Օգատա Ջեկո (ճապ.՝ 尾形 月耕, հոկտեմբերի 10, 1859(1859-10-10)[1], Yazaemonchō, Էդո - հոկտեմբերի 1, 1920(1920-10-01)[1], Ushigome-ku, Տոկիո), ճապոնացի նկարիչ և գծանկարիչ, Յուկիյո-ե ժանրի վարպետ։

Օգատա Ջեկո
尾形 月耕
Ծնվել է1859(1859)
ԾննդավայրYazaemonchō, Էդո
Վախճանվել է1920(1920)
Մահվան վայրUshigome-ku, Տոկիո
ԱզգությունՃապոնիա Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտություննկարիչ, ukiyo-e artist և փորագրիչ
ՈճՅուկիյո-ե, ճապոնական գեղանկարչություն
ԺանրԳեղանկարչություն
ԱշակերտներՅամամուրա Կոկա, Կոսուի Կակուտանի և Կոգյո Չիշինա
Ներշնչվել էԿիկուտի Յոսայի, Կացուշիքա Հոքուսայ
ԱնդամակցությունKangakai?, Nihon kaiga kyōkai? և Nihon Bijutsuin?
ԱմուսինTai Koun?
ԶավակներGessan Ogata?
 Ogata Gekko Վիքիպահեստում

Կենսագրություն և աշխատանքներ

խմբագրել

Օգատա Ջեկոյի աշխատանքները ունեն նմանություններ Կիկուտի Յոսայի ստեղծագործությունների հետ։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Կացուշիքա Հոքուսայը առավելապես իր «Ֆուզի լեռան 100 տեսարաններ» շարքով։ Ավելի ուշ Օգատան ստեղծում է իր յուրահատուկ նկարչական ոճը՝ ճապոնական գեղանկարչության տարրերով։

Նկարչի աշխատանքներն ունեին մեծ հանրաճանաչություն ոչ միայն Ճապոնիայում, որտեղ նրան հովանավորում էր կրթության և գիտության նախարարությունը, այլ նաև Ճաապոնիայի սահմաններից դուրս։ Դրանք ցուցադրվել են 1892 թվականի Չիկագոյի միջազգային ցուցահանդեսում, 1900 թվականին Փարիզում տեղի ունեցած Միջազգային ցուցահանդեսում, 1910 թվականի Ճապոնա-բրիտանական ցուցահանդեսում՝ Լոնդոնում։ Առաջին ճապոնա-չինական պատերազմի ժամանակ Օգատան եղել է ռազմական նկարիչ, և նրա գործն էր ջրում և ցամաքում տեղի ունեցող ռազմական գործողությունները նկարներով պատկերելը։ Նրա գրաֆիկական շարքերից շատերը դարձել են ռազմական քարոզչական պաստառներ (Օրինակ․ Առաջին ճապոնական պատերազմը)։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Արտաքին աղբյուրներ

խմբագրել