Քևինի հետ ինչ-որ բան այն չէ (վեպ)
«Քևինի հետ ինչ-որ բան այն չէ» («Մենք պետք է խոսենք Քևինի մասին» (անգլ.՝ We Need to Talk About Kevin), «Չսիրվելու գինը»), Լայոնել Շրայվերի վեպը, որը հրատարակել է «Serpent's Tail»-ը 2003 թվականին։ Այն հորինված դպրոցական կոտորածի մասին է։ Գրված է դեռահաս մարդասպանի մոր՝ Եվա Խաչատրյանի անունից, և փաստացիորեն հաստատում է նրա որդու՝ Քևինի և նրա կատարած սպանությունների հետ հաշտվելու փորձը, ինչպես ասվում է Եվայից իր ամուսնուն ուղարկված նամակների շարքի մեջ։ Վեպը 2005 թվականին շահել է «Orange Prize» մրցանակը, որը բրիտանական մրցանակ է՝ նախատեսված անգլերեն ստեղծագործող ցանկացած երկրի կին հեղինակների համար։ 2011 թվականին վեպի մոտիվներով ֆիլմ է նկարահանվել։
Քևինի հետ ինչ-որ բան այն չէ անգլ.՝ We Need to Talk About Kevin | |
---|---|
Հեղինակ | Lionel Shriver? |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | թրիլեր, նամակավեպ և քրեական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Նյու Յորք և ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Counterpoint Press? |
Հրատարակման տարեթիվ | ապրիլի 14, 2003 |
ԳՄՍՀ | 1-58243-267-8 |
OCLC | 50948454 |
ՍյուժեԽմբագրել
Դպրոցում Քևին Խաչատրյանի կազմակերպած կոտորածից հետո նրա մայրը՝ Եվան, նամակներ է գրում իր ամուսնուն՝ Ֆրանկլինին։ Այդ նամակներում նա պատմում է ամուսնու հետ իր հարաբերությունների մասին, նկարագրում է Քևինի կյանքի իրադարձությունները ընդհուպ մինչև սպանությունները, ինչպես նաև իր մտքերը որդու հետ հարաբերությունների մասին։ Եվան նաև ցույց է տալիս այն իրադարձությունները, որոնք փորձում էին գաղտնի պահել, օրինակ, երբ նա հանկարծակի զայրույթի նոպայի ժամանակ կոտրել է Քևինի ձեռքը։ Նաև ցույց է տրվել Եվայի այցելությունը Քևինի մոտ՝ բանտ, որտեղ նրանք, ինչպես ներկայացվում է, ունենում են հակամարտող հարաբերություններ։
Քևինը գրեթե ոչ մի կապ չունի իր ընտանիքի կամ նրա հանդեպ բարոյական պատասխանատվության հետ, և թվում է, որ բոլորին վերաբերվում է արհամարհանքով և ատելությամբ, հատկապես իր մորը, որին նա դիմակայում է։ Նա ներգրավված է մանր վնասարարության բազմաթիվ գործողությունների մեջ։ Ամեն ինչ սկսվել է վաղ տարիքից, անմեղ գործողություններից, ինչպիսիք են ջանասիրությամբ սոսնձված հազվագյուտ քարտեզների վրայից ներկը փոշիացնելը, ինչը, անկասկած, զայրացրել է Եվային։ Միակ հոբբին, որով Քևինը հաճույքով է զբաղվում, նետաձգությունն է։ Նա ոգեշնչվում էր մանկության սիրելի հերոս Ռոբին Հուդից։
Չնայած Քևինի վարքի վատթարացմանը՝ Ֆրանկլինը պաշտպանում է նրան՝ համոզված լինելով, որ իր որդին առողջ է, նորմալ տղա է և խելամիտ բացատրություն ունի այն ամենի համար, ինչ նա անում է։ Քևինը խաղում է սիրող, հարգալից որդու դեր, երբ Ֆրանկլինն մոտիկ է։ Սա ստեղծում է գժտություն Եվայի և Ֆրանկլինի միջև։ Դպրոցում կատարված կոտորածից կարճ ժամանակ առաջ Ֆրանկլինը որոշում է ամուսնալուծվել։
Երբ Քևինի քույրը՝ Սելիան, դառնում է վեց տարեկան, նա կորցնում է աչքը։ Մայրը խորապես հավատում է, որ Քևինը, որն այդ ժամանակ պետք է հետևեր իր քրոջը, մաքրող նյութը թափել է Սելիայի դեմքին՝ քաչքայելով աչքերը և դեմքին սպիներ թողնելով։ Դեպքը կապված է նաև ավելի վաղ տեղի ունեցած միջադեպի՝ Սելիայի տնային կրծողի անհետացման հետ։
Ինչ վերաբերում է բուն կոտորածի պատմությանը, ապա վերջապես պարզվում է, որ Ֆրանկլինն ու Սելիան իրականում մահացած են։ Քևինը նախքան դպրոց գնալը սպանում է նրանց արբալետով։ Դպրոցում նա հարձակվում է ինը դասընկերների, բուֆետի աշխատողի և ուսուցչի վրա։ Եվան կարծում է՝ դա արել է, քանի որ լսել է, թե ինչպես են ինքը և Ֆրանկլինը քննարկել ամուսնալուծության մանրամասները, և որոշել է, որ հայրը կստանա իր խնամակալությունը՝ դրանով իսկ զրկելով մոր նկատմամբ որդու վերջնական հաղթանակից։
