Օլիվեր Ջորջ Արթուր Ուոտկինս (անգլ.՝ Oliver George Arthur Watkins, ավելի հայտնի է որպես Օլլի Ուոտկինս (անգլ.՝ Olly Watkins), դեկտեմբերի 30, 1995(1995-12-30)[1], Տորկի, Torbay, Դևոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Աստոն Վիլլայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող։

Օլլի Ուոտկինս
անգլ.՝ Ollie Watkins
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1995(1995-12-30)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Տորկի, Torbay, Դևոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

Ուոթկինսը «Էքսետեր Սիթի» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է[2]։ «Էքսետերի» հիմնական կազմում նորամուտը նշել է 2014 թվականի մայիսի 3-ին «Հարթլպուլ Յունայթեդի» դեմ Լիգա 2-ի խաղում[3]։ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին «Քովենթրի Սիթիի» դեմ ֆուտբոլային լիգայի տիտղոսի խաղում խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը[4]։

2014 թվականի դեկտեմբերի 8-ին վարձավճարով մեկնել է «Ուեսթոն-սյուփեր-Մեր» ակումբ[5]։ Վարձավճարով խաղալու ընթացքում 25 խաղում խփել է 10 գնդակ, որից հետո վերադարձել է «Էքսետեր Սիթի»։

2017 թվականի ապրիլին Ուոթկինսը ճանաչվել է անգլիական ֆուտբոլային լիգայի լավագույն երիտասարդ խաղացող (EFL Young Player of the Year)[6]: «Էքսետեր Սիթիի» կազմում նա անցկացրել է 78 պաշտոնական հանդիպում և խփել 26 գնդակ։

2017 թվականի հուլիսի 18-ին տեղափոխվել է Չեմպիոնշիպի «Բրենտֆորդ» ակումբ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր[7]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,8 միլիոն ֆունտ[8]։ 2017 թվականի օգոստոսի 8-ին Ուոթկինսը Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության՝ «Ուիմբլդոնի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «մեղուների» կազմում[9]։ 2019 թվականի սեպտեմբերի 29-ին «Բրենտֆորդի» կազմում իր առաջին հեթ-տրիկը է ձևակերպել Չեմպիոնշիփի՝ «Բարնսլիի» դեմ խաղում[10]։ 2019/20 մրցաշրջանում Ուոթկինսը «Բրենտֆորդի» կազմում 50 խաղում խփել է 26 գոլ, իսկ ընդամենը երեք մրցաշրջաններում «մեղուների» կազմում 49 գոլ է խփել 143 պաշտոնական խաղերում։

2020 թվականի սեպտեմբերի 9-ին Ուոթկինսը տեղափոխվել է Պրեմիեր լիգայի «Աստոն Վիլլա» ակումբ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 28 միլիոն ֆունտ ստեռլինգ, սակայն կարող է ավելանալ մինչև 33 միլիոն ֆունտ՝ տարբեր բոնուսների տեսքով, ինչը դարձել է ակումբային ռեկորդ[11]։ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին «Բերտոն Ալբիոնի» դեմ Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում նշել է նորամուտը ակումբում՝ աչքի ընկնելով խփած գնդակով[12]։ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին առաջին անգամ գոլ է խփել Պրեմիեր լիգայում՝ հեթ-տրիկի հեղինակ դառնալով «Լիվերպուլի» դեմ խաղում[13]։

Կարիերան հավաքականում խմբագրել

2021 թվականի մարտի 18-ին Օլլի Ուոտկինին առաջին անգամ Անգլիայի հավաքական է հրավիրել գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը՝ մասնակցելու Սան Մարինոյի (2021 թվականի մարտի 25), Ալբանիայի (2021 թվականի մարտի 28) և Լեհաստանի (2021 թվականի մարտի 31) հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներին[14]։ 2021 թվականի մարտի 25-ին Անգլիայի հավաքականում նշել է նորամուտը Սան Մարինոյի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի տնային խաղում (5:0)՝ 63-րդ րոպեին փոխարինելով Դոմինիկ Կալվերտ-Լյուինին՝ հանդիպման 83-րդ րոպեին աչքի ընկնելով իր առաջին գոլով[15][16]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2021 թվականի հունվարի 23-ի դրությամբ[17]
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ Այլ[18] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էքսետեր Սիթի Լիգա 2 2013/14 1 0 0 0 0 0 0 0 1 0
2014/15 2 0 0 0 0 0 0 0 2 0
2015/16 20 8 2 1 0 0 0 0 22 9
2016/17 45 13 0 0 2 0 0 0 47 13
Ընդհանուր 68 21 2 1 2 0 0 0 6 4 78 26
Ուեստոն-սյուփեր-Մեր
(վարձավճար)
Հարավային լիգա 2014/15 24 10 0 0 0 0 0 0 24 10
Ընդհանուր 24 10 0 0 0 0 0 0 1 0 25 10
Բրենտֆորդ Չեմպիոնշիպ 2017/18 45 10 1 0 2 1 0 0 48 11
2018/19 41 10 3 2 1 0 0 0 45 12
2019/20 46 25 0 0 1 0 0 0 47 25
Ընդհանուր 132 45 4 2 4 1 0 0 3 1 143 49
Աստոն Վիլլա Պրեմիեր լիգա 2020/21 17 7 0 0 3 2 0 0 20 9
Ընդհանուր 17 7 0 0 3 2 0 0 0 0 20 9
Ամբողջ կարիերա 241 83 6 3 9 3 0 0 10 5 266 94

