Հաննա Հիրշ, ավելի ուշ՝ Հաննա Պաուլի[7] (շվեդ.՝ Hanna Pauli, հունվարի 13, 1864(1864-01-13)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[1][4] - դեկտեմբերի 29, 1940(1940-12-29)[1][3][5][…], Nacka församling, Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][6]), շվեդ նկարչուհի, նկարել է հիմնականում կենցաղային ժանրում և դիմանկարներ։

Հաննա Հիրշ-Պաուլի
շվեդ.՝ Hanna Hirsch-Pauli
Ի ծնեշվեդ.՝ Hanna Pauli
Ծնվել էհունվարի 13, 1864(1864-01-13)[1][2][3][…]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[1][4]
Վախճանվել էդեկտեմբերի 29, 1940(1940-12-29)[1][3][5][…] (76 տարեկան)
Մահվան վայրNacka församling, Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][6]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա (1887)[1], Ավգուստ Մալմստրեմի արվեստի դպրոց (1879)[5][1] և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1885)[1]
Մասնագիտություննկարչուհի
Ուշագրավ աշխատանքներԸնկերներ, Նախաճաշի ժամանակը և Carin Wästberg. Study?
ԱշակերտներEda Douscha? և Հելգա Սթենհամար
ԱնդամակցությունSvenska hem? և Tolfterna?
ՀայրԱբրահամ Հիրշ[4][1]
ԱմուսինԳեորգ Պաուլի[1]
 Hanna Pauli Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հաննա Հիրշ-Պաուլին ծնվել է 1864 թվականի հունվարի 13-ին Ստոկհոլմում, երաժշտական հրատարակիչ Աբրահամ Հիրշի (Abraham Hirsch) ընտանիքում, նրա հորեղբայրը՝ Ադոլֆ Հիրշը (Adolf Hirsch) բնանկարիչ էր։ Հաննան սկսել է գեղանկարչություն ուսումնասիրել տասներկու տարեկան հասակից։

Մանուկ հասակից Հաննան ընկերություն է արել Եվա Բոննիերի հետ (Eva Bonnier, 1857-1909), նրանք միասին որոշել են դառնալ նկարչուհիներ։ Սկզբում միասին սովորել են Ստոկհոլմի Օգոստոս Մալմստրոմի անվան (Օգոստոս Մալմստրոմ, 1829-1901) կանանց արվեստի դպրոցում, որտեղ Հաննան ընդունվել է 1880 թվականին։ Մեկ տարի անց Հաննան ընդունվել է Ստոկհոլմի Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, որտեղ նույնպես սովորել է Բոննիերի հետ։ Նրանց համակուրսեցին է եղել նաև Կարին Բերգուն, որն այդ ժամանակ Կարլ Լարսսոնի նախկին կինն էր։

 
Պաուլի Վիլլան, Հաննա Պաուլի ստուդիան, 1906

1885 թվականին Հաննան «Ճրագի տակ» նկարի համար Թագավորական ակադեմիայից ստացել է ոսկե մեդալ և արտերկրում ուսումը շարունակելու համար կրթաթոշակ։ Նույն տարվա աշնանը, Հաննան, Եվայի ընկերակցությամբ մեկնել է Փարիզ, որտեղ ընդունվել է Կոլարոսի ակադեմիա։ Այնտեղ 1885-1887 թվականներին սովորել է Պասկալ Դանյան Բուվրեի և Ռաֆայել Կոլլինի արհեստանոցում։ 1886 թվականին Բարբիզոնում հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ նկարիչ Գեորգ Պաուլիի հետ։

1887 թվականին Հաննան և Գեորգը ամուսնացցել են և Իտալիայու անցկացրել իրենց մեղրամիսը։ 1889 թվականին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսում Հաննա Հիրշ-Պաուլին մեդալ է ստացել «Ընկերներ» աշխատության համար։

1905 թվականին Հաննա և Գեորգ Պաուլիները վիլլա են կառուցել Նակա մունիցիպալիտետում, որտեղ յուրաքանչյուրն ունեցել է իր սեփական ստուդիան, բնակվել են հենց վիլլայում։ Ունեցել են երեք երեխա. Տորստենը (1889), Գեորգը (1891) և Ռութը (1896)։ 1940 թվականին, նրաց որդի Գեորգն իր կնոջ՝ Լիզայի հետ, զոհվել է ավտովթարից։

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նկարիչ Հաննա Հիրշ-Պաուլին ստեղծել է արվեստագետների և գրողների մի շարք դիմանկարներ, որոնք հիմնականում իր և ամուսնու ընկերներն էին։ Նրանց թվում էին նկարիչ Կարլ Նորդստրեմը (1890 թ., գտնվում է Բոննիերի, Ստոկհոլմի դիմանկարների հավաքածուում), գրող Վերներ ֆոն Հեյդենստամը, գրող Սելմա Լագերլյոֆը (1932, Ազգային թանգարան), խմբային` «Ընկերներ» դիմանկարում (1907 թ., Ազգային թանգարան) նույնպես պատկերել է իրենց ընկերոջը` գրող Էլլեն Կեյին։

1935 թվականին Գեորգ և Հաննա Պաուլի զույգը Յոնկոպինգի քաղաքային արվեստի թանգարանին է նվիրել նկարների հավաքածու։ Հաննա Հիրշ-Պաուլին մահացել է 1940 թվականի դեկտեմբերի 29-ին Շվեդական Սոլնա համայնքում։

Այժմ նկարչի աշխատանքները գտնվում են Յոնկոպինգի արվեստի թանգարանում, Շվեդիայի ազգային թանգարանում, Գյոթեբորգի արվեստի թանգարանում, Բոննիեր ընտանիքի արվեստի գործերի մասնավոր հավաքածուում։

Հիշատակ

խմբագրել

Ստոկհոլմի հարավ-արևմուտքում գտնվող փողոցներից մեկը նկարչի անունով անվանակոչվել է Հաննա Պաուլի փողոց։ Քաղաքի այս տարածքում կան նաև շատ այլ փողոցներ, որոնք անվանվել են 20-րդ դարի առաջին կեսին հայտնի կանանց պատվին։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Hanna Pauli (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Շվեդիայի մահվան գիրքը
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Շվեդիայի 1880 թվականի մարդահամար (շվեդերեն)Riksarkivet.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Hanna Pauli
  6. 6,0 6,1 6,2 Nacka kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/1542/F I/6 (1938-1949), bildid: 00023286_00039
  7. She formally changed her name at marriage but signed paintings under her maiden name even after that. In her book on Eva Bonnier and Hanna Hirsch/Pauli (1999), Margareta Gynning uses the form Hirsch-Pauli throughout.

Գրականություն

խմբագրել
  • Gynning, Margareta: "Pauli, Hanna", Svenskt biografiskt lexikon, 28, pp. 746–749
  • Gynning, Margareta: Det ambivalenta perspektivet: Eva Bonnier och Hanna Hirsch-Pauli i 1880-talets konstliv, Stockholm: Bonnier, (Diss. Uppsala University), 1999.
  • Hansen, Vibeke Waallann, Women Artists in Paris 1850-1900, p. 76-77.
  • Hanna Pauli
  • Гетеборгский музей, каталог.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Հիրշ-Պաուլի» հոդվածին։