Ավիացիոն շարժիչ թռչող ապարատները (ինքնաթիռները, ուղղաթիռները և այլն) շարժման մեջ դնող ջերմային շարժիչ։ Առաջին ավիացիոն շարժիչ Մոժայսկու ինքնաթիռում տեղադրված շոգեշարժիչն էր (1885

Նախագծում խմբագրել

Հետագայում ավիացիոն շարժիչները նախագծվում էին մխոցային ներքին այրման շարժիչների հիման վրա։ 20-րդ դարի 40-ական թվականներին մխոցային ավիացիոն շարժիչները հասան իրենց հնարավորությունների սահմանին։ Ինքնաթիռի շարժման արագության բարձրացմանը խոչընդոտում էր ձայնային արգելքը, որի հաղթահարումը պահանջում էր կտրուկ բարձրացնել ավիացիոն շարժիչների հզորությունը։ Այսպիսի թռիչքը հնարավոր դարձավ գազային տուրբինի և ռեակտիվ շարժիչի ստեղծման շնորհիվ։

Հիմնական պահանջներ խմբագրել

Ավիացիոն շարժիչներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները, առավելագույն հզորություն (կամ քարշուժ)՝ փոքր արտաքին չափերի և կշռի դեպքում, թեթևություն, հուսալիություն, ծառայության մեծ ժամկետ և այլն։

Տեսակներ խմբագրել

 

Ավիացիոն շարժիչները լինում են՝

  • պտուտակային
  • ռեակ տիվ։

Պտուտակային ավիացիոն շարժիչներ խմբագրել

Պտուտակային ավիացիոն շարժիչներում քարշուժն ստեղծվում է օդապտուտակի պտտման միջոցով, իսկ ռեակտիվներում՝ ռեակտիվ ծայրափողակից աշխատանքային գազերի մեծ արագությամբ արտահոսման հետևանքով։ Համակցված ավիացիոն շարժիչներ են տուրբապտուտակային շարժիչները, որոնցում հիմնական քարշուժն ստեղծվում է օդապտուտակով, իսկ լրացուցիչը (8-12%)՝ այրման արգասիքների արտահոսմսւմբ։

Ամենակատարելագործված մխոցային ավիացիոն շարժիչներն ապահովում էին մինչև 750 կմ/ժ արագություն։ Ավելի մեծ արագություն ստեղծելուն խանգարում էր մեծ տեսակարար զանգվածը (մեկ միավոր հզորությանն ընկնող զանգվածը) և օդապտուտակի ցածր օգտակար գործողության գործակիցը։ Մխոցային ավիացիոն շարժիչները (տեսակարար զանգվածը՝ 540-680 գ/կվտ) տեղադըրվում են փոքր արագությամբ (200-500 կմ/ժ) թռչող ինքնաթիռներ, ինչպես նաև ուղղաթիռներում։

Տուրբապտուտակային ավիացիոն շարժիչներ խմբագրել

Տուրբապտուտակային ավիացիոն շարժիչները (տեսակարար զանգվածը՝ 140-400 գ/կվտ) տեղադրվում են 500-800 կմ/ժ թռիչքի արագություն զարգացնող ինքնաթիռներում և ուղղաթիռներում։ Հայրենական մեծ պատերազմի վերջին տարիներին ստեղծվեցին մինչև 960 կմ/ժ արագությամբ առաջին տուրբառեակտիվ շարժիչները։ 1965-1967 թվականներին երևան եկան ուղղաձիգ վերաթռիչքի ու վայրէջքի ինքնաթիռներում օգտագործվող շատ թեթև տուրբառեակտիվ ավիացիոն շարժիչներ (տեսակարար զանգվածը՝ 6-7 գ/ն)։

Տուրբառեակտիվ և տուրբապտուտակային շարժիչների հիման վրա նախագծվել են երկեզրագծային տուրբառեակտիվ շարժիչներ, որոնք կիրառվում են մինչձայնային արագություններ զարգացնող ինքնաթիռներում։ Ավիացիոն շարժիչների հետագա զարգացումը նախատեսում է թռիչքի մեծ արագությունների ու բարձրությունների ապահովում, ինչպես նաև ինքնաթիռների բեռնունակության անընդհատ բարձրացում։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավիացիոն շարժիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 621