Քրիստին Քաուֆման (գերմ.՝ Christine Kaufmann, հունվարի 11, 1945(1945-01-11)[1][2][3][…], Lengdorf, Շտիրիա, Ավստրիա - մարտի 28, 2017(2017-03-28)[4][5][1][…], Մյունխեն, Բավարիա, Գերմանիա), ավստրոգերմանացի դերասանուհի[7]։

Քրիստին Քաուֆման
գերմ.՝ Christine Kaufmann
2015-03-02 Christine Kaufmann 6555.JPG
Ծնվել էհունվարի 11, 1945(1945-01-11)[1][2][3][…]
ԾննդավայրLengdorf, Շտիրիա, Ավստրիա
Մահացել էմարտի 28, 2017(2017-03-28)[4][5][1][…] (72 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Բավարիա, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունբալետի պարող, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մանկական դերասան, մոդել, ձեռնարկատեր, ինքնակենսագիր և դերասանուհի
Ամուսին(ներ)Թոնի Քերթիս[6]
Երեխա(ներ)Allegra Curtis?
Պարգևներ և մրցանակներՈսկե Գլոբուս մրցանակ՝ տարվա նորահայտ դերասանուհի անվանակարգում և Ոսկե գլոբուս
christinekaufmann.eu

ԿենսագրությունԽմբագրել

Քաուֆմանը ծնվել է Լենգդորֆում՝ Ավստրիայում, որը այդ ժամանակ եղել է Նացիստական Գերմանիայի կազմում։ Նրա մայրը՝ Ժենևա Քաուֆմանը, (ծննդյամբ Ժիվեր, 1919-2000), եղել է ֆրանսուհի, նրա հայրը՝ Յոհանես Քաուֆմանը, սպա է եղել Լյուֆտվաֆեում [8]։ Քաուֆմանը նույնպես ունեցել է չերքեզյան արմատներ[9]։

Հայտնի է դարձել Մյունխենում, որտեղ Բավարիայի պետական օպերայում դարձել է բալերինա։ Դերասանական կարիերան կինոյում սկսել է յոթ տարեկանից՝ 1952 թվականին, բայց հանդիասատեսի ուշադրությունը ներգրավել է երկու տարի հետո «Ռոզա-Ռեսլի» կինոյում։ Նա ստացել է միջազգային ճանաչում «Պոպեիի վերջին օրերը» (1959) և «Քաղաք առանց խղճահարության» (1961) ֆիլմերում հայտնվելուց հետո, դեր որը իրեն մրցանակ է բերել՝ «Ոսկե գլոբուս» մրցանակը, որպես լավագույն սկսնակ դերասանուհի։

1963 թվականին Քաուֆմանը ամուսնացել է ամերիկյան դերասան Թոնի Քերթիսի հետ, որին հանդիպել է «Տարասա Բուլբի»-ի նկարահանումների ժամանակ (1962)։ Ունեցել են երկու աղջիկ՝ Ալեքսանդրիան (ծնվել է 1964 թվականի հուլիսի 19-ին) և Ալլեգրան (ծնվել է 1966 թվականի հուլիսի 11-ին)։ Զույգը բաժանվել է 1968 թվականին, ինչից հետո Քաուֆմանը վերսկսել է իր կարիերան, որը նա դադարեցրել էր ամուսնության ժամանակ։ Քաուֆմանը նորից ամուսնացել է երեք անգամ՝ հեռուստատեսային ռեժիսոր Ահիմ Լենցի հետ (1974-1976), երգիչ և դերասան Ռենո Էկշտեյնի հետ (1979-1982) և նկարազարդող Կլաուս Զեյի հետ (1997-2011)[10]։ Քաուֆմանը խոստովանել է գերմանական հեռուստատեսությանը, որ հարաբերություններ է ունեցել նաև Ուորեն Բիթիի հետ[11][12]։

Բացի դերասանական կարիերայից, Քաուֆանը իրեն հաջողությամբ դրսևորել է որպես բիզնեսմեն, ստեղծելով դիմահարդարման արտադրանքների իր գիծը, հայտնի է Գերմանիայում։ Նա գրել է մի քանի գիրք գեղեցկության և առողջության մասին, ինչպես նաև երկու ինքնակենսագրություն։ Գերմանական ԶԼՄ-ները հաճախ Քաուֆմանին անավանում էին «Գերմանիայի ամենագեղեցիկ տատիկը»[13][14][15]։ Դերասանուհին մահացել է 2017 թվականի մարտի 28-ին՝ Մյունխենում, մահացել է 72 տարեկանում լեյկեմիայի պատճառով[16][17]։ Թաղված է մոր կողքին՝ Վերնոնում՝ Ֆրանսիայի հյուսիսում։

ՄրցանակներԽմբագրել

  • 1962 թվական Ոսկե գլոբուս՝ «Լավագույն դերասանական առաջնաելույթ» («Քաղաք առանց խղճահարության»)

ԾանոթագրությունԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Schauspielerin Christine Kaufmann ist tot (գերմ.) / Hrsg.: H. Paeschke, H. Schwab-Felisch, J. Moras, K. H. Bohrer, C. Demand, K. ScheelStg: Klett-Cotta Verlag, 1947. — ISSN 0026-0096; 2510-4179
  5. 5,0 5,1 5,2 Schauspielerin Christine Kaufmann ist tot (գերմ.) / Hrsg.: H. MarkwortFOCUS Magazin Verlag, 1993. — ISSN 0943-7576
  6. Kindred Britain
  7. "Christine Kaufmann über die Entführung ihrer Töchter in T-online (Retrieved at 28. March 2017)
  8. «Das Doppelleben der Christine Kaufmann» [The double life of Christine Kaufmann]։ RP Online (German) (Frankfurt am Main)։ 2005։ Վերցված է 11 July 2015 
  9. Hinkofer Christine (2014)։ Christine Kaufmann: Die Lust und Last zu reisen։ Interview with Christine Kaufmann։ Munich։ Վերցված է 11 July 2015 
  10. Christine Kaufmann lost her battle with leukemia
  11. Lafer! Lichter! Lecker! ZDF, November 1, 2014.
  12. von Mutius Franziska (2014)։ «Christine Kaufmann schreibt Hollywood-Affären» [Christine Kaufmann writes Hollywood affairs]։ Bild (German) (Berlin)։ Վերցված է 11 July 2015 
  13. «Der Sex-Appeal der schönsten Großmutter Deutschlands»։ ChristineKaufmann։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-11-ին։ Վերցված է 11 July 2015 
  14. Kraft Katja (2015)։ «Christine Kaufmann – Deutschlands schönste Oma wird 70» [Christine Kaufmann – Germany's most beautiful grandmother turns 70]։ Hamburger Abendblatt (German) (Hamburg)։ Վերցված է 11 July 2015 
  15. «Deutschlands berühmte Großmütter» [Germany's famous grandmothers]։ Die Welt (German) (Berlin)։ 11 June 2006։ Վերցված է 11 July 2015 
  16. Christine Kaufmann, Golden Globe-winning actress who was married to Tony Curtis, dies at 72 — Los Angeles Times(չաշխատող հղում)
  17. Münchnerin soll um ihr Leben ringen: Leukämie-Drama um Schauspiel-Legende Christine Kaufmann | Stars