Օլիբոլ ((հոլ.՝ Oliebol), հոգնակի թվով՝ օլիբոլեն (հոլ.՝ Oliebollen), (ֆր.՝ Croustillons), (գերմ.՝ Ölkugeln), «յուղոտ գնդիկներ» կամ «յուղոտ սոխուկներ»), հրուշակեղեն արտադրանք, բելգիական և հոլանդական ավանդական փքաբլիթներ, որոնք պատրաստում են հալած ճարպով և մատուցում ամանորյա տոնական սեղանին, ինչպես նաև ուտում են ամանորյա և սուրբծննդյան շուկաներում[1]։

Օլիբոլ
Օլիբոլի բաղադրիչները
Տեսակսննդատեսակ
ԵնթատեսակՓքաբլիթ
Առաջացման երկիր Նիդերլանդներ
Ստեղծման տարեթիվ16-րդ դար
Հիմնականալյուր, կաթ, շաքար, ձու, խմորասնկեր և չամիչ
 Oliebollen Վիքիպահեստում

Ավանդույթի համաձայն՝ Ամանորին, երբ ժամացույցը խփում է տասներկուսը, հոլանդացիները բացում են շամպայնը և դրա հետ ուտում օլիբոլները։ Նիդեռլանդների բնակիչները հավատում են, որ Նոր տարում դրանք իրենց հետ բերում են հաջողություն և երջանկություն։ Հավանաբար, այս համոզմունքը կապված է գերմանական կախարդ Պերխտայի մասին լեգենդի հետ, որը Իյոլի ժամանակ, շրջապատված չար ոգիներով, իջնում է երկրի վրա, որպեսզի պատժի մարդկանց իր սրով (մեկ այլ վարկածով՝ իջնում է, որպեսզի օգտվի նրանց ստամոքսների պարունակություններից), բայց նա կսահի մարմինների վրայով, եթե մարդիկ ընդունեն ճարպային սնունդ[2]։

Ամերիկացի հետազոտող Պոլ Մալինսն իր «Շաքարապատված Ամերիկա. փքաբլիթի պատմություն» գրքում եկել է այն եզրակացության, որ օլիբոլներին (olykoek) կարելի է համարել ժամանակակից ամերկյան փքաբլիթների (դոնաթ) նախահայրերը։ Դրանք Հյուսիսային Ամերիկա են մտել հոլանդացի առաջին գաղութարարների հետ[3]։

Անվանում խմբագրել

 
Աղջիկը օլիբալներով լցված կաթսայով (, 1652 թվական, հոկտեմբեր)

Դարեր շարունակ օգտագործվել է oliekoek («յուղոտ կարկանդակ») տերմինը։ Այսպիսով, Ալբերտ Քեյլի պատկերում «oliekoeken»-ը շատ նման են ժամանակակից պլիբոլներին։ 19-րդ դարի ընթացքում oliebol բառը դարձել է ավելի տարածված։ 1868 թվականին Վան Դեյլի հոլանդական լեզվի մեծ բառարանը այդ փքաբլիթները գրի է առել որպես «oliebol»: Սակայն այդ ժամանակ այդ տերմինը ընդհանուր գործածական չի եղել, որի մասին վկայում է հոլանդերենի բառարանը (1896)։ Oliekoek-ը դրանում հիշատակվում է առավել տարածված անվամբ։ Բայց 20-րդ դարի սկզբից այս հայտնի հոլանդական հրուշակեղեն արտադրանքն արդեն ընդունված էր անվանել միայն oliebol[4]:

Ծագում խմբագրել

Համարվում է, որ նման յուղոտ փոքրիկ բուլկիները այժմյան Նիդերլանդների տարածքներում գերմանական ժողովուրդները գործածել են դեռ Իյոլի հեթանոսական տոնի տոնակատարության ժամանակ՝ դեկտեմբերի 26-ից և հունվարի 6-ը եղած ժամանակահատվածում։

Մեկ այլ վարկածի՝ օլիբոլը եկել է Պորտուգալիայից։ Ենթադրվում է, որ պորտուգալական հրեաները, որոնք Նիդեռլանդներ են փախել ինկվիզիցիաներից, իրենց հետ բերել են նաև այդ բաղադրատոմսը։ Բաղադրատոմսի և անվան մեջ գործածվող յուղը հիշողություն է օրհնված յուղի մասին, որը լցված է եղել Երուսաղեմի տաճարի յոթթևանի աշտանակում։

Oliekoecken-ի ամենավաղ բացահայտված բաղադրատոմսը հայտնաբերվել է 1668 թվականի հոլանդական խոհարարական գրքում[5]։

Աշխարհագրական տարբերություններ խմբագրել

Բելգիայի (Ֆլանդրիա) որոշ շրջաններում այս հրուշակեղենը կոչվել է նաև Smoutebollen կամ Smoutebol (գերմ.՝ Schmalzkugeln), քանի որ դրանք ավանդաբար պատրաստվել են ճարպայուղով, կենդանական ճարպով (Հոլանդիայում դրանք տապակել են կանճրակի յուղով)։ Հոլանդական օլիբոլի և ֆլամանդական սմոութբոլի միջև մեկ այլ տարբերությունն այն է, որ ի տարբերություն հոլանդական օլիբոլի, սմոութբոլը չունի միջուկ։ Միջուկը կարող է լինել չամիչից, հաղարջից, խնձորից, նարնջի կտորներից կամ հարած սերուցքից։

Պատրաստում խմբագրել

Խմորը սովորաբար պատրաստվում է ալյուրից, ձվից, խմորիչից, փխրեցուցիչից, աղից, տաք կաթից կամ թանից։ Խմորիչի փոխարեն երբեմն օգտագործում են գարեջուր։ Խմորը պետք է բարձրանա մեկ ժամվա ընթացքում, որպեսզի օլիբոլը դառնա բավականաչափ փափուկ։ Օլիբոլը կարելի է համեմել չամիչով, չրերով, հաղարջով կամ խնձորով։ Պատրաստման ընթացքը. կարմրած յուղով փոքր քանակությամբ ջրալի խմորն իջեցվում է կաթսայի մեջ, գնդիկներին վերջնական տեսք են տալիս երկու գդալների կամ պաղպաղակի համար նախատեսված աքցանների օգնությամբ։ Պատրաստի օլիբոլների վրա սովորաբար շաղ են տալիս շաքարափոշի[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sijs, Nicoline van der Cookies, Coleslaw, and Stoops: The Influence of Dutch on the North American Languages. — Amsterdam UP, 2009. — С. 135. — ISBN 978-90-8964-124-3
  2. Oliebollen: Welcoming the New Year with a Dutch Tradition
  3. Glazed America: IUPUI anthropologist examines doughnut as symbol of consumer culture
  4. «Word of the Day - plasticity - Dictionary.com». Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  5. Oliebollen en oliekoeken
  6. Голландские пончики (oliebollen)