Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արայիկ Միրզոյան (հուլիսի 29, 1987(1987-07-29), Բաղրամյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրամարտիկ, միջազգային կարգի սպորտի վարպետ[1], հանդես է եկել միջին քաշային կարգում (մինչև 77 կգ)

Արայիկ Միրզոյան
Ծնվել էհուլիսի 29, 1987(1987-07-29) (36 տարեկան)
ԾննդավայրԲաղրամյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունծանրամարտիկ

Կենսագրություն խմբագրել

Արայիկ Միրզոյանը ծնվել է 1987 թվականին, Բաղրամյան գյուղում։ Օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի եղբորորդին է։ Նա եղել է Արայիկի մարզիչը։

2010 թվականի նոյեմբերի 21-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած պատանիների և մինչև 23 տարեկան կանանց ու տղամարդկանց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Արայիկ Միրզոյանը 77 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ[2]։

2011 թվականին Արայիկ Միրզոյանը արծաթե մեդալ է նվաճել Կազանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ 77 կգ քաշային կարգում հայ ծանրորդը պոկում և հրում վարժություններում բարձրացրեց 347 կգ։ Նա պոկում վարժությունում ոսկի է նվաճել՝ բարձրացնելով 160 կգ, իսկ հրում վարժությունում երկրորդն էր՝ բարձրացնելով 187 կգ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել