Օգոստինոս Սեքուլյան
Օգոստինոս Սեքուլյան, (սեպտեմբերի 19, 1921, գյուղ Զուրջով, Տրանսիլվանիա (այժմ՝ Ռումինիայում) - հուլիսի 20, 2014[1]), բնագրագետ, տոմարագետ, դրամագետ, խմբագիր։
Օգոստինոս Սեքուլյան | |
---|---|
Ծնվել է | 1921 սեպտեմբերի 19 |
Ծննդավայր | Զուրջով, Տրանսիլվանիա |
Մահացել է | հուլիսի 20, 2014 (92 տարեկան) |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Մասնագիտություն | դրամատուրգ |
Կենսագրություն
խմբագրելՍկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1931 թվականին մեկնել է Վիեննա, ավարտել տեղի գիմնազիան (1939), ապա՝ համալսարանի փիլիսոփայության և աստվածաբանության ֆակուլտետը (1946)։ 1938 թվականից Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ է (1944 թվականից՝ վարդապետ)։ 1944 թվականից զբաղվել է մանկավարժությամբ, եղել Վիեննայի մատենադարանի և թանգարանի վարիչ։ 1945-1947 թվականներին հետևել է համալսարանի ասորերենի, արամեերենի, եբրայերենի և արաբերենի դասընթացներին։ 1957 թվականին տեղափոխվել է Բեյրութ, 1959 - 1968 թվականներին՝ տեղի Մխիթարյան վարժարանի տնօրեն։ 1968 թվականին վերադարձել է Վիեննա, ընտրվել տեղի Մխիթարյան միաբանության վարչության անդամ։ 1980 թվականից՝ «Հանդես ամսօրյայի խմբագիր։ Սփյուռքի տարբեր պարբերականներում տպագրում է հայագիտական ուսումնասիրություններ, գեղարվեստական ստեղծագործություններ։ «Ազգային մատենադարան» մատենաշարով լույս է ընծայել բնագրագիտական կարևոր հետազոտություններ։ Լուրջ արժեք է ներկայացնում Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի ձեռագրերի Սեքուլյանի կազմած ցուցակը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 349)։ |