Օլեգ Բրիժակ (գերմ.՝ Oleg Bryjak, ուկրաիներեն՝ Олег Брижак, հոկտեմբերի 27, 1960(1960-10-27)[1][2][3][…], Jezkazgan, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 24, 2015(2015-03-24)[1][2][3][…], Պրա-Օտ-Բլեոն[4]), Ժեզկազգանում ծնված ուկրաինական ծագմամբ գերմանացի օպերային երգիչ[5]։

Օլեգ Բրիժակ
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 27, 1960(1960-10-27)[1][2][3][…]
Jezkazgan, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Գերմանիա
Մահացել էմարտի 24, 2015(2015-03-24)[1][2][3][…] (54 տարեկան)
Պրա-Օտ-Բլեոն[4]
ԳերեզմանGermanwings Flight 9525 Memorial
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնբարիտոն և բաս-բարիտոն
Գործիքներվոկալ

Կենսագրություն խմբագրել

Օլեգ Բրիժակը ծնվել է Ղազախական ԽՍՀ Ժեզկազգան քաղաքում, ուկրաինական ընտանիքում[6]։ Օլեգի հայրը Հայրենական պատերազմի ժամանակ 15 տարեկան հասակում հարկադիր աշխատանքի համար բռնազավթված Ուկրաինայից տարհանվել է Գերմանիա, իսկ ԽՍՀՄ վերադառնալուց հետո ձերբակալվել և ուղարկվել է Ղազախստանի ճամբարներ[7]։ 1979 թվականին Օլեգ Բրիժակն ավարտել է Կարագանդայի քաղաքային երաժշտական ուսումնարանի բայանի դասարանը։ Ուսանելու տարիներին աշխատել է ուսանողական երգչախմբում, որտեղ նրա ձայնն ուշադրության է արժանացել, բայց միայն հայրը կարողացավ համոզել նրան փորձելու երգել[7]։ 1984 թվականին Բրիժակն ավարտել է Ալմա Աթայի կոնսերվատորիայի վոկալ դասարանը և սկսել դասավանդել Ժեզկազգանի և Տեմիրտաու երաժշտական դպրոցներում։

1986-1989 թվականներին Եղել է Չելյաբինսկի և Լվովի օպերայի թատրոնների մենակատար, 1989-1991 թվականներին՝ Լենինգրադի Մ. Ի. Գլինկայի անվան կապելլայի մենակատար։ 1990 թվականին Շտուտգարտում ստացել է Սիլվիա Գեստի անվան կոլորատուրային երգիչների միջազգային մրցույթի (գերմ.՝ Internationalen Koloratur-Gesangswettbewerbs-Sylvia Geszty) երկրորդ մրցանակը։

1991 թվականին տեղափոխվել է Գերմանիա[8] և Կարլսրուեում միացել Բադենի պետական թատրոնի կազմին[9]։ 1996 թվականից մինչև մահ եղել է Դյուսելդորֆի Ռեյնի օպերային գերմանական թատրոնի մենակատար[10]։

Մի քանի անգամ մասնակցել է Բայրոյթի թատերական փառատոնին[7][11]։

1980-ականների վերջում Օլեգ Բրիժակը ձեռնադրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու սարկավագ։ Հոգևոր ծառայությունէ իրականացրել Դյուսելդորֆի մոտ գտնվող Կրեֆելդի ուկրաինական ուղղափառ եկեղեցում երկու լեզվով` ուկրաիներեն և գերմաներեն[7]։

Մահացել է 2015 թվականի մարտի 24-ին Թիվ 9525 չվերթի աղետի ժամանակ[12]։ Այդ չվերթով Օլեգն ու նրա գործընկերը՝ օպերային երգչուհի Մարիա Ռադները, տուն էին վերադառնում Բարսելոնայից, Լիսեո օպերային թատրոնում կայացած Ռիխարդ Վագների «Զիգֆրիդ» օպերայում ելույթ ունենալուց հետո[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Fichier des personnes décédées
  5. «Düsseldorfer Opernsänger unter den Opfern des Flugzeugabsturzes – Trauernde Angehörige erreichen den Flughafen in Barcelona». Bild.de (գերմաներեն). Berlin.
  6. Посол України підтвердив загибель Олега Брижака у катастрофі Airbus A320, BBC Ukrainian, 25 March 2015. Andriy Melnyk, the Ukrainian ambassador to Germany, confirmed that Bryjak was ethnically Ukrainian, but did not hold Ukrainian nationality.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Німецький оперний співак Олег Брижак: "Мені болить за Україну"» (ուկրաիներեն). Deutsche Welle. 24 августа 2014. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  8. В авикатастрофе на юге Франции погиб оперный певец Олег Брияк. naviny.by (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  9. Administrator. «Oleg Bryjak – Биографи&#11». olegbryjak.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին.
  10. Оперный певец Олег Брыжак погиб в авиакатастрофе Germanwings, Deutsche Welle (in Russian), 24 March 2015.
  11. «Oleg Bryjak» (գերմաներեն). www.bayreuther-festspiele.de. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  12. 12,0 12,1 John Shammas. (2015 թ․ մարտի 24). «Germanwings Airbus A320 plane crash: First pictures of opera singers Maria Radner and Oleg Bryjak among 150 dead» (անգլերեն). www.mirror.co.uk. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.