Օգատա Կորին

ճապոնացի նկարիչ

Օգատա Կորին (ճապ.՝ 尾形光琳, 1658[1][2][3][…], Heian-kyō, Tokugawa shogunate - հունիսի 2, 1716(1716-06-02)[4], Heian-kyō, Tokugawa shogunate), ճապոնացի նկարիչ։

Օգատա Կորին
ճապ.՝ 尾形光琳
Ի ծնե尾形 惟富
Ծնվել է1658[1][2][3][…]
ԾննդավայրHeian-kyō, Tokugawa shogunate
Վախճանվել էհունիսի 2, 1716(1716-06-02)[4]
Մահվան վայրHeian-kyō, Tokugawa shogunate
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտություննկարիչ և փորագրիչ
ՈճՏիմպա դպրոց
ՈւսուցիչYamamoto Soken?
 Ogata Korin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Օգատա Կորինին նվիրված խորհրդային փոստային բացիկ
 
«Փոթորկոտ ալիքներ», մոտ.1704
 
Մակի-է և ռադեն տեխնիկաներով արված Օգատա Կորինի աշխատանքը

Օգատա Կորինը համարվում է Միջնադարյան Ճապոնիայի խոշորագույն նկարիչներից մեկը, Ռիմպա գեղարվեստական ոճի (Ռին դպրոց, այսինքն Կորինայի դպրոց) հիմնադիրը։ Նրա աշխատանքներից շատերը ընդգրկված են Ճապոնիայի Ազգային գանձերի (կոկուհո) թվում։ Օգատա Կորինը ծնվել է Կիոտոյում, հարուստ վաճառականի ընտանիքում։ Ընտանիքը ներգրավված էր արվեստի բնագավառում[5]։ Կարիգանե-է (կտորեղենի առևտուր) անվանումով ընտանեկան բիզնեսը սպասարկում էր քաղաքի հարուստ արիստոկրատներին[6]։ Նկարչի հայրը, Օգատա Սոկեն (1621-1687) զբաղվում էր գեղագրությամբ և եղել է տեղական Նո թատրոնի հովանավորը[7][8]։ Կրտսեր եղբայրը` Օգատա Կենձանը, դարձավ հայտնի նկարիչ և խեցեգործ, եղբայրները հաճախ համատեղ աշխատանքներ էին ստեղծում[9]։

Օգատա Կորինը կարողացել է մշակել իր հատուկ գեղարվեստական դեկորատիվ ոճը, որը հեշտությամբ ճանաչվում էր նկարի ոճավորված ձևերի և սյուժեի իրատեսական արտահայտման շնորհիվ։ Օգատա Կորինը գեղանկարչություն է սովորել Կանո դպրոցից Յամամոտո Սոկենի[10], Կանո Ցունենոբուի (1636-1713) և Սումիյոսի Հուկեյայի (1631-1705) մոտ, բայց նրա ստեղծագործության վրա զգալի ազդեցություն են ունեցել Հոնամի Կոեցուն և Տավարայա Սոտացուն[11]։

Հոր մահից հետո` 1687 թվականին[12], եղբայրները տպավորիչ ժառանգություն ստացան։ Օգատա Կորինը սկսեց վարել ակտիվ հասարակական կյանք և արագ ծախսել գումարները, մի քանի տարվա ընթացքում նկարիչը զգալի պարտքեր կուտակեց և սկսեց ֆինանսական դժվարություններ կրել[13]։

Օգատա Կորինն իր ստեղծագործություններով հայտնի դարձավ ավելի ուշ շրջանում[14]։ Օգատա Կորինը 1701 թվականին ստացավ հոկկյո (Դհարմայի կամուրջ) պատվավոր կոչումը[14]։ 1704 թվականին նա տեղափոխվում է Էդո[15][16]։ Այստեղ նա ստեղծեց իր բազմաթիվ գլուխգործոցները, մասնավորապես Հիրիկների առաջակալը[17]։ Այդ պահին նա սկսեց զբաղվել նաև Սեսսյուի (1420-1506) և Սեսսոնա Սյուկեյայի (մոտ. 1504 -մոտ. 1589)[15] ստեղծագործությունների ուսումնասիրությամբ , որն էլ իր ազդեցությունն ունեցավ նրա աշխատանքների վրա[15]։

1709 թվականին Օգատա Կորինը վերադարձավ Կիոտո[15][16], որտեղ տուն կառուցեց, այնտեղ բացեց արվեստանոց և ապրեց կյանքի մնացած տարիները[18][19]։ Նրա վերջին գլուխգործոցներից մեկը դարձավ «Կարմիր և սպիտակ սալորենու ծաղկունքը» առաջակալը[20]։ Լաքով աշխատելիս վարպետը հաճախ օգտագործում էր նաև սադափ և արծաթ։

