Քրիստոսի փորձությունները (որմնանկար, Բոտիչելլի)

Սանդրո Բոտիչելլիի նկար

«Քրիստոսի փորձությունները» (իտալ.՝ Tentaciones de Cristo), Սանդրո Բոտիչելլիի որմնանկարը, որն ստեղծվել է 1480-1482 թվականներին և գտնվում է Վատիկանի Սիքստինյան կապելլայում։

Քրիստոսի փորձությունները
տեսակֆրեսկո
նկարիչՍանդրո Բոտիչելլի
տարի1480
բարձրություն345 սանտիմետր
լայնություն555 սանտիմետր
ստեղծման երկիր Իտալիա
ուղղությունՎաղ Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյութֆրեսկո
գտնվում էՍիքստինյան կապելլա
հավաքածուՍիքստինյան կապելլա
Ծանոթագրություններ
 Three Temptations of Christ by Sandro Botticelli Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1480 թվականի հոկտեմբերի 27-ին Բոտիչելլին, Ֆլորենցիայի այլ նկարիչներ Դոմենիկո Գիրլանդայոյի և Կոզիմո Ռոսսելիի հետ միասին, ժամանել է Հռոմ, որտեղ նրանց հրավիրել էին մասնակցելու Ֆլորենցիայի Հանրապետության փաստացի կառավարիչ Լորենցո դե Մեդիչիի և Հռոմի պապ Սիքստոս IV-ի հաշտեցման գործին։ 1481 թվականի գարնանը ֆլորենտացիները սկսել են աշխատել Սիքստինյան կապելլայում, Պիետրո Պերուջինոյի հետ միասին, ով ավելի վաղ էր սկսել աշխատանքը։

Նկարի թեման զուգահեռ է Մովսեսի և Հիսուս Քրիստոսի պատմությունների միջև, որպես Հին և Նոր Կտակարանների շարունակականության խորհրդանիշ, ինչպես նաև Մովսեսին տրված օրենքի և Հիսուսի ուղերձի շարունակականություն, որն իր հերթին ընտրել է Սուրբ Պետրոսին (Հռոմի առաջին եպիսկոպոս[1]) որպես իր իրավահաջորդը։ Սա ծառայելու էր Սուրբ Պետրոսի՝ Հռոմի պապերի ժառանգների օրինականության հռչակմանը։

Բոտիչելլին, բազմաթիվ օգնականների մասնակցությամբ, կապելլայի պատերը զարդարել է երեք որմնանկարներով։ 1482 թվականի փետրվարի 17-ին նրա պայմանագիրը վերանայվել է` մատուռը նկարելը շարունակելու համար։ Սակայն փետրվարի 20-ին մահացել է նկարչի հայրը, իսկ Բոտիչելլին վերադարձել է Ֆլորենցիա։

Նկարագրություն խմբագրել

 
Որմնանկարի մանրամասն

Որմնանկարը պատկերում է Ավետարանից երեք դրվագ, իսկ դիմացը նույնպես Բոտիչելլիի «Մովսեսի կանչը» որմնանկարն է, որը յուրօրինակ զուգահեռ է Հին Կտակարանի հետ։ Որմնանկարը պսակող ֆրիզի վրա գրված է. TEMPTATIO IESU CHRISTI LATORIS EVANGELICAE LEGIS (Ավետարանական օրենքը կրող Քրիստոսի գայթակղությունը)։

Քրիստոսի փորձությունները որմնանկարի վերևում նկարված է երեք տեսարաններն են։ Ձախ կողմում ճգնավորի կերպարով սատանան համոզում է ծոմ պահող Հիսուսին քարերը հաց դարձնել ու հագեցնել իր սովը։ Կենտրոնում սատանան փորձում է ստիպել Հիսուսին ցատկել Երուսաղեմի տաճարի գագաթից, որը պատկերված է որպես Սասիայի Սուրբ Հոգու եկեղեցի, որպեսզի փորձի Աստծո խոստումը հրեշտակային պաշտպանության մասին։ Աջ կողմում, լեռան գագաթին գտնվող սատանան Հիսուսին երկրային հարստություն և զորություն է խոստանում աշխարհի վրա, եթե նա մերժի Աստծուն և երկրպագի իրեն՝ սատանային։ Հիսուսը մերժում է սատանային, և հրեշտակները գալիս են Աստծո որդուն ծառայելու։

Առաջին պլանում բորոտությունից բուժված մի երիտասարդ գալիս է տաճարի քահանայապետի մոտ, որպեսզի հայտարարի իր մաքրման մասին[2]։ Երիտասարդի ձեռքում կա զոհաբերության գունդ և ցողավրձին։ Երկու կին ծեսի համար բերում են այլ բաղադրիչներ՝ զոհաբերության թռչուններ և մայրու փայտի կապոց։ Քահանայապետը խորհրդանշում է օրենք բերող Մովսեսին, իսկ երիտասարդը ներկայացնում է Հիսուսին, ով իր արյունը թափեց և իր կյանքը տվեց հանուն մարդկության, և հետո բուժվեց հարության միջոցով։ Այսպիսով, մարդկության համար հռչակվում է հոգևոր մաքրման և փրկություն գտնելու հնարավորությունը։

Առաջին պլանի որոշ գործիչներ հեղինակի ժամանակակիցների, մասնավորապես՝ կարդինալ Պիետրո Ռիարիոյի և կարդինալ Սուլիանո Դելլա Ռովերի դիմանկարներն են, որը հետագայում հայտնի է դարձել որպես Հուլիոս II Պապ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Peter, St. " F. L., Cross, The Oxford dictionary of the Christian Church, Oxford University Press, 2005
  2. Он простер руку, прикоснулся к нему и сказал: хочу, очистись. И тотчас проказа сошла с него. И Он повелел ему никому не сказывать, а пойти показаться священнику и принести [жертву] за очищение своё, как повелел Моисей, во свидетельство им. (Ղկ. 5:13-14)
  3. Петрочук О.К Сандро Боттичелли. — М.: Искусство, 1984. — 224 с.

Գրականություն խմբագրել

  • Santi, Bruno Botticelli // I protagonisti dell'arte italiana. — Florence: Scala, 2001.