Քրիստոֆեր Ջոն (Քրիս) Հիփքինս (անգլ.՝ Christopher John Hipkins, սեպտեմբերի 5, 1978(1978-09-05), Վելինգտոն, Նոր Զելանդիա), նորզելանդացի քաղաքական և պետական գործիչ։ 2023 թվականից Նոր Զելանդիայի վարչապետ[5][6], 2017-2023 թվականներին կրթության նախարար, 2022-2023 թվականներին՝ ոստիկանության նախարար։

Քրիս Հիփքինս
անգլ.՝ Chris Hipkins
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 1978(1978-09-05) (45 տարեկան)
ԾննդավայրՎելինգտոն, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն Նոր Զելանդիա[1][2]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՎիկտորիա թագուհու համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և Public Speaker
Ծնողներմայր՝ Ռոզմարի Հիփքինս[3]
Զբաղեցրած պաշտոններՆոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Նոր Զելանդիայի կրթության նախարար, Նոր Զելանդիայի առողջապահության նախարար, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Minister for the Public Service?, Minister for COVID-19 Response?, Ոստիկանության նախարար, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ և Նոր Զելանդիայի վարչապետ
ԿուսակցությունՆոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցություն[4]
Կայքchrishipkins.org.nz
 Chris Hipkins Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Քրիստոֆեր Ջոն Հիփքինսը ծնվել է Հաթ հովտում[7] 1978 թվականի սեպտեմբերի 5-ին[8][9] Դագ և Ռոզմարի Հիփքինսների ընտանիքում[10]։ Նրա մայրը Նոր Զելանդիայի Կրթական հետազոտությունների խորհրդի գլխավոր հետազոտողն է[11]։ Հիփքինսը սովորել է Վաթերլոյի տարրական և Հաթի միջնակարգ դպրոցներում։ Նա եղել է Հաթ Վալի մեմորիալ քոլեջի (հետագայում Պեթոն քոլեջ) ղեկավար տղան (Head boy) 1996 թվականին։ Հետագայում նա սովորել է Վելինգթոնի Վիկտորիա համալսարանում, որտեղ 2000 և 2001 թվականներին եղել է ուսանողական խորհրդի նախագահ[12]։

1997 թվականի սեպտեմբերին, Վելինգթոնի Վիկտորիա համալսարանի առաջին կուրսի ուսանող Քրիստոֆեր Ջոն Հիփքինսը, տասնյակ այլ ուսանողների հետ ձերբակալվել էր խորհրդարանում Երրորդական վերանայման Կանաչ օրինագծի դեմ բողոքի ժամանակ։ Գործն անցել դատարան։ 10 տարի անց ցուցարարներից ներողություն են խնդրել և ավելի քան 200,000 դոլար պարգևատրություն են բաժանել 41՝ նախկին ցուցարարների միջև։ Դատավորը վճռեց, որ չնայած ոստիկանության պնդումներին, որ ցուցարարները բռնի ուժ են կիրառել՝ բողոքի ակցիան խաղաղ է եղել և ձերբակալման հիմքեր չեն եղել[12]։ Հիփքինսը Վելինգթոնի Վիկտորիա համալսարանից ստացել է արվեստի բակալավրի կոչում քաղաքականության և քրեագիտության բնագավառում[13]։ Այնուհետև նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ, այդ թվում՝ աշխատել է որպես քաղաքականության խորհրդատու Արդյունաբերության ուսուցման ֆեդերացիայում և որպես վերապատրաստման մենեջեր Todd Energy-ում Տարանաքիում։ Հիփքինսը նաև աշխատել է խորհրդարանում՝ որպես Թրևոր Մալարդի և Հելեն Քլարկի խորհրդական[14]։

Կարիերա խմբագրել

Քրիս Հիփքինսը 2008 թվականի համընդանուր ընտրություններից հետո եղել է Ռեմուտակայի պատգամավոր[15]։ Հիփքինսը եղել է ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության կրթության խոսնակ։ Լեյբորիստական վեցերորդ կառավարությունում Հիփքինսը եղել է կրթության, ոստիկանության, հանրային ծառայության նախարար և Ներկայացուցիչների պալատի ղեկավար։ Նոր Զելանդիայում COVID-19 համաճարակի ժամանակ՝ 2020 թվականի հուլիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ստանձնել է առողջապահության նախարարի և 2020 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի հունիսը COVID-19 համաճարակի արձագանքման նախարարի պաշտոնները։

2023 թվականի հունվարի 20-ից, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի հրաժարականից հետո, դարձել է Լեյբորիստական կուսակցության միակ թեկնածուն։ Նա դարձել է կուսակցության ղեկավարը և 2023 թվականի հունվարի 25-ին Գեներալ նահանգապետը նրան նշանակել է Նոր Զելանդիայի 41-րդ վարչապետ[16][17]

Ակնկալվում է, որ Քրիս Հիփքինսը գլխավորելու է Լեյբորիստական կուսակցությունը 2023 թվականի համընդհանուր ընտրություններում։ Նրա վարչապետության սկիզբը համընկնել է 2023 թվականի Հյուսիսային կղզու ավերիչ ջրհեղեղներին[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://elections.nz/guidance-and-rules/for-candidates/becoming-a-candidate-in-the-2020-general-election/
  2. https://elections.nz/guidance-and-rules/candidate-hub/becoming-a-candidate/being-a-candidate-at-the-2023-general-election/
  3. 3,0 3,1 https://www.odt.co.nz/news/national/mums-will-be-mums-ministers-mother-apologises-his-delay
  4. https://vote.nz/2023-general-election/about/2023-general-election/electorate-candidates/
  5. Whyte, Anna (2023 թ․ հունվարի 25). «Chris Hipkins formally sworn in as new prime minister». Stuff (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  6. «Hipkins Named to Succeed Ardern as New Zealand Prime Minister». Bloomberg.com. 2023 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
  7. «Chris Hipkins: From Head Boy to Prime Minister». Radio New Zealand. 2023 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.
  8. «Hon Chris Hipkins». New Zealand Government. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. Young, Audrey (2018 թ․ սեպտեմբերի 1). «Education Minister Chris Hipkins plans to take parental leave from Beehive for baby No. 2». The New Zealand Herald. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. «Hipkins, Chris: maiden statements». Hansard. 651: 74. 2008 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  11. Alves, Vera (2021 թ․ դեկտեմբերի 30). «Covid 19 Omicron: Minister Chris Hipkins' mum warns media he will be late». New Zealand Herald (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  12. 12,0 12,1 Bhonsule, Priyanka (2009 թ․ օգոստոսի 4). «Parliament to say sorry to protestors». Stuff (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  13. «Hon Chris Hipkins». The Beehive (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.
  14. «Chris Hipkins – Profile». 2007 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
  15. «Hipkins, Chris - New Zealand Parliament». www.parliament.nz (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  16. McClure, Tess (2023 թ․ հունվարի 22). «New Zealand: Chris Hipkins taking over from Jacinda Ardern on Wednesday». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  17. «Chris Hipkins». CIDOB. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 26-ին.(իսպ.)
  18. Frost, Natasha (2023 թ․ հունվարի 27). «Rain Batters New Zealand's Largest City, Causing Major Flooding». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Ջասինդա Արդերն
Նոր Զելանդիայի վարչապետ
2023–մինչև այժմ
Կուսակցությունից զբաղեցրած քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Ջասինդա Արդերն
Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար
2023–մինչև այժմ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Հիփքինս» հոդվածին։