Օգատա Կորինը մահացել է 1716 թվականի հունիսի 2-ին հանրահայտ, բայց աղքատացած[19]։ Նրա գերեզմանը գտնվում է Կիոտոյում, Մյոկեն-ձի վանքի տարածքում[21]։ Նրա աշակերտներից են եղել Կահեյ Տատեբայասին, Սիկո Վատանաբեն և Ռոսյու Ֆուկայեն[10][22]։ Օգատա Կորինայի ժառանգությունը հայտնի և հռչակավոր դարձնելու գործում օժանդակություն են ցուցաբերել նրա եղբայրը` Կենձանը[23] և տարիներ անց Սակայի Հոյիցուն, որը կարողացավ գործնականում վերակենդանացնել Կորինայի ոճը և հրապարակել Օգատա Կորինայի ստեղծագործությունների ավելի քան 100 փայտափորագրական վերարտադրություններ (Կորին հյակկի-ձու)[11]։

Ստեղծագործությունների ընտրանի խմբագրել

Հիրիկներ (ճապ.՝ 紙本金地著色燕子花図), վեցփեղկանի առաջակալ` ստեղծված շուրջ 1701-1705 թվականներին[24][25], թանաքի և ոսկեջրած թղթի վրա[26]։

Սա նկարչի հոկկյո տիտղոս ստանալուց հետո ստեղծած առաջին աշխատանքներից մեկն էր։ Աշխատանքը ստեղծվել է Իսե Մսնոգատարի սյուժեի մոտիվներով Նիձյո ընտանիքի համար, իսկ նրանք այն տրամադրել են Նիսի-հոնգանձի վանքին[27][28]): Առաջակալը ներառված է Ճապոնիայի Ազգային գանձերի ցանկի մեջ։

Մոտավորապես 5-12 տարի անց[29][30] Օգատա Կորինը ստեղծեց «Հիրիկները Յացուհասիի մոտ» առաջակալը (ճապ.՝ 八橋図屏風), որի վրա ավելացվել էր կամուրջ։ Առաջակալը թանաքի, ներկերի և ոսկեջրած թղթի օգնությամբ։ Ներկայումս այն պահպանվում է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածու։ Գրեթե մեկ դար անց երկու առաջակալները միասին ցուցադրվեցին Նեձու թանգարանում[31][32][33]։

«Քամու աստվածը և որոտի աստվածը» (ճապ.՝ 紙本金地著色風神雷神図) երկփեղկանի առաջակալ[34][35], համարվում է Տավարայի Սոտացուի աշխատանքի բնօրինակի վերարտադրությունը։ Զարդանկարում պատկերված է Ռայձինը, որոտի, կայծակի և փոթորիկի աստվածը և Ֆուձին, քամու աստվածը։ Հետագայում Սակայի Հոիցուն նույնպես կատարեց այդ աշխատանքի իր վերարտադրությունը[36]։ Ստեղծագործությունը գտնվում է Տոկիոյի ազգային թանգարանի հավաքածուում, այն ընդգրկված է Ճապոնիայի կարևորագույն մշակութային արժեքների ցանկում[37]։

«Կարմիր և սպիտակ սալորենու ծաղկունքը» (ճապ.՝ 紙本金地著色紅白梅図), Օգատայի կողմից իր ստեղծագործական գոծունեության ուշ շրջանում ստեղծված երկփեղկանի առաջակալ, որը համարվում է նրա ստեղծագործության գլուխգործոցը[14][38][39][40]։ Այնտեղ պատկերված է գետ և կարմիր ու սպիտակ ծաղիկներով երկու ճապոնական սալորենիներ[41]։

Բացի տարասիկոմի տեխնիկայից, աշխատանքը հայտնի է նրանով, որ ծաղիկների թերթիկները պատկերված են մեկ գունանյութով առանց ուրվագծերի[42]։ Առաջակալը ընդգրկված է Ճապոնիայի Ազգային գանձերի ցանկում։

