Քրիստոֆ Հայնրիխ Հիրցել (գերմ.՝ Christoph Heinrich Hirzel, մարտի 22, 1828(1828-03-22)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[1] - նոյեմբերի 15, 1908(1908-11-15)[1], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[1]), շվեյցարացի և գերմանացի քիմիկոս, դեղագետ, մանկավարժ, գիտությունների դոկտոր (1852), Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր (1865), գյուտարար, խմբագիր, հրատարակիչ։

Քրիստոֆ Հայնրիխ Հիրցել
Ծնվել էմարտի 22, 1828(1828-03-22)[1]
ԾննդավայրՑյուրիխ, Շվեյցարիա[1]
Մահացել էնոյեմբերի 15, 1908(1908-11-15)[1] (80 տարեկան)
Մահվան վայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[1]
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքիմիկոս, դեղաբան, ձեռնարկատեր, համալսարանի դասախոս և գրող
ԱշխատավայրԼայպցիգի համալսարան

Կենսագրություն խմբագրել

1845-1849 թվականներին քիմիա է դասավանդել Ցյուրիխի համալսարանում։ Հետագայում որպես օգնական է աշխատել Լայպցիգի համալսարանի քիմիական լաբորատորիայում, 1851 թվականին դարձել է փիլիսոփայության դոկտոր, 1852 թվականին՝ Լայպցիգի համալսարանի դեղագործական քիմիայի որակավորված դոկտոր։

1850-1860 թվականներին եղել է «Zeitschrift für Pharmacie» դեղագործական ամսագրի և «Jahrbuchs der Erfindungen und Fortschritte» տարեգրքի համախմբագիրը։

1867 թվականին ստացել է Սաքսոնիայի թագավորության քաղաքացիություն։ 1880 թվականից նա ներկայացրել է Շվեյցարիայի շահերը Գերմանական կայսրությունում` որպես սաքսոնյան պետությունների հյուպատոս։

1890 թվականին եղել է Լայպցիգում քիմիատեխնիկական միջոցների արտադրության ընկերության հիմնադիր ու անդամ, հայտնագործել լաբորատոր սարքավորումների մի շարք իրեր և գործիքներ։ Արտոնագիր է ստացել բոլոր տեսակների Արգանտի լամպերում վառվող գազերի անծուխ այրման և լուսավորող գոլորշիների համար։

Քիմիա է դասավանդել Լայպցիգի համալսարանում, դասեր տվել բնական գիտությունների ոլորտում, Լայպցիգի մի քանի դպրոցներում և ինստիտուտներում։

Քիմիայի ոլորտի աշխատությունների և դասագրքերի հեղինակ է։

Ընտրված հրատարակություններ խմբագրել

  • «Führer in die Chemie» (1852—1854);
  • «Das Hauslexicon» (1858—1864);
  • «Katechismus der Chemie» (6 изд. 1889);
  • «Toilettenchemie» (4 изд. 1890);
  • «Das Steinöl u. seine Producte» (1864);

Գրեշտելի հետ համատեղ 1865-1874 թվականներին հրապարակվել է «Jahrbuchs der Erfindungen und Fortschritte» (1905–1909) պարբերականը[2]։

Անդամակցություն գիտական ընկերություններ խմբագրել

  • Վյուրցբուրգի պոլիտեխնիկական ընկերության թղթակից-անդամ,
  • Լայպցիգի գիտական ընկերության անդամ,
  • Hall Nature գիտական ընկերության անդամ,
  • Պոլիտեխնիկական ընկերության քարտուղար,
  • Գերմանական դեղագործական ընկերության խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #116916222 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Гирцель». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել