Չելյաբինսկի Մ. Գլինկայի անվան օպերայի և բալետի թատրոն

Չելյաբինսկի Մ. Գլինկայի անվան օպերայի և բալետի թատրոն ( ռուս.՝ Челябинский государственный академический театр оперы и балета имени М. И. Глинки), օպերայի և բալետի խաղացանկային թատրոն Չելյաբինսկում։ Դահլիճն ունի 894 նստատեղ։

Չելյաբինսկի Մ. Գլինկայի անվան օպերայի և բալետի թատրոն
Տեսակօպերային թատրոն, ճարտարապետական հուշարձան, օպերային ընկերություն և բալետի ընկերություն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՉելյաբինսկ
Հիմնադրման ամսաթիվ1956
Կայքchelopera.ru
 Opera Theater (Chelyabinsk) Վիքիպահեստում

Թատրոնի շենք խմբագրել

Չելյաբինսկում օպերայի թատրոն կառուցելու որոշումն ընդունվել է 1934 թվականի մայիսի 25-ին՝ ՍՍՀՄ-ի կողմից, շենքի նախագծումը սկսվել է 1936 թվականին (ճարտարապետ Ն. Կուրննոյ, Մոսկվա)[1], շինարարությունը սկսվել է 1937 թվականին՝ փլուզված Սուրբ Ծննդյան տաճարի տարածքում։

Թատրոնի շենքը կառուցվել է խիստ և զուսպ ոճով։ Նրանում զգացվում է ճգնավորական կոնստրուկտիվիզմի ազդեցությունը։ Շինության ճակատը կառուցված է 8 հզոր՝ առջևից շրջանաձև, իսկ հետևից՝ ուղղանկյուն հատված սյուններով։ Նրա ատտիկային վերջնամասում տեղադրված են այլաբանական քանդակների խմբեր։ Թատրոնի եռանկյունաձև վերնաճակատի հատվածում երևում են՝ Սովետական Միության զինանշանը, դրոշներ, երաժշտական գործիքներ։ Շենքի կողային հատվածում նույնպես կան ուղղանկյունաձև սյուներ։

Թատրոնի բացումը նախատեսված էր 1941 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձին, սակայն, Հայրենական մեծ պատերազմի սկսվելու հետ կապված, շինարարությունը դադարեցվել է։

1941-1948 թվականներին թատրոնի շենքում տեղակայվել է տարհանված մոսկովյան «Կալիբր» գործարանը։ Գործարանի արդյունաբերական գործունեությունը բացասական հետևանքներ ունեցավ թատրոնի շենքի վիճակի վրա, որի վերականգնումը զգալի ժամանակ պահանջեց։ Հետպատերազմյան վերակառուցման ընթացքում թատրոնի տեսքը զգալիորեն փոխվել է։ Ճակատային մասն ու ինտերիերները վերափոխվել են 19-րդ դարի ռուսական թատերական ճարտարապետության դասական ոճով։

Պատմություն խմբագրել

 
Թատրոնի համերգասրահ

Թատրոնի բացումը տեղի ունեցավ 1956 թվականի սեպտեմբերի 29-ին։ Առաջին բեմադրությունը եղել է «Իշխան Իգոր» օպերան։ Պրեմիերայի օրը, Աշխատող ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ, թատրոնին տրվեց Մ. Ի. Գլինկայի անունը։

Առաջին անգամ թատրոն եկան օպերային թատերախմբի երգիչներ տարբեր թատրոններից և Մոսկվայի, Լենինգրադի, Սվերդլովսկի կոնսերվատորիաների շրջանավարտները։

Բալետի թատերախմբի առաջին դերասանները Լենինգրադի պարարվեստի դպրոցի շրջանավարտներն էին։

Չելյաբինսկիի օպերայի և բալետի թատրոնը համագործակցել է խորհրդային կոմպոզիտորների հետ և բեմադրել է ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ։ Թատրոնի գլխավոր դիրիժորը եղել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Զաք Իսիդորը։ Չելյաբինսկի բեմում նա բեմադրել է 23 ներկայացում։ 1955-1961 թվականներին բալետի թատրոնի ուսուցիչը եղել է Ս․ Մ․ Տուլուբեվան։ 1957-1964 թվականներին թատրոնի գլխավոր բալետմեյստերը Օ. Մ. Դադիշկիլիանին է։

Մինչև հիմա թատրոնում բեմադրվել է ավելի քան 300 ռուսական և արտասահմանյան դասական բեմադրություններ, ժամակակից կոմպոզիտորների ստողծագործություններ։

