Վեդո
Վեդո (հանգըլ՝ 외도, հանջա՝ 外島), կղզի Դեղին ծովում։ Պատկանում է Հարավային Կորեային։ Կղզին կազմում է Հարավային Գյոնգսանգ նահանգի Կոջե քաղաքի մի մասը։
Վեդո | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Հարավային Կորեա |
Վարչատարածք | Իրուն-մյոն |
Ջրլիցի ափին | Դեղին ծով |
Հայտնի է «Hallyeo Haesang National Park» ազգային պարկի ծովեզրյա բուսաբանական այգիներով, որոնք կառուցվել են Լի Ջանգ Հոյի և իր կնոջ կողմից, ովքեր 1969 թվականին բնակություն են հաստատել կղզում։
Պատմություն
խմբագրելՆախկինում կղզին վատ բնակեցված քարքարոտ տարածք էր։ Մեկուսացված լինելու պատճառով չկար էլեկտրաէներգիա և հեռախոսային կապ։ Կար ընդամենը 8 տուն։
1969 թվականին Լի Չան Հոն և նրա կինը սկսեցին կառուցել այգին։ Սկզբում նրանք աճեցրին մանդարին, սակայն դա նրանց չհաջողվեց, և նրանց սկսեցին կառուցել բուսաբանական այգի[1]։
Բուսաբանական ակտիվներ
խմբագրելԿղզին ավելի քան 3000 տեսակ բույսերի (ներառյալ մերձարևադարձային բույսերի) տուն է․ այդ տեսակներից են կակտուսը, արմավենին, էվկալիպտը, ձիաձետը, ագավան։ Այգին այնքան գեղեցիկ է, որ Կորեայում այն դրախտ են անվանում[2]։ Այգու միջով են անցնում մեծ թվով զբոսաշրջային էքսկուրիաների երթուղիները[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 외도관광
- ↑ Official tour page of Geoje city(չաշխատող հղում)
- ↑ Excursion ship Agency(Kor)
Արտաքին հղումներ
խմբագրել- Oedo tourism(չաշխատող հղում)
- Oedo featured on JustEnoughKorean.com Արխիվացված 2010-02-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեդո» հոդվածին։ |