Օգտակար գործողության գործակից

Օգտակար գործողության գործակից (ՕԳԳ)- համակարգի (սարքավորում, մեքենա) արդյունավետության բնութագրիչ իրեն փոխանցված կամ իր համար ծախսած էներգիայի նկատմամբ։ Որոշվում է արդյունավետ օգտագործած էներգիայի և հանարագումարային ծախսած էներգիայի հարաբերությամբ։ ՕԳԳ-ն հաճախ ներկայացնում է տոկոսային հարաբերակցությամբ։ Դրան համապատասխան՝ միմյանցից զանազանում են ծախսած աշխատանքը՝ Aծախս և օգտակար աշխատանքը՝ Aօգտ։ Օրինակ՝ եթե մեր նպատակն է զանգված ունեցող բեռը բարձացնել բարձրության վրա, ապա օգտակար աշխատանքը միայն այն աշխատանքն է, որը ծախսվում է բեռի վրա ազդրղ ծանրության ուժը հաղթահարելու համար։ Բեռը հավասարաչափ բարձացնելու դեպքում, երբ մեր կողմից կիրառված ուժը հավասար է բեռի ծանրության ուժին, այդ աշխատանքը կարելի է որոշել հետևյալ բանաձևով.

Օգտակար աշխատանքը միշտ ավելի փոքր է քան կատարված աշխատանքը

Aօգտ=Fծ

Իսկ եթե բեռը բարձացնելու համար մենք օգտագործում ենք ճախարակ, կռունկ կամ էլ մի այլ մեքենա, ապա բեռի ծանրությոան ուժից բացի հարկ է լինում հաղթահարել նաև մեքենայի մասերի ծանրության ուժը, ինչպես նաև այդ մեքենայում գործող շփման ուժը։ Օրինակ՝ շարժական ճախարակ օգտագործելու դեպքում մենք հակադրված ենք լրացուցիչ աշխատանք կատարել.

ա) որպեսզի բարձրացնենք ճախարակը և ճոպանը, բ) որպեսզի հաղթահարենք շփման ուժը ճախարակի առանցքում։

Այս ամենի պատճառով մեր կողմից ծախսած աշխատանքը միշտ գերազանցում է անհրաժեշտ օգտակար աշխատանքին՝

Aծախս>Aօգտ։

Օգտակար աշխատանքը միշտ այն ընդհանուր աշխատանքի մի որոշ մասն է, որը մարդը կատարում է մեխանիզմի միջոցով։ Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը կատարված աշխատանքի որ մասն է կազմում, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից։

Գրականություն

խմբագրել
  • Գրոմով Ս.Վ., Ռոդինա Ն.Ա., ՖԻԶԻԿԱ, 7-րդ դասարան