 
Թատրոնի սրահ

Չելյաբլիսկի օպերայի և բալլետի թատրոնի ներկայացումները ընդգրկվել են Չելյաբլինսկի շրջանի պրոֆեսիոնալ թատրոնների «Թատերաբեմ» փառատոնի դափնեկիրների շարքում։ Այդպես, Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերան (դիրիժոր՝ Ա․ Գրիշանին, ռեժիսոր՝ Ա․ Ստեպանյուկ, նկարիչ՝ Լ․ Ռոշկո) ստացել է «Թատերաբեմ-2006» փառատոնի Գրան պրի և «Ոսկե դիմակ» (Մոսկվա, 2007 թ.) ազգային թատերական փառատոնի ժյուրի հատուկ մրցանակ, իսկ Վ․ Բեսեդինայի «El mundo de Гойя» բալլետը (խորեոգրաֆիան և բեմադրությունը՝ Կ․ Ուրալսկու, դիրիժոր՝ Ա․ Գրիշանին, բեմանկարչություն՝ Վ․ Գերասիմենկո) 2008 թվականին դարձավ Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր։

 
Օպերայի և բալետի թատրոնը, ֆիլհարմոնիկ դահլիճը և պատմական թանգարանը

1980-1983 թվականներին եղել է շենքի մեծածավալ վերակառուցումը, որի արդյունքում այն ձեռք է բերել ժամանակակից տեսք[2]։

1996 թ. Չելյաբինսկի Մ․ Ի․ Գլինկաի անվան օպերայի և բալետի թատրոնին տրվել է «ակադեմիական» կոչում[3]։

Ներկայումս օպերային թատերախումբի կազմում են․ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նատալյա Զավարցինան (սոպրանո)[4], Ռուսաստանի վաստակավոր արտիստ Լյուբով Բորոդինան (սոպրանո), Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Մարինա Նովոկրեսչենովան (մեցցո-սոպրանո), Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Գլազկովը (տենոր), Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Պավել Կալաչևը (բարիտոն), Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արկադի Զվերևը (բաս) և այլ արվեստագետներ, Համահայկական և միջազգային մրցույթների դափնեկիրներ։

Թատրոնի բալետային թատերախմբի կազմում են՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Տատյանա Պրեդեինան, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Տարատորինը, Ռուսաստանի արվեստի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Ցվարիարյան, արվեստագետներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ։

Գլխավոր դիրիժորներ խմբագրել

  • 1955- 1968- Իսիդոր Զաք
  • 1980- 1985- Նարիման Չունիխին
  • 1987- 1991- Վիկտոր Սոբոլև
  • 1994- 2007- Սերգեյ Ֆերյլև
  • 2007- 2013- Անտոն Գրիշանին
  • 2013- ցայսօր- Եվգենի Վոլինսկի

Ղեկավարություն խմբագրել

  • Թատրոնի տնօրեն - ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Երկրորդ աստիճանի» պատվավոր շքանշանակակիր Վլադիմիր Դոսաև։
  • Թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր - Եվգենի Վոլինսկին[5]։
  • Բալլետի գեղարվեստական ղեկավար - Ռուսաստանի ժողովրդական արտիստ Յուրի Կլևցով։
  • Հիմնական երգչուհի - Նատալյա Մակարովա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.book-chel.ru/ind.php?what=card&id=3684
  2. «Geometria.ru - Театр Оперы и Балета им. М.И.Глинки». Geometria. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  3. http://www.book-chel.ru/ind.php?what=card&id=1938
  4. «Наталья Заварзина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  5. Евгений Волынский

Գրականություն խմբագրել

  • Конышева Е. В. Челябинский театр оперы и балета им. М. И. Глинки // Бюллетень архитектуры. 2000. № 3; Куренной Н. Дворец искусства // ЧР. 1995. 24 февр.;
  • Кудзоев О. И время красит // ВЧ. 1984. 25 мая; Челябинск: градостроительство вчера, сегодня, завтра / Сост. С. Н. Поливанов. Ч., 1986;
  • Шабалин С. М. Архитектурный образ театра // Автограф. Челябинск-Арт. 1999. № 3;
  • Иконников А. “Лебединое озеро” в Челябинском театре //Совет. музыка. 1958. № 2;
  • Дмитрин Г. Челябинский оперный / Г. Дмитрин, К. Антонова. Ч., 1967;
  • Вольфович В. Челябинск музыкальный. Ч., 1989;
  • Щелкунова А. Челябинские сезоны Тлеубаева // Балет. 1992. № 2;
  • Синецкая Т. От “Князя Игоря” до “Тоски” // ЧР. 1996. 4 дек.

Արտաքին հղումներ խմբագրել