Քրջահավաք
Քրջահավաք, 19-20-րդ դարերում քրջերի և հնոտիների (շշեր, թղթեր, ոսկորներ, պարաններ և այլն) գնորդ։ Անցյալում եղել է երկրորդային հումքի մշակման համակարգի առաջնային օղակներից մեկը։ Քրջահավաքների հավաքած հումքը հանձնում էին՝
- քաթանե լաթերը, թուղթը, գնդաթիակները, պարանները՝ թղթի արտադրության համար
- ոսկորները՝ ոսկորների այրման գործարան՝ սոսնձի և պարարտանյութերի արտադրման համար
- բրդյա լաթեր՝ մանածական ֆաբրիկաների մշակման համար
- լվացած շշերը և խցանները՝ օղեգործարաններ[1][2][3]։
Բացի այդ քրջահավաքները նաև հնավաճառներ էին, որոնք քաղաքի աղքատ մարդկանց վերավաճառում էին հավաքած հագուստի մի մասը։
Ծագում
խմբագրելՀին ժամանակներից սկսած մարդիկ փորձում էին երկրորդ անգամ օգտագործել դեն նետած իրերը։ Հնդկաստանում քրջահավաքները միշտ անձեռնմխելի կաստային պատկանող մարդիկ էին։ Եգիպտոսում դրանք «զաբալիններն» էին, որոնք պատկանում էին ղպտիներին։ Միջնադարյան Եվրոպայում, որպես կանոն, քրջահավաքներ էին դառնում ստրուկները, քաղաքի գործազուրկները, քաղաք տեղափոխված գյուղաբնակները, գոյության միջոց չունեցող տարագիրները։
Այսպիսով Ֆրանսիայում տարբեր դարաշրջաններում քրջահավաքի արհեստն իր անվանումն ուներ․ օրինակ՝ 13-րդ դարում այն կոչվում էր «loqueti`ere» («լաթահավաք»), հետո՝ «pattier» («patte» բառից՝ «թաթ»), այնուհետև՝ «drillier» («շաղափ», նա, ով փորփրում է աղբը), և վերջապես՝ «chiffonnier» (քրջահավաք կամ հնոտիավաճառ, «chiffe»՝ հին լաթ)։
Ֆրանսիական Բրետան պրովինցիայում, որտեղ հին լաթերի հավաքումը սկսեց ծաղկել 16-րդ դարից, քրջահավաքները տեղի տնտեսության կարևոր բաղկացուցիչն էին։ Արդեն 1828 թվականին Կոտ դյու Նոր գործարանը վերամշակում էր ավելի քան 450 տոննա լաթ, իսկ Ֆինիստր ռե-ում՝ 232 տոննա[4]։ 19-րդ դարում գործունեության այս տեսակը լայն տարածում գտավ Փարիզում և Նյու Յորքում։
Փարիզի քրջահավաքները
խմբագրել1884 թվականին Ֆրանսիայում հաշվարկվում էր մոտ 50000 քրջահավաք, որոնցից 7050-ն աշխատում էր Փարիզում, իսկ 2000-ը՝ մերձակա վայրերում[1]։ Փարիզի քրջահավաքը վաստակում էր օրական 3 ֆրանկ, իսկ ամբողջ բնագավառը՝ տարեկան մինչև 7 մլն ֆրանկ։
Փարիզի քրջահավաքները բաժանվում էին տիպերի[1]՝
- մարդիկ, որոնք զբաղվում էին լաթերի հավաքմամբ միայն երեկոյան կամ գիշերը՝ որպես հիմնական աշխատանքին հավելյալ աշխատավարձ (օրինակ՝ ուսանողները)՝ «tiffins», «chineurs»
- «իրական» քրջահավաքները, որոնք իրենց հացը վաստակում էին միայն այդ գործունեությամբ՝ «rouleurs»
- քրջահավաքներ, որոնց թույլ էին տալիս տուն մտնել և հավաքել իրեր, նախքան դրանք դեն կնետվեին՝ «placiers»
- վերին 3 տիպերի հումքի խոշոր գնորդներ։
Փարիզի քրջահավաքներն ապրում էին գաղութներով՝ Փարիզի մերձակայքում։ Այդ «գետոներում» օդը շատ վնասակար էր։ Քրջահավաքները վատ էին վաստակում, մշտապես կարիքի մեջ էին, աղքատիկ գոյություն էին պահպանում։ Հազվադեպ էր արհեստը փոխանցվում ժառանգաբար։
Իրենց գործունեության պատճառով քրջահավաքները համարվում էին «ցածրագույն կաստա», հասարակության հատակը։ Նրանց շարքերում հաճախ էին հանդիպում ավազակներ և հանցագործներ։ Նրանք չարաշահում էին ալկոհոլը[5]։
