Քրիստիան Լոուս Լանգե
Քրիստիան Լոուս Լանգե (նորվ.՝ Christian Lous Lange, սեպտեմբերի 17, 1869[1][2][3][…], Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա - դեկտեմբերի 11, 1938[1][2][3][…], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի քաղաքական գործիչ, միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար։ 1921 թվականին Կարլ Բրանտինգի հետ միասին եղել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Քրիստիան Լոուս Լանգե | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1869[1][2][3][…] |
Ծննդավայր | Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա |
Մահացել է | դեկտեմբերի 11, 1938[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Գերեզման | Վեստրե գրավլունդ |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Օսլոյի համալսարան և Ստավանգերի դպրոց |
Մասնագիտություն | պատմաբան, քաղաքագետ, գրող, հակապատերազմային ակտիվիստ, դիվանագետ և քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա |
Երեխաներ | Կարլ Վիգգո Լանգե, Հալվարդ Լանգե, Ավգուստ ԼԱնգե և Թորա Մանթի Լանգե |
Christian Lous Lange Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼանգեն ծնվել է 1869 թվականին Սթավանգերում։ Նա կրթություն ստացել է Օսլոյի համալսարանում, որն ավարտել է 1893 թվականին՝ ստանալով մագիստրոսի կոչում։ 1909 թվականիննա ստանձնել է միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի պաշտոնը, որի արդյունքում տեղափոխվել է Բրյուսել։ Այնտեղ էր գտնվում Միության կայանը։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով նա ստիպված է եղել շտաբը տեղափոխել Նորվեգիա, որտեղ աշխատել է միայնակ։ Հետպատերազմյան շրջանում Լանգեն ակտիվորեն մասնակցել է Միության գործունեության վերականգնմանը, իսկ 1921 թվականին Ժնևում կազմակերպել է առաջին համաժողովը։ Նույն թվականին Կարլ Բրանտինգ հետ միասին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի «արբիտրաժը որպես միջազգային հակամարտությունների լուծման միջոց »։ Լանգի դասախոսությունները նվիրված է եղել ինտերնացիոնալիզմին։ Նա ակտիվորեն մասնակցել է Ազգերի լիգայի գործունեությանը, որտեղ եղել է պատվիրակ Նորվեգիայից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ The Nobel Peace Prize 1921 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.nobelprize.org./prizes/peace/1921/lange/lecture/
Արտաքին հղումներ
խմբագրել- Кристиан Лоус Ланге — биография(ռուս.)
- Биография на Nobelprize.org(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Լոուս Լանգե» հոդվածին։ |