Ձեռքբերումներ խմբագրել

  • Անգլիական ֆուտբոլային լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ – 2016/17[6]
  • Լիգայի ամսվա խաղացող (2) – 2016/17
  • Անգլիական ֆուտբոլային լիգայի ամսվա երիտասարդ ֆուտբոլիստ – 2016 թվականի մարտ
  • PFA երկրպագուների վարկածով ամսվա խաղացողը – 2016 թվականի մարտ
  • Չեմպիոնշիպի տարվա խաղացող – 2019/20[19]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Baker, Derek. (2017 թ․ մայիսի 8). «Feature article: Ollie Watkins – one of our own» (անգլերեն). ExeterCityFC.co.uk.
  3. «Hartlepool United 0-2 Exeter City» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ մայիսի 3.
  4. Turner, Andy. (2014 թ․ հոկտեմբերի 8). «Look: Coventry City 3-1 Exeter City - Andy Turner's big match analysis» (անգլերեն). Coventry Telegraph.
  5. «Exeter City: Ollie Watkins and Matt Jay loaned to Weston-super-Mare» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ դեկտեմբերի 8.
  6. 6,0 6,1 Larkins, Simon. (2017 թ․ ապրիլի 9). «Ollie Watkins named EFL Young Player of the Year» (անգլերեն). ExeterCityFC.co.uk.
  7. «Brentford sign Ollie Watkins» (անգլերեն). BrentfordFC.com. 2017 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  8. Thomas, Lyall. (2017 թ․ հուլիսի 18). «Brentford agree £1.8m deal to sign Exeter striker Ollie Watkins» (անգլերեն). Sky Sports.
  9. «AFC Wimbledon 1-3 Brentford (aet)» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ օգոստոսի 8.
  10. «Barnsley 1 Brentford 3» (անգլերեն). BrentfordFC.com. 2019 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  11. «Ollie Watkins: Aston Villa sign striker from Brentford for club record £28m» (անգլերեն). BBC Sport. 2020 թ․ սեպտեմբերի 9.
  12. «Burton Albion 1-3 Aston Villa: Jack Grealish scores late Carabao Cup volley» (անգլերեն). BBC Sport. 2020 թ․ սեպտեմբերի 15.
  13. «Aston Villa 7-2 Liverpool: Ollie Watkins hat-trick as champions stunned» (անգլերեն). BBC Sport. 2020 թ․ հոկտեմբերի 4.
  14. «TWO NEW FACES IN THE THREE LIONS SQUAD AS OLLIE WATKINS AND SAM JOHNSTONE CALLED UP». thefa.com (անգլերեն). Անգլիայի ֆուտբոլային միություն. 18.03.2021. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  15. «England 5-0 San Marino (FIFA 2022 World Cup Euro Qualifier)». thefa.com (անգլերեն). Անգլիայի ֆուտբոլային միություն. 25.03.2021. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  16. «AN EMOTIONAL OLLIE WATKINS SPEAKS AFTER HIS GOALSCORING DEBUT FOR ENGLAND AT WEMBLEY». thefa.com (անգլերեն). Անգլիայի ֆուտբոլային միություն. 25.03.2021. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  17. «Ollie Watkins» (անգլերեն). Soccerbase.com.
  18. Ֆուտբոլային լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումներ, Անգլիական ֆուտբոլային լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումներ, Ֆուտբոլային լիգայի գավաթներ, FA Trophy
  19. «EFL Awards: Brentford striker Ollie Watkins wins Championship Player of the Season» (անգլերեն). BBC Sport. 2020 թ․ օգոստոսի 27.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլլի Ուոտկինս» հոդվածին։