Օլեգ Վլադիմիրի Դոլին (ռուս.՝ Оле́г Влади́мирович До́лин, ապրիլի 26, 1981(1981-04-26), Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան, թատերական ռեժիսոր, խորհրդային երգչուհի Վերոնիկա Դոլինի որդին, կինոքննադատ Անտոն Դոլինի եղբայրը։

Օլեգ Դոլին
Ծնվել էապրիլի 26, 1981(1981-04-26) (42 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և թատերական ռեժիսոր
Ծնողներմայր՝ Veronika Dolina?
Ամուսին(ներ)Svetlana Antonova?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1981 թվականի ապրիլի 26-ին, Մոսկվայում։ 2001 թվականին ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական համալսարանը (Յուրի Շլիկովի արհեստանոցը)։

2003 թվականից Ժամանակակից պիեսի դպրոց-թատրոնի դերասան է։

2013 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսորական արվեստի ֆակուլտետը (Սերգեյ Ժենովաչի արհեստանոցը)։

Անձնական կյանք խմբագրել

  • Առաջին կին՝ դերասանուհի Սվետլանա Անտոնովա
  • Երկրորդ կին՝ դերասանուհի Տատյանա Ցիրենինա

Երկրորդ ամուսնությունից ծնվել են երեք աղջիկներ. Ալիսա, Իդա և Էսթեր։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան խմբագրել

  • 2016 թվական՝ «Նուրբ հասակի ճգնաժամը» — Իգոր
  • 2015 թվական՝ «Ոստիկանական բաժանմունք» — Վադիմ Ռուդակով, ոստիկանության ավագ լեյտենանտ
  • 2015 թվական՝ «Մոսկվան երբեք չի քնում» —Իլյա
  • 2015 թվական՝ «Ես կարողանում եմ վերցնել» — Միրոն
  • 2014 թվական՝ «Ամանորյա երթաշրջան» —Պյոտր Օլեյնիկով
  • 2012 թվական՝ «Ազգականը» — Վլադիմիր
  • 2012 թվական՝ «Պոդպորուչիկ Ռոմաշով» — Ֆեդորովսկի, պորուչիկ
  • 2010 թվական՝ «5-րդ ցենտուրիա. Կախարդված գանձերի փնտրտուքներում» — լատիշական հնավաճառության կոլեկցիոներ, պարոն Վիլկս
  • 2010 թվական՝ «Դաժան ժամանակը» — Իվան Ահարկու
  • 2009 թվական՝ «Չներվածները» — Դին
  • 2008 թվական՝ «Վայրի դաշտը» — Միտյա
  • 2008 թվական՝ «Գումարած մեկ (ֆիլմ)» — տիկնիկային սեմինարի մասնակից
  • 2007 թվական՝ «Ռուսական եռանկյունի (ֆիլմ)»
  • 2007 թվական՝ «Զրոյական կիլոմետր»ռիելթոր
  • 2006 թվական՝ «Պիտեր FM (ֆիլմ)» — Ֆյոդոր
  • 2006 թվական՝ «Մեծ սեր»Օլեգ
  • 2004 թվական՝ «Բալզակյան տարիք կամ բոլոր տղամարդիկ սրիկաներ են» — Ալեքսեյ
  • 2004 թվական՝ «Լրտեսական խաղեր (ֆիլմ)» — Մաքս
  • 2003 թվական՝ «Իմ ազգականները (հեռուստասերիալ)» — Զիգֆրիդ
  • 2003 թվական՝ «Այլ կյանք (հեռուստասերիալ)» — խմբագիր
  • 2003 թվական՝ «Ժամանակը փող է» — Եվգենի Պրիգով
  • 2002 թվական՝ «Հինգերորդ հրեշտակը» — Գրիգորի Պլոտկինը երիտասարդ ժամանակ
  • 2002 թվական՝ «Տապան (ֆիլմ)»
  • 1999 թվական ՝ «Կանգառ պահանջով (հեռուստասերիալ)» — ստյուարդ
  • 1999 թվական՝ «Դ. Դ. Դ, դետեկտիվ Դուբրովսկովի գործը» — Կոլոմիյցի որդին

Հնչունավորում խմբագրել

  • 2005 թվական՝ «Վերջին վիքէնդը» — հնչունավորում է Ռիտիս Սկրիպկայի կերպար

Թատերական աշխատանքներ խմբագրել

«Ժամանակակից պիեսի դպրոցում»

  • «Հնագույն մասնագիտությունների մարդիկ» — Դ.Պրիվալով
  • «Իսկ ու՞մ ֆրակում ես դու» — Լոմով
  • «Որոր» — Մեդվեդենկ
  • «Որոր. Իսկական օպերետկա» — Տրեպլյով
  • «Երեկոյան կանչ» — օգնական Մեգաշով
  • «Իր բառերով» — Ալիկ
  • «Վնասակար խորհուրդներ» — տղա Zero
  • Որպես ռեժիսոր և բեմադրիչ՝ Ռուսական երիտասարդական ակադեմիական թատրոնում իրականացրել է «Մեդվեդկո» (2014) ներկայացումների՝ Ա. Ն. Աֆանասևի համանուն հեքիաթի և «Կանովալովի» բեմադրումը (Օլեգ Դոլինի կոմպոզիցիան՝ «Կանովալով» և Մաքսիմ Գորկու «Անժամանակ մտքեր» պատմվածքների հիման վրա։ Բեմադրությունը ներկայացվել է գրողի 150-ամյակի առթիվ) - 2017
  • Մոսկովյան թատրոն «Ժամանակակից պիեսի դպրոց» - «Մկնիկ-սուպերխուզարկու» (Հեղինակ՝ Ելենա Կոլլեգովա, ռեժիսոր-բեմադրիչ՝ Օլեգ Դոլին) - 2017
  • Ազգերի թատրոն– «Ձյունանուշիկ» (հեղինակ՝ Ա.Ն. Օստրովսկի, ռեժիսոր-բեմադրիչ՝ Օլեգ Դոլին) - 2018

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2009 — «Նիկա կինոմրցանակ» լավագույն տղամարդու դերի համար («Վայրի դաշտ (ֆիլմ, 2008)»)[1]
  • 2009 — «Ոսկե արծիվ կինոմրցանակ» լավագույն տղամարդու դեր անվանակարգում («Վայրի դաշտ» ֆիլմ)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Օլեգ Դոլին. «Իմ մեջ արթնացավ հայրական բնազդը»». Աշխատանք (թերթ). 2009 թ․ հուլիսի 2. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.