Պերխտա
Պերխտա (Պերեխտա, Բերխտա[1], Բերտա, գերմ.՝ Frau Perchta, Pechtrababajagen, չեխ․՝ Perechta, սլովեն.՝ Pehtra baba), Սուրբ Ծննդյանն ու Մասլենիցային հայտնվող առասպելական արարած։ Հայտնի է հարավային գերմանացիներին, ավստրիացիներին, շվեյցարացիներին, ինչպես նաև` սլավոններին, հիմնականում` չեխերին ու սլովենացիներին[2]։
Պերխտա | |
---|---|
Տեսակ | աստվածուհի |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Befana? |
Perchta Վիքիպահեստում |
Սովորույթներ
խմբագրելՊերխտան կապված է արգելքներին հետևելու, հատկապես` պահք պահելու հետ[2]։ Համարվում է, որ կերպարը, ինչպես նաև նրա անունը պատկանում են գերմանական ավանդույթներին։ Պերխտա անվանում էին ձմեռային արևադարձը մարմնավորող կերպարին։ Ի սկզբանե նա համարվում էր բարի աստվածուհի, որը նման էր Հոլդային (գերմ.՝ Holda): Ավելի ուշ նրանց գործառույթները բաժանվում են, և Պերխտային բաժին է հասնում չար բնավորությունն ու սարսափեցնելու գործառույթը[2]։ Պերխտան համարվում էր սպիտակ հագուստով կանացի ոգի։ Նրա օրը Տասներկուերորդ գիշերն էր կամ Ջրօրհնեքի երեկոն։ Հին նկարագրություններում նա ուներ մեծ «սագի» ոտք։ Այդ երեկո պատրաստում էին շիլա կամ պելմենի և ձուկ։
Ավստրիայի և Բավարիայի ֆոլկլորում պահպանվել է հավատալիք, ըստ որի Սուրբ ծննդյան 12 օրերին պերխտան թափառում է տներով և ուզում է իմանալ, թե արդյոք երեխաներն անցած տարում ջանասեր և աշխատասեր են եղել։ Եթե նրանք աշխատասեր էին եղել, ապա առավոտյան իրենց կոշիկի կամ դույլի մեջ կարող էին գտնել արծաթե մետաղադրամ։ Եթե նրանք ծուլացել էին, պերխտան կարող էր բացել նրանց փորը և լցնել քարերով և չոր խոտով։ Նրան հատկապես դուր էր գալիս, երբ աղջիկները մանում էին ամբողջ վուշը կամ բուրդը[3]։ Իտալիայում Պերխտայի նման կերպար է Բեֆանան, որն այցելում է Իտալիայի բոլոր երեխաներին հունվարի 6-ի նախօրեին, որպեսզի գուլպայի մեջ կոնֆետ դնի, եթե նրանք իրենց լավ են պահել ամբողջ տարվա ընթացքում կամ ասեղներ, եթե իրենց վատ են պահել[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Берхта». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 2,0 2,1 2,2 Валенцова, 2009, էջ 18
- ↑ Frazer, 1920, էջ 240–243
- ↑ Перхта и другие зимние богини
Գրականություն
խմբագրել- «Берхта». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Frazer, Sir James George The Golden Bough. A Study in Magic and Religion. IX. Part 6. "The Scapegoat". — London: MacMillian & Co (Facsimili Elibron Classics, 2005), 1920. — ISBN 1-4021-8348-8
Արտաքին հղումներ
խմբագրել- Хольда (dic.academic.ru)
- Перхта и другие зимние богини (belissena.livejournal.com)
- Herbert Vivian The Perchten Dancers of Salzburg Austria Tyrol Pinzgau Արխիվացված 2018-04-27 Wayback Machine (անգլ.)
- Georg Graber Von Stephanstag bis Dreikönig in Kärnten (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերխտա» հոդվածին։ |