Քևին ՄաքՔարթի (անգլ.՝ Kevin McCarthy, փետրվարի 15, 1914(1914-02-15)[1][2][3][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - սեպտեմբերի 11, 2010(2010-09-11)[4][1][2][…], Hyannis, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Քևին ՄաքՔարթի
Ծնվել էփետրվարի 15, 1914(1914-02-15)[1][2][3][…]
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 11, 2010(2010-09-11)[4][1][2][…] (96 տարեկան)
Մահվան վայրHyannis, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունՄինեսոտայի համալսարան և Campion High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Augusta Dabney?
body-snatchers.com

Կենսագրություն խմբագրել

Կարիերան սկսել է Բրոդվեյի թատրոններում, կինոյում առաջին դեբյուտը կատարել 1944 թվականին․ նկարահանվել է գրեթե երկու հարյուր ֆիլմերում։

Ամբողջ աշխարհում հայտնիություն է ձեռք բերել 1956 թվականին նկարահանված «Մարմին առևանգողների ներխուժումը» գիտա-ֆանտաստիկ կինոնկարում դոկտոր Մայլս Բեննելի դերակատարմամբ։ Ֆիլմն իր նկարահանումից հետո անհաջողության է մատնվել, քանի որ, ըստ քննադատների, այն չափազանց անարտահայտիչ էր այդ ժամանակվա հանդիսատեսի համար։ Սակայն ավելի ուշ այն ձեռք է բերել պաշտամունքային կարգավիճակ և 1994 թվականին տեղադրվել Կոնգրեսի գրադարանի կինոյի ազգային ռեեստրում։

 
Դանա Ուինտերի «Մարմին առևանգողների ներխուժումը» ֆիլմում (1956)

«Մարմին առևանգողների ներխուժումը» կինոնկարին հաջորդել են դերերը տասնյակ ինչպես ոչ հանրահայտ, այնպես էլ կինոհիթեր դարձած ֆիլմերում, այդ թվում՝ «Չհամապատասխանողները», «Պիրանյաներ», «Մայրիկ»։ Նկարահանվել է նաև սերիալներում՝ «Առաքելությունն անիրագործելի է», «Դինաստիա», «Նա գրել է սպանություն»։ Ռեժիսոր Ջոն Դանթեի մշտական դերասաններից մեկն է եղել, նաև փորձել է սցենարներ գրել, որոնցից մեկի հիման վրա նկարահանվել է «Վազող թիրախ» մարտաֆիլմը (1987 թվական)։ Նրա պրոդյուսերական աշխատանքի շարքում է «Վաճառողի մահը» կինոնկարը։

Աշխատել է կինոյում ընդհուպ մինչև իր մահը։ Վերջին աշխատանքներից են «The Ghastly Love of Johnny X» և 2010-թվականին նկարահանված «Drawback» ֆիլմերը։

2009 թվականի հոկտեմբերի 24-ին Ֆլորիդայի Ֆորտ Լաուդերդեյլի միջազգային կինոփառատոնում Մաքքարտին արժանացել է մրցանակի[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://www.latimes.com/news/obituaries/la-me-kevin-mccarthy-20100913,0,7898882.story
  5. «Kevin McCarthy To Be Honored At FLIFF» (անգլերեն). www.filmfestivals.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին ՄաքՔարթի (դերասան)» հոդվածին։