«Օլիմպիա», (գերմ.՝ Olympia) վավերագրական կինոնկարը, Ռեժիսոր Լենի Ռիֆենշթայլ, պատմում է 21-րդ Ամառային Օլիմպիադայի մասին, որը կայացել է 1936 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Բեռլինում։ Կինոնկարը բաղկացած է երկու մասից՝ «Օլիմպիա. Մաս 1։ Ժողովրդական տոն», «Օլիմպիա. Մաս 2։ Գեղեցկության տոն»։

Օլիմպիա
գերմ.՝ Olympia
ԵրկիրԳերմանական ռայխ
Ժանրվավերագրական ֆիլմ[1][2] և պրոպագանդիստական ֆիլմ
ԹեմաՕլիմպիական խաղեր
ՀիմքԱմառային Օլիմպիական խաղեր 1936
Թվական1938
Լեզուգերմաներեն
ՌեժիսորԼենի Ռիֆենշթայլ[2]
ՊրոդյուսերԼենի Ռիֆենշթայլ
Սցենարի հեղինակԼենի Ռիֆենշթայլ
ԴերակատարներԱդոլֆ Հիտլեր[3], Ջեսսի Օուենս[3], Luz Long?[3], Լուիս Սպիրիդոն, Rie Mastenbroek?, Լենի Ռիֆենշթայլ[3], Հերման Գյորինգ[4], Ռուդոլֆ Հեսս[4], Վիլհելմ Ֆրիկ[4] և Josef Klein?[5]
ՕպերատորPaul Holzki?, Wilfried Basse?, Hans Ertl?, Վալտեր Ֆրենց, Հանս Կարլ Գոտշալկ, Richard Groschopp?, Վիլլի Համեյստեր, Walter Hege?, Albert Höcht?, Carl Junghans?, Sepp Ketterer?, Gustav Lantschner?, Otto Lantschner?, Kurt Neubert?, Erich Nitzschmann?, Albert Oskar Schattmann?, Ernst Sorge?, Կարլ Ֆաս, Willy Zielke?, Andor von Barsy?, Heinz von Jaworsky?, Hugo von Kaweczynski? և Ալեքսանդր ֆոն Լագորիո
ԵրաժշտությունՀերբերտ Վինդտ
ՄոնտաժԼենի Ռիֆենշթայլ
Պատմվածքի վայրԲեռլին
Տևողություն226 րոպե
 Olympia (1938 film) Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

«Օլիմպիա, Մաս 1։ Ժողովրդական տոն»

խմբագրել

Էկրանի վրա երևում է Ակրոպոլիսի ավերակները, այնուհետ տեսախցիկը ցուցադրում է անտիկ մարզիկների առանձին գլուխները և աստվածներին՝ սահուն անցնելով հայտնի արձանների ցուցադրմանը, որից հետո կատարվում է անցում մերկ մարզիկների «կենդանի ներկայացմանը», ովքեր նկարահանման դանդաղ էֆեկտների օգնությամբ ցուցադրում էին ծովային ֆոնի վրա այնպիսի հնագույն մրցույթներ, ինչպիսիք էին սկավառակի նետումը և գնդի նետումը։ Այնուհետ հանդիսատեսը տեսավ մերկ մարզիկներին, որոնց շարժումները ուղեկցեցին Օլիմպիական ջահակիրին՝ չհանգող օլիմպիական կրակը տեղափոխել հին Հունաստանից մինչև 1936թվական՝ ժամանակակից Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ

«Օլիմպիա, Մաս 2:Գեղեցկության տոն»

խմբագրել

Առավոտյան անտառում, որտեղ մերկ վազորդները, ինչպես ստվերներ, հայտնվում են հանդիսատեսին և նետվում ջուրը։ Սաունա, մարզիկների փայլուն մարմիններ,կեչու ավելներ, ծիծաղկոտ դեմքեր…։ Բայց ավելի հայտնի է կինոնկարի վերջը՝ տղամարդկանց ջրացատկ, ովքեր օդում ցուցադրեցին թռիչք անկշռելիության մեջ։ Այնուհետ էկրանին հայտնվում է օլիմպիական մարզադաշտը՝ ամբողջը կրակի մեջ, լսվում է զանգերի ղողանջ, երևում է օլիմպիական կրակը և միմյանց խոնարվող դափնիներով զարդարված դրոշակակիրները։ Օլիմպիական դրոշը և «Լույսի տաճար»-ը, երիտասարդ քանդակագործ Ալբերտ Շպերի, աշխատանքները եզրափակեցին կինոնկարը։ «Օլիմպիա» ֆիլմի երկու մասերում էլ միմյանց էին փոխարինում օպերատորական բազմաթիվ հնարքներ՝ բնության պատկերների հիման վրա դանդաղ շարժումներ, ներքևից և վերևից նկարահանված տեսարաններ, մի քանի տեսախցիկների համատեղ նկարահանումներ։ Նկարահանման ընթացքում օգտագործվող նմանատիպ հնարքները և մոնտաժները ոգևորեցին հանդիսատեսին ևնրանք ծափահարություններով և գոչյուններով Հիտլեր, Պաուլ Յոզեֆ Գեբելս և Գերինգ, ուղեկցեցին գերմանական մարզիկներին դեպի հաղթանակներ։ Գերմաներեն լեզվով ֆիլմի մեկնաբանության մեջ անընդմեջ շեշտադրվում էր սպորտային մրցումների և զինվորական գործողությունների միջև եղած նմանությունները։

Մրցանակներ

խմբագրել

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • «Օլիմպիա» ֆիլմի կադրերը օգտագործվել են գերմանական Rammstein խմբի Stripped երգի տեսահոլովակում
  • «Օլիմպիա» ֆիլմի կադրերը օգտագործվել են նորվեգական Ulver խմբի մի շարք կոնցերտների ընթացքում

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիմպիա (ֆիլմ)» հոդվածին։