Ժամանակակից աշխարհ
խմբագրելԺամանակի հետ բարգավաճման ժամանակաշրջանից հետո քրջահավաքությունը նվազեց և եվրոպական քաղաքների մեծամասնությունում արգելվեց։ Արդյունաբերության զարգացումը և նոր տեխնոլոգիաների ներմուծումը հանգեցրեց «աղբի» տարատեսակների մեծամասնության գնազրկմանը։ Այսպիսով, 1865 թվականից ընկերություններում սկսեցին ներդնել փայտից թուղթ ստանալու տեխնոլոգիաները։ 1900 թվականից հետո լաթի և հին թղթերի գները կտրուկ իջան։ Հնոտիները սկսեցին օգտագործել միայն բարձրակարգ թուղթ ստանալու համար։ 1879-1902 թվականներին բնական մազի գինը, որոնք օգտագործում էին թիկնոցների արտադրության մեջ, 60%-ով ընկավ, քանի որ մազերը փոխարինեցին վուշով։ Հանքահորերից արդյունահանված ֆոսֆատը դուրս մղեց իր ոսկորային նմանօրինակին։ Փոքր իրերի արտադրության ժամանակ ոսկորը փոխարինվեց նաև ցելյուլոիդով (պլաստմասա)՝ կոճակներ, շախմատի քարեր և այլն։ Արդյունահանման էժանացումը և բնական հումքի ստացումը թույլ տվեց արդյունաբերությանը զգալիորեն ազատվել քրջահավաքների «արտադրանքից»[4]։
Արդյունաբերությունը ավելի խստապահանջ դարձավ աղբանոցից բերվող նյութերի և իրերի որակի նկատմամբ։
Քրջահավաքների հետ պայքարում իրենց դերը խաղացին բնապահպանական կազմակերպությունները, որոնք պահանջում էին արգելել քրջահավաքությունը նրանց՝ իրերի ձեռքբերման և պահպանման ժամանակ սանիտարական նորմերին չհետևելու համար։ Այսպիսով, 1920 թվականին Փարիզում բռնկվեց ժանտախտի համաճարակ, որն ստացավ «քրջահավաքների ժանտախտ» անվանումը[4]։
20-րդ դարի վերջին քրջահավաքների թիվը Եվրոպայում խիստ նվազեց, սակայն նրանց փոխարեն հայտնվեց աղբահանների նոր դաս՝ աղքատ տարագիրներ, որոնք համաձայն էին ցանկացած աշխատանքի[4][6]։
Քսաներորդ դարի կեսերին քրջահավաքներ կային նաև ՍՍՀՄ - ում։ Մասնավորապես անդրկովկասյան հանրապետություններում։ Հայաստանում կոչվում էր «ՈՒտիլ սիրող»։ Նա փոխանակում էր թել, ասեղ, փուչիկ, խաղալիքներ և այլ մանրուքներ երկաթի, պղնձի, ալյումինի և այլ տիպի թափոնների հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Анатолий Бахтиаров, Э. Эггер История книги от ее появления до наших дней. История книги на Руси (сборник). — 560 с. — ISBN 978-5-905668-01-2
- ↑ под редакцией Н.А. Каринцева, перевод Е.С. Манассеиновой Как делают бумагу. — Москва: изд. "Новая Москва". — 68 с.
- ↑ Анатолий Бахтиаров Пролетариат и уличные типы Петербурга. — Бытовые очерки. — С-Петербург, 1895. — 231 с.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Катрин де Сильги «История мусора. От средних веков до наших дней». — Москва: Текст, 2011. — 208 с.
- ↑ Александр Дюма Могикане Парижа. — 2012. — 1855. — ISBN 9785990334892
- ↑ Ю. В. Ермолаева "Мусорособиратели: вредный труд, необходимый обществу" // «Химия и жизнь». — 2013. — № 8.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Виртуальная выставка, посвящённая тряпичникам» (ֆրանսերեն). MHEU. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.