Օդային պտուտակ
Օդային պտուտակ (լատին․՝ մղել, հրել), պրոֆիլավորված շառավղային թևերով շարժասարք, որը նախատեսված է ավիացիոն շարժիչի լիսեռի պտտող մոմենտը քարշ ուժի վրա փոխակերպելու համար։
Պտուտակ օդայինի պտույտի ընթացքում օդի վրա եկող հոսքը ստեղծում է աերոդինամիկ ուժ, որի բաղադրիչներից մեկը քարշուժն է։
Տեսակներ
խմբագրելՏարբերում են.
- երկթև,
- եռաթև,
- քառաթև,
- ինչպես նաև համառանցք (տարբեր ուղղություններով պտտվող) պտուտակ օդային։
Թևերը Համառանցք օդային պտուտակ պատրաստում են դուրալյումինից, պողպատից, փայտից և կոմպոզիցիոն նյութերից։ Շարժիչի աշխատանքի տարբեր ռեժիմներում Պտուտակ оդայինի օգտակար գործողության գործակից (հզորությունը) մեծացնելու համար թռիչքի ընթացքում պտուտակ оդայինի թևերը հիդրավլիկական կամ էլեկտրական մեխանիզմների միջոցով պտտեցնում են երկայնական առանցքի շուրջը (այսպես կոչված, թռիչքում փոփոխվող քայլով պտուտակ օդային)։
Պտուտակ օդային կիրառվում է մխոցավոր և տուրբա-պտուտակավոր շարժիչներով ինքնաթիռներում, ուղղաթիռներում, դիրիժաբլներում և օդասահնակներում։ Պտուտակ оդայինի գաղափարը առաջարկել է Լեոնարդո դա Վինչին 1475 թվականին, իսկ 1754 թվականին պտուտակ օդային ուղղաթիռի մոդելի համար առաջին անգամ կիրառել է Միխայիլ Լոմոնոսովը։ Այդ նույն տարիներին Դանիել Բեռնուլին տեսականորեն հիմնավորել է պտուտակ օդայինիի կիրառման գաղափարը, իսկ ժամանակակից տեսությունը մշակել է Նիկոլայ Ժուկովսկին։
Գրականություն
խմբագրել- Воздушный винт. // Энциклопедия «Техника». — М.: Росмэн. 2006.
- Воздушный винт. // Авиация: Энциклопедия. — М.: Большая Российская Энциклопедия. Главный редактор Г. П. Свищев. 1994.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 415)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդային պտուտակ» հոդվածին։ |