Քևին Քլայն
Քևին Դելանի Քլայն (անգլ.՝ Kevin Delaney Kline , հոկտեմբերի 24, 1947[1][1][2][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[3]) ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Ֆրանսիական համբույր», «Վայրի, վայրի Ուեսթը», «Այո, հնարավոր է», «Սոֆիի ընտրությունը» և «Կյանքը որպես տուն» ֆիլմերից։
Քևին Քլայն անգլ.՝ Kevin Kline | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1947[1][1][2][…] (77 տարեկան) |
Ծննդավայր | Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[3] |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց, Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն (1970) և Saint Louis Priory School? (1965) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, հնչյունավորող, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և թատերական ռեժիսոր |
Ժանրեր | վեսթեռն |
Ամուսին(ներ) | Ֆիբի Քեյթս |
Երեխա(ներ) | Greta Kline? և Owen Kline? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | American Theatre Hall of Fame? |
Կենսագրություն
խմբագրելԴերասանն ստացել է դերասանական ու ընդհանուր հումանիտար պատշաճ կրթություն. Ինդիանա նահանգի համալսարանում ուսումնասիրել է դրամատիկական արվեստ, երաժշտություն ու պանտոմիմա, ավարտել է Ջուլյարդյան դրամատիկական դպրոցը։
Երիտասարդ տարիքում խաղացել է թատրոնում, այդ թվում նաև Բրոդվեյում։
Առաջին հաջող դերերը կատարել է «Սոֆիի ընտրությունները» (1982, ներկայացվել է «Ոսկե գլոբուսի») և «Մեծ հիասթափություն» (1983) ֆիլմերում։ Մեծ ժողովրդականություն է ձեռք բերել հատկապես «Վանդա անունով ձկնիկը» (1989, «Օսկար» երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար)[4] ֆիլմում նկարահանվելուց հետո։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #124198422 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Awards for Kevin Kline» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4–ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Քլայն» հոդվածին։ |