Հյուսիսային կղզի
Հյուսիսային կղզի (անգլ.՝ North Island, մաորի՝ Te Ika-a-Māui, 1840-ականներից նաև Նոր Օլստեր), Նոր Զելանդիայի երկու գլխավոր կղզիներից մեկը։
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Նոր Զելանդիա |
Մասն է | Նոր Զելանդիա |
Մակերես | 113729 |
Բնակչություն | The ID "P10823366100" is unknown to the system. Please use a valid entity ID. |
Անվանված է | հյուսիս |
![]() | |
![]() | |
Աշխարհագրություն Խմբագրել
Կղզու մակերեսը 113 729[1] կմ² է, Նոր Զելանդիայում մեծությամբ երկրորդն է (Հարավայինից հետո), իսկ աշխարհում 14-րդն է։
Հարավային կղզու համեմատ կղզին քիչ է շրջապատված լեռներով։ Ամենաբարձր կետը գործող հրաբուխ Ռուապեխուն է (2797 մ)։ Հյուսիսային կղզում կա հրաբխայինյ մեծ ակտիվություն, այստեղ են գտնվում երկրի վեց հրաբխային գոտիներից կւնգը։
Հյուսիսային կղզու կենտրոնում գտնվում է Նոր Զելանդիայի ամենամեծ լիճ Տաուպոն։ Այստեղից դուրս է գալիս Նոր Զելանդիայի ամենաերկար գետ Ուաիկատոն, որի երկարությունը 425 կմ է։
Տարեկան միջին ջերմաստիճանը +19 °C է։
Արևմուտքում գտնվում է Էգմոնտ ազգային այգին։
Բնակչություն Խմբագրել
Կղզում գտնվում են երկրի հիմնական քաղաքները, այդ թվում երկրի ամենամեծ քաղաքը՝ Օքլենդը, և երկրի մայրաքաղաքը Վելինգտոնը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի կղզու բնակչությունը կազմում է 3 366 100 մարդ։ Մոտավորապես բնակչության 76%-ը ապրում է Հյուսիսիային կղզում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Quick Facts - Land and Environment : Geography - Physical Features»։ Statistics New Zealand։ 2000։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-14-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2012