Վեպն ավարտվում է կոտորածի երկրորդ տարելիցով՝ Քևինի տասնութ տարեկան դառնալուց երեք օր առաջ, և նրան հինգ տարով տեղափոխում են մեկ այլ բանտ։ Վախեցած լինելով՝ նա իր տեսակի մեջ խաղաղ նվիրատվություն է անում Եվային՝ նրան տալով Սելիայի աչքի պրոթեզը և ասելով, որ զղջում է։ Եվան առաջին անգամ հարցնում է Քևինին, թե ինչու է նա սպանել, և նա պատասխանում է, որ այլևս վստահ չէ։ Նրանք գրկախառնվում են, և Եվան եզրակացնում է, որ, չնայած ամենին, ինչ նա արել է, ինքը սիրում է իր որդուն, թեև ինչպես ինքն է խոստովանում ընթերցողին Ֆրանկլինին ուղղված նամակում, միայն հուսահատությունից և ծուլությունից դրդված։
ԹեմաներԽմբագրել
Շրայվերը բնավորության և վարքի սահմանման մեջ կենտրոնանում է բնածին հատկանիշների և անձնական փորձի հարաբերական կարևորության վրա, գրքում հստակ երևում է այն մտահոգությունը, որ Եվայի ամբիվալենտությունը մայրության նկատմամբ կարող է ազդել Քևինի զարգացման վրա։ Շրայվերը վեպի հիմնական թեմաներից է համարում նաև ամերիկյան լավատեսությունը և «ճզմված մեծ հույսերը»՝ ի դեմս պատմողի ամուսնու՝ Ֆրանկլինի, որը հանդես է գալիս որպես «ինքնագոհ լավատես, որը մտածում է երջանիկ ընտանիք ունենալու հնարավորության մասին»[1]։
ԷկրանավորումԽմբագրել
2005 թվականին «BBC Films» կինոընկերությունը ձեռք է բերել գրքի էկրանավորման իրավունքը[2]։ Ֆիլմի ռեժիսորն ընտրվել է Լին Ռեմսին[3]։ 2009 թվականի մարտին հայտնի է դարձել, որ Թիլդա Սուինթոնը համաձայնել է մարմնավորել Եվային[4]։ Ֆրանկլինի դերը խաղացել է Ջոն Ռայլին, իսկ Քևինի դերը՝ Էզրա Միլերը։
Նկարահանումներն սկսվել են 2010 թվականի ապրիլի 19-ին Սթեմֆորդում (Կոնեկտիկուտ նահանգ)[5]։
«Քևինի հետ ինչ-որ բան այն չէ» ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականի Կաննի կինոփառատոնում[6], որտեղ ֆիլմն արժանացել է կինոքննադատների հավանությանը[7]։ Նույն 2011 թվականին ֆիլմը ցուցադրվել է նաև Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Shute, Jenefer. "Lionel Shriver" Archived 2011-10-09 at the Wayback Machine.. BOMB Magazine. Fall 2005. Retrieved July 26, 2011.
- ↑ Miller Phil (September 14, 2007)։ «Why does this author need to talk about filming Kevin?»։ The Herald։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-26-ին
- ↑ Arendt Paul (June 6, 2006)։ «Ramsay needs to shoot a film about Kevin»։ The Guardian (Guardian News & Media)։ էջ 21 (G2 supplement)
- ↑ Editors (March 18, 2009)։ «Producer Says Tilda Swinton to Star in "Kevin," Adaptation of Lionel Shriver Novel»։ New York Times Blogs։ Վերցված է March 21, 2009
- ↑ Dawtrey, Adam (April 22, 2010)։ «The welcome return of Lynne Ramsay»։ guardian.co.uk (Guardian News & Media)։ Վերցված է April 22, 2010
- ↑ «Festival de Cannes – From 16 to 27 may 2012»։ Festival-cannes.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-15-ին։ Վերցված է 2011-12-23
- ↑ «BBC News – Cannes gets talking about British Kevin drama»։ BBC։ May 12, 2011։ Վերցված է 2011-12-23
Արտաքին հղումներԽմբագրել
- «Քևինի հետ ինչ-որ բան այն չէ (վեպ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Լայոնել Շրայվերը «BBC's World Book Club»-ում քննարկում է գիրքը Archived 2015-02-20 at the Wayback Machine.(անգլ.)
- Հարցազրույց հեղինակի հետ(անգլ.)
- Հարցազրույց գրքի մասին հեղինակի հետ «BBC Radio 4»-ում(անգլ.)