Գրականություն խմբագրել

  • Николаева Н. С. Декоративные росписи Японии 16 - 18 веков: От Кано Эйтоку до Огата Корина. — М.: Изобразительное искусство, 1989. — 232 с. — 50 000 экз. — ISBN 5-85200-083-3 (в пер., суперобл.)
  • Hiroshi Mizuo. Edo painting: Sotatsu and Korin. / Übersetzt von John M. Shields. — N. Y.: Weatherhill, 1972.
  • Daugherty, Cynthia (2003). «Historiography and Iconography in Ogata Korin's Iris and Plum Screens» (PDF). Ningen Kagaku Hen. Kyushu Institute of Technology (16): 39–91. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  • Hayakawa, Yasuhiro; Shirono, Seiji; Miura, Sadatoshi; Matsushima, Tomohide; Uchida, Tokugo (2007), «Non-Destructive Analysis of a Painting, National Treasure in Japan» (PDF), Advances in X-ray Analysis, JCPDS-International Centre for Diffraction Data, 50: 57–63, ISSN 1097-0002, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին, Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին
  • Irises and Red and White Plum Blossoms. Secret of Korin’s Designs. (2015). Nezu Museum.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 Munsterberg H. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Irises and Red and White Plum Blossoms. Secret of Korin’s Designs. (2015) p. v.
  6. «33. Ogata Korin (1658–1716) 尾形光琳». kaikodo. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. «33. Ogata Korin (1658-1716) 尾形光琳». kaikodo. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. Fairbrother Strange, Edward. (19115). «wikisource:1911 Encyclopædia Britannica/Kōrin, Ogata|Kōrin, Ogata]]» in Encyclopædia Britannica (11th ed.). Cambridge University Press.
  9. Irises and Red and White Plum Blossoms. Secret of Korin’s Designs. (2015) p. vii.
  10. 10,0 10,1 Nussbaum, Louis-Frédéric. (2005). «Kōrin» in Japan Encyclopedia, p. 561, p. 561, at Google Books.
  11. 11,0 11,1 Fairbrother Strange, Edward. (19115). «wikisource:1911 Encyclopædia Britannica/Kōrin, Ogata» in Encyclopædia Britannica (11th ed.). Cambridge University Press.
  12. «33. Ogata Korin (1658–1716) 尾形光琳». kaikodo. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  13. Pekarik, Andrew. (1980). Japanese Lacquer, 1600—1900. p. 57 .
  14. 14,0 14,1 14,2 Irises and Red and White Plum Blossoms. Secret of Korin’s Designs. (2015) p. iv.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Carpenter, John T. (2012). Designing Nature: The Rinpa Aesthetic in Japanese Art. p. 25-26.
  16. 16,0 16,1 Bridge of Dreams: the Mary Griggs Burke collection of Japanese art. (2000) p. 312.
  17. «Irises». Columbia University. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  18. «Korin's Residence (reconstructed)». MOA Museum of Art. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  19. 19,0 19,1 Pekarik, Andrew. (1980). Japanese Lacquer, 1600—1900. p. 59 .
  20. «Korin's Residence (reconstructed)». MOA Museum of Art. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  21. «RINPA: The Aesthetics of the Capital». Kyoto National Museum. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  22. Fairbrother Strange, Edward. (1915). «Kōrin, Ogata» in Encyclopædia Britannica (11th ed.). Cambridge University Press.
  23. Carpenter, John T. (2012). Designing Nature: The Rinpa Aesthetic in Japanese Art. p. 23.
  24. Daugherty, 2003, էջ 42
  25. «Irises». Columbia University. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  26. «Irises». Nezu Museum. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  27. «Irises». Nezu Museum. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  28. «Special Exhibition: Irises and Mountain Stream in Summer and Autumn». Nezu Museum. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  29. «Irises at Yatsuhashi (Eight Bridges)». Metropolitan Museum of Art. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  30. «National Treasure Irises of the Nezu Museum and Eight-Bridge of the Metropolitan Museum of Art». Nezu Museum. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  31. «Irises at Yatsuhashi (Eight Bridges)». Metropolitan Museum of Art. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  32. «National Treasure Irises of the Nezu Museum and Eight-Bridge of the Metropolitan Museum of Art». Nezu Museum. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  33. «Irises at Yatsuhashi (Eight Bridges)». Metropolitan Museum of Art. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  34. «Irises at Yatsuhashi (Eight Bridges)». Metropolitan Museum of Art. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  35. «National Treasure Irises of the Nezu Museum and Eight-Bridge of the Metropolitan Museum of Art». Nezu Museum. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  36. «RINPA: The Aesthetics of the Capital». Kyoto National Museum. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  37. «Wind God and Thunder God». Tokyo National Museum. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  38. «Korin's Residence (reconstructed)». MOA Museum of Art. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  39. «Red and White Plum Blossoms». MOA Museum of Art. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  40. Carpenter, John T. (2012). Designing Nature: The Rinpa Aesthetic in Japanese Art. p. 146.
  41. Hayakawa et al. (2007), էջ. 58.
  42. «Red and White Plum Blossoms». MOA Museum of Art. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգատա Կորին» հոդվածին։