Օլգա Մարիա Լաններ (շվեդ.՝ Olga Maria Lanner, սեպտեմբերի 1, 1884(1884-09-01), Կարլստադ, Շվեդիա - հուլիսի 26, 1961(1961-07-26), Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա), շվեդ նկարիչ, քանդակագործ և ոսկերիչ։

Օլգա Լաններ
շվեդ.՝ Olga Maria Lanner
Ծնվել էսեպտեմբերի 1, 1884(1884-09-01)
ԾննդավայրԿարլստադ, Շվեդիա
Վախճանվել էհուլիսի 26, 1961(1961-07-26) (76 տարեկան)
Մահվան վայրԿլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա[1]
Մասնագիտությունքանդակագործ

Կենսագրություն և ստեղծագործություն խմբագրել

Օլգա Լանները ծնվել է 1884 թվականին Կարլստադում։ Ընտանիքում կար ութ երեխա։ 1903-1906 թվականներին Լանները սովորել է Ստոկհոլմի տեխնիկական դպրոցում (Tekniska skolan), այնուհետև ուսումը շարունակել է Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում։ Շվեդիա վերադառնալուց հետո նա որոշ ժամանակ ապրել է Արվիկայում (Վերմլանդ), որտեղ շփվել է այսպես կոչված «ռակենյան խմբի» (Rackengruppen) նկարիչների և արհեստավորների հետ[2]։ Օլգա Լաններն իր կարիերան սկսել է արծաթյա զարդերի պատրաստմամբ։ 1909 թվականին նրա արտադրանքը ցուցադրվում էր Շվեդիայի արհեստավորների ասոցիացիայի (Svenska Slöjdföreningen) կազմակերպած ցուցահանդեսում։ Այնուհետև, 1911 թվականին, Արվիկում կազմակերպած ցուցահանդեսում նա ներկայացրել է ինչպես սեփական արվեստանոցում պատրաստված պղնձե և արծաթյա զարդեր, այնպես էլ կռածո երկաթից մոմակալներ։ Լանների այդ ժամանակաշրջանի գործերում զգացվում էր «յուգենդստիլ» ոճի ազդեցությունը նկարչի անհատական մեկնաբանությամբ։ Շվեդիայի ազգային թանգարանում պահվում է 1913 թվականին նրա պատրաստած սարդի ցանցի տեսքով արծաթե զարդը, որի մեջ ընկած են չորս ճանճեր[2]։

1914 թվականին Օլգա Լանները բացել է իր արվեստանոցը Ստոկհոլմում, որտեղ նա զբաղվել է կռման և քանդակադրոշման աշխատանքներով։ Նույն թվականին ստեղծել է յուրահատուկ զոհասեղան-քանդակ՝ յոթ արծաթե սկավառակով` այդ ժամանակ օծված Էնգելբրեկտ եկեղեցու համար։ Բացի այդ, նա պատրաստել է նաև չորս հատակադիր երկաթակուռ ճյուղավոր ոսկեզօծ մոմակալներ նույն եկեղեցու համար։ 1915 թվականին նա իր աշխատանքները ցուցադրել է Սան Ֆրանցիսկոյի Համաշխարհային ցուցահանդեսում[2]։

Քանդակագործական ժանրում Օլգա Լանները ստեղծեց բազմաթիվ պատկերներ և դիմաքանդակներ, այդ թվում` նկարիչ Հաննա Պաուլիի դիմաքանդակը։ Օլգա Լանների «Mr G. som tennisspelare» (պարոն Գ. Թենիսիստ) քանդակի համար որպես բնորդ հանդես է եկել (կեցվածք է ընդունել) թագավոր Գուստավ V[2]։

Օլգա Լանները մահացել է 1961 թվականին Ստոկհոլմում։ Թաղված է Կարլստադում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Märta Holkers. «Olga Maria Lanner». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).