Օլեգ Գոնչարենկո
Օլեգ Գեորգիի Գոնչարենկո ( ռուս. Олег Георгиевич Гончаренко. օգոստոսի 18, 1931[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 16, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային չմշկավազորդ, աշխարհի եռակի, Եվրոպայի ու ԽՍՀՄ-ի կրկնակի չեմպիոն, բազմակի փոխչեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակակիր։
Օլեգ Գոնչարենկո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | չմշկորդ |
Երկիր՝ | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 18, 1931[1] |
Ծննդավայր՝ | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահվան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 16, 1986 (55 տարեկան) |
Մահվան վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կարիերա խմբագրել
Օլեգ Գոնչարենկոն միջազգային մրցասպարեզում առաջին անգամ հանդես է եկել 1953 թվականին՝ մասնակցելով Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում անցկացված աշխարհի առաջնությանը և դարձել է խորհրդային առաջին չմշկորդը, ով կարողացել է նվաճել չմշկավազքի դասական բազմամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մարզական այդ հաջողությունը նա կրկնել է 1956 և 1958 թվականներին՝ այդպիսով այդ մրցաձևում դառնալով աշխարհի եռակի չեմպիոն։ Բացի այդ, 1956 թվականին Իտալիայի Կորտինա դ'Ամպեցո քաղաքում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում նա բրոնզե մեդալներ է նվաճել 5 000 մետր և 10 000 մետր չմշկավազքի մրցումներում[2]։։
Պատիվներ խմբագրել
Օլեգ Գոնչարենկոն եղել է խորհրդային պատվիրակության դրոշակակիրը 1956 թվականի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։ Նրան շնորհվել է խորհրդային կառավարական ամենաբարձր պարգևներից մեկը՝ Լենինի շքանշան, ինչպես նաև Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի և ամերիկյան Դենվերի պատվավոր քաղաքացու կոչում։
Մարզական նվաճումներ խմբագրել
Մրցությունը | Ոսկի | Արծաթ | Բրոնզ |
---|---|---|---|
Օլիմպիական խաղեր | 1956 ( 5 000 1956 ( 10 000 | ||
աշխարհի բազմամարտի առաջնություն | 1953, 1956, 1958 թթ | 1954, 1955 թթ | |
Եվրոպայի բազմամարտի առաջնություն | 1957, 1958 թթ | 1955 թ | |
ԽՍՀՄ բազմամարտի առաջնություն | 1956, 1958 թթ | 1953, 1954, 1957, 1960 թթ |
Անձնական ռեկորդներ խմբագրել
Մրցատարածությունը | Ժամանակը | Տարին |
---|---|---|
500 մետր | 42 վրկ. 2 | 1960 թ |
1 500 մետր | 2 ր 11 վրկ. 6 | 1960 թ |
5 000 մետր | 7 ր 55 վրկ. 7 | 1956 թ |
10 000 մետր | 16 ր 36 վրկ. 4 | 1956[2] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Гончаренко Олег Георгиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Oleg Goncharenko – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Գոնչարենկո» հոդվածին։ |