Մասիմո Օդդո
Մասիմո Օդդո (իտալ.՝ Massimo Oddo, հունիսի 14, 1976[1][2], Պեսկարա, Աբրուցցո, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ (պաշտպան), ֆուտբոլային մարզիչ։
Մասիմո Օդդո իտալ.՝ Massimo Oddo | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 14, 1976[1][2] (47 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պեսկարա, Աբրուցցո, Իտալիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 76 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ
[3] և | |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Մեծ ֆուտբոլում իր նորամուտը նշել է 1992 թվականին քիչ հայտնի «Ռենատո Կուրի» թիմում։ Մեկ տարի անց տեղափոխվել է «Միլան», բայց երկու մրցաշրջաններում ոչ մի հանդիպում չի անցկացրել այնտեղ։
Դրանից հետո երեք մրցաշրջան խաղացել է С1 սերիայում, այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Ֆիորենցուոլան», «Մոնցան», «Լեկկոն» և «Պրատոն»։
1998 թվականին կրկին հայտնվել է «Մոնցայում», այս անգամ հանդես գալով B Սերիայում. միայն այդտեղ է նա սկսել քիչ թե շատ հաճախ հայտնվել խաղադաշտում։ Սակայն այս մրցաշրջանից հետո էլ Օդդոն լքել է թիմը։ 1999 թվականին արդեն «Նապոլիում» էր։ Այնտեղ նա մրցաշրջանի ընթացքում 45 հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում և Գավաթում՝ խփելով 1 գոլ, իսկ մեկ այլ մրցաշրջանից հետո տեղափոխվել է Վերոնա։
«Վերոնայի» կազմում Օդդոն նորամուտը նշել է Ա Սերիայում։ Երկու մրցաշրջաններում նա 64 խաղ է անցկացրել առաջնությունում և 4 խաղ Իտալիայի Գավաթում՝ խփելով 11 գնդակ։ 2002 թվականին նրան կանչել են «Լացիո», որտեղ նա անցկացրել է հինգ մրցաշրջան։
2007 թվականի հունվարին ընդգրկվել է «Միլանի» կազմում։ Հիմնական կազմից դուրս մղեց Կաֆուին։ Սակայն 2008 թվականի ամռանը ինքն էլ լքել է ակումբը՝ տեղափոխվելով Մյունխենի «Բավարիա»։ 2009 թվականին վերադարձել է «Միլան»։
2011 թվականի օգոստոսի 31-ին մեկ տարվա վարձավճարով տեղափոխվել է «Լեչչե»[4]։
2012 թվականի հունիսի 7-ին Օդդոն հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու և ապագայում մարզական տնօրեն դառնալու մտադրության մասին[5]։
Միջազգային խմբագրել
Լինելով իտալական «Լացիոյի» ֆուտբոլիստ՝ հրավիրվել է Իտալիայի հավաքական, նորամուտը կայացել է 26 տարեկանում։ 2006 թվականին Իտալիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։
Մարզչական խմբագրել
2015 թվականի մայիսին Օդդոն դարձել է «Պեսկարայի» նոր գլխավոր մարզիչը, որտեղ նախկինում աշխատել է երիտասարդական կազմի հետ[6]։ Օգնել է «Պեսկարային» վերադառնալ Սերիա Ա[7]։
2017 թվականի նոյեմբերի 21-ին նշանակվել է «Ուդինեզեի» գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է «1+1» սխեմայով[8]։ 2018 թվականի ապրիլի 24-ին աշխատանքից ազատվել է «Կրոտոնեի» դեմ Իտալիայի առաջնության 34-րդ տուրի տնային խաղում «Ուդինեզեի» կրած պարտությունից (1:2) 2 օր անց[9]։
2018 թվականի հոկտեմբերին Օդդոն նշանակվել է «Կրոտոնեի» գլխավոր մարզիչ, որը հանդես էր գալիս Սերիա Բ-ում։ Նրա գլխավորությամբ թիմը 8 հանդիպում է անցկացրել, որոնցում ոչ մի հաղթանակ չի տարել։ Դեկտեմբերի 28-ին Օդդոն հրաժարական է տվել[10]։
2023 թվականի փետրվարի 14-ին գլխավորել է Սերիա Բ-ում հանդես եկող ՍՊԱԼ-ը՝ Դանիելե Դե Ռոսսիի պաշտոնանկությունից հետո։ Օդդոյի գալու պահին թիմը գտնվում էր դուրս մնալու եզրին՝ առաջնության վերջին երեք խաղերում զիջելով և մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը։ Մասնագետի պայմանագիրը Ֆերարայի թիմի հետ նախատեսվել է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը՝ ակումբի կողմից երկրորդ դիվիզիոնում տեղն ապահովելու պահպանելու դեպքում ևս մեկ տարով ավտոմատ երկարաձգելու հնարավորությամբ[11]։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը և անցել երրորդ ուժեղագույն դիվիզիոն, ինչը հանգեցրել է Օդդոյի հեռացմանը գլխավոր մարզչի պաշտոնից[12]։
Ձեռքբերումներ խմբագրել
- Իտալիայի գավաթակիր - 2004
- Իտալիայի չեմպիոն - 2011
- Չեմպիոնների լիգայի հաղթող - 2007
- Եվրոպայի սուպերգավաթակիր - 2007
- Աշխարհի ակումբային առաջնության հաղթող - 2007
- Աշխարհի չեմպիոն - 2006
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/198711
- ↑ «AC Milan comunicato ufficiale» (իտալերեն). Sito ufficiale dell'AC Milan. 2011 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Оддо завершил игровую карьеру и хочет стать спортивным директором». Чемпионат.com. 2012 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Массимо Оддо возглавил «Пескару»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
- ↑ ««Пескара» вернулась в серию А». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Massimo Oddo è il nuovo allenatore dell'Udinese» (իտալերեն). Sito ufficiale dell'Udinese Calcio. 2017 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Nota ufficiale sulla guida tecnica» (իտալերեն). Sito ufficiale dell'Udinese Calcio. 2018 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Crotone, Oddo si dimette: torna Stroppa» (իտալերեն). Sky Sport. 2018 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Массимо Оддо назначен новым главным тренером СПАЛа». sport-express.ru (ռուսերեն). 2023 թ․ փետրվարի 14. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Benevento e Spal: i perché della retrocessione in C». tuttosport.com (իտալերեն). 2023 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասիմո Օդդո» հոդվածին։ |