Քրիստիան Աթսու
Քրիստիան Աթսու (հունվարի 10, 1992[1][2], Ada Foah - ոչ վաղ քան փետրվարի 6, 2023 և ոչ ուշ քան փետրվարի 18, 2023, Անթաքիա, Թուրքիա[3]), գանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Գանայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, 2014 թվականի աշխարհի առաջնության մասնակից
Քրիստիան Աթսու անգլ.՝ Christian Atsu | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գանա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 10, 1992[1][2] | ||
Ծննդավայր | Ada Foah | ||
Մահվան ամսաթիվ | ոչ վաղ քան փետրվարի 6, 2023 և ոչ ուշ քան փետրվարի 18, 2023 | ||
Մահվան վայր | Անթաքիա, Թուրքիա[3] | ||
Հասակ | 165 սանտիմետր | ||
Քաշ | 68 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան և կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քրիստիան Աթսուն մահացել է 2023 թվականի փետրվարի 6-ի Հաթայի մարզում՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։
Կենսագրություն
խմբագրել17 տարեկանում Քրիստիանն ընդունվել է «Պորտուի» ֆուտբոլային ակադեմիա[4]։ 2011 թվականի մայիսի 14-ին «Վիշապների» մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը նրան ընդգրկել է «Մարիտիմոյի» դեմ խաղի հայտացուցակում, սակայն նա մնացել է պահեստայինների նստարանին։ 2011 թվականին ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Ռիո Ավե» ակումբում[5]։ Նույն թվականի օգոստոսի 28-ին Քրիստիանն իր նորամուտը նշել է նոր ակումբի կազմում։ Դեկտեմբերի 16-ին «Բենֆիկայի» դեմ մենամարտում կիսապաշտպանը խփել է իր առաջին գոլը։ 2011/12 մրցաշրջանում Քրիստիանը մասնակցել է 27 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ։ Պայմանագրի ավարտից հետո Նա վերադարձել է «Պորտու», որտեղ իր նորամուտը նշել է 2012 թվականի օգոստոսի 19-ին[6]։
2013 թվականի ամռանը Քրիստիանը տեղափոխվել է «Չելսի» և անմիջապես վարձավճարով տրվել հոլանդական «Վիտես» ակումբին[7][8]։ Նոյեմբերի 9-ին «Ուտրեխտ» ակումբի դեմ խաղում Քրիստիանը խփել է իր առաջին գոլը[9]։
Մրցաշրջանի ավարտից հետո Քրիստիան Աթսուն կրկին վարձավճարով տեղափոխվել է «Էվերթոն»։ Նա իր առաջնախաղը նշել է 2014 թվականի օգոստոսի 23-ին՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում[10]։ 2015 թվականի մայիսի 25-ին Աթսուն մեկ մրցաշրջանով վարձավճարով տեղափոխվել է Պրեմիեր լիգայի Բորնմութ ՖԱ|«Բորնմութ» ակումբ[11]։ Օգոստոսի 25-ին նա նշել է իր առաջնախաղը ակումի կազմում[12]։
2016 թվականի սկզբին Քրիստիանը վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Մալագա»[13]։ Լա Լիգայում իր նորամուտը նշել է փետրվարի 5-ին՝ «Խետաֆեի» դեմ խաղում և դարձել գոլի հեղինակ[14]։
2016 թվականի ամռանը Քրիստիան Աթսուն վարձավճարով գնացել է «Նյուքասլ Յունայթեդ»[15]։ Սեպտեմբերի 13-ին Քուինս Պարկ Ռեյնջերս ակումբի դեմ խաղում նշել է իր նորամուտը՝ փոխարինելով Յոան Գուֆրանին[16]։
2017 թվականի մայիսին «Նյուքասլ Յունայթեդը» 7,5 միլիոն եվրոյով «Չելսիից» գնել է նրա տրանսֆերը՝ չորս տարվա պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ[17]։
2021 թվականի ամռանը Քրիստիան Աթսուն տեղափոխվել է սաուդյան «Ալ-Ռաեդ» ակումբ[18]։ 2022 թվականի ամռանը ֆուտբոլիստը 1 տարվա պայմանագիր է կնքել թուրքական «Հաթայսպոր» ակումբի հետ։ Նոր ակումբի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2023 թվականի փետրվարի 5-ին՝ Սուպերլիգայի 23-րդ տուրում, «Կասիմփաշայի» դեմ կայացած խաղում (1:0, 90+7-րդ րոպե)[19]։
Հավաքականում
խմբագրելԳանայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Քրիստիան Աթսուն իր նորամուտը նշել է 2012 թվականի հունիսի 1-ին՝ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Լեսոտոյի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ Նույն խաղում նա խփել է իր առաջին գոլը[20]։ 2013 թվականի հունվարին Աթսուն ընդգրկվել է ազգային թիմի հայտացուցակում՝ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղերին մեկնելու համար։ Մրցաշարում նա հանդիպումներ է անցկացրել Կոնգոյի, Կաբո Վերդեի, Բուրկինա Ֆասոյի, Մալիի և Նիգերի ազգային հավաքականների դեմ[21]։ Վերջինիս դեմ խաղում գանացի ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ։
2014 թվականին Քրիստիանը ազգային հավաքականի հետ մեկնել է Բրազիլիա՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Մրցաշարում նա խաղացել է Գերմանիայի[22], ԱՄՆ-ի[23] և Պորտուգալիայի հավաքականների դեմ[24]։
2015 թվականին Քրիստիան Աթսուն երկրորդ անգամ մասնակցել է Հասարակածային Գվինեայում կայացած Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա հանդիպումներ է անցկացրել Սենեգալի[25], Ալժիրի[26], Հարավային Աֆրիկայի[27], Հասարակածային Գվինեայի[28], Կոտ դ'Իվուարի[29] և Գվինեայի հավաքականների դեմ[30]։ Գվինեացիների դեմ խաղում նա դարձել է երկու գոլի հեղինակ և օգնել հավաքականին նվաճել արծաթե մեդալ։
2019 թվականին Աթսուն չորրորդ անգամ նվաճել է Եգիպտոսի Աֆրիկայի ազգերի գավաթի ուղեգիր։ Մրցաշարում նա հանդիպումներ է անցկացրել Բենինիև[31] Կամերունի ազգային հավաքականների հետ[32]։
Մահ
խմբագրել2023 թվականի փետրվարի 5-ին Քրիստիան Աթսուն «Հաթայսպոր» ակումբի կազմում հաղթական գոլի հեղինակ է դարձել «Կասիմփաշայի» դեմ խաղում։ Խաղից հետո ