակի կապակցությամբ» (ռուս.՝ «Музыкальный век. К 100-летию органистки Нины Оксентян») հոդվածում Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վլադիմիր Ալեքսեևիչ Շլյապնիկովը գրել է[5].

Նա չափազանց արտիստիկ է։ Մեր երկրում և արտերկրում երգեհոնային խաղի շատ գիտակներ նշում էին փափուկ և թավշյա նվագահպումը, ինտոնացիոն ոգեշնչվածությունը, իմպրովիզացիոն ազատությունը, չափի իդեալական զգացումը և երգեհոնի արևելաեվրոպական ընկալմանը բնորոշ վառ համերգայնությունը։ Նա սիրում էր անսամբլային երաժշտություն նվագել։ Ավագ սերունդը հիշում է նրա փայլուն ելույթները Միխայիլ Վայմանի, Բորիս Գուտնիկովի, Վիտալի Բույանովսկու, Զառա Դոլուխանովայի, Գալինա Կովալյովայի, Բորիս Շտոկոլովի, Մարիա Բիեշուի, Իրինա Բոգաչովայի, Ելենա Օբրազցովայի հետ։

Մահացել է 2017 թվականի մարտի 23-ին[6]։ Թաղված է Բոլշեոխտինսկի գերեզմանատանը[7]

Կոչումներ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Բարի քաղաք» (ռուս.՝ «Добрый город») վավերագրական ֆիլմ-համերգ (կոմպոզիտոր Գեորգի Պորտնով), Լենտելեֆիլմ, 1980 թվական, ռեժիսոր՝ Պյոտր Ժուրավլյով, օպերատոր՝ Վիտալի Անանև, կոմպոզիտոր՝ Գեորգի Պորտնով, նկարիչ՝ Լարիսա Լուկոնինա։

Նկարահանվել են՝ Նինա Օկսենտյան (երգեհոն), Բորիս Գուտնիկով (ջութակ), Գեորգի Պորտնով, Էդուարդ Խիլ, Բիսեր Կիրով, Իրինա Պոնարովսկայա, Էդիտա Պիեխա, Անդրեյ Տոլուբեև, Նատալյա Զեյնալովա, Գաբրիելա Կոմլևա, Ստանիսլավ Գորկովենկո, Գրիգորի Կլեյմից[10]։

Հիշատակ խմբագրել

  • Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նինա Օկսենտյանի անվան երգեհոնահարների առաջին բաց համառուսաստանյան երիտասարդական փառատոն-մրցույթ, Սանկտ Պետերբուրգ, 2020[11],
  • Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նինա Օկսենտյանի անվան երգեհոնահարների երկրորդ բաց համառուսաստանյան երիտասարդական փառատոն-մրցույթ, Սանկտ Պետերբուրգ, 2021[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստուհի Նինա Օկսենտյանը». panorama.am. մարտի 24, 2017 թ․. Վերցված է մարտի 26, 2017 թ․-ին.
  2. «Матвей Назаров. Хранитель органных традиций. К 100-летнему юбилею Нины Ивановны Оксентян» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «Курбанов А.Э. (диссертация по искусствоведению): Развитие органной музыки в 60-е - 90-е годы XX века». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. Нине Оксентьян 93!, «Радио Культура», 29.10.2009.(չաշխատող հղում)
  5. «Музыкальный век. К 100-летию органистки Нины Оксентян». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. Народная артистка России Нина Оксентян скончалась на 101-м году жизни
  7. «Оксентьян Нунэ Ованесовна». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  8. Указ Президиума Верховного Совета РСФСР от 30.11.1984
  9. Указ Президента Российской Федерации от 27.06.2007 г. № 821 "О награждении государственными наградами Российской Федерации"
  10. «Д/ф "Добрый город", Лентелефильм, 1980 год, режиссёр: Пётр Журавлёв, оператор: Виталий Ананьев, композитор: Георгий Портнов, художник: Лариса Луконина». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  11. «I открытый Всероссийский молодёжный фестиваль-конкурс органистов имени Народной артистки России, профессора Нины Оксентян». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. «II открытый Всероссийский молодёжный фестиваль-конкурс органистов имени народной артистки России, профессора Нины Оксентян». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.

Գրականություն խմբագրել

  • Оксентян Н. Органная музыка современных петербургских композиторов. СПб: Союз художников, 2003.
  • Шляпников В. А. Нина Оксентьян (к 45-летию творческой деятельности) // Органное искусство: Вестник. Вып. 4. С. 96—100.
  • Н.Оксентян и В.Шляпников (ред.-сост.) Три столетия органной музыки Северной Пальмиры [Ноты]: сборник произведений и транскрипций в 3 томах // Санкт-Петербург: СПбГУКИ, 2014
  • Оксентян Н.И., Шляпников В.А. Приношение Учителю (к 100-летию со дня рождения И. А. Браудо ) // Органное искусство. Вып.4. С.11— 34. (Процессы музыкального творчества: Сборник трудов. Вып. 3. М.: РАМ им. Гнесиных, 1999. С. 114—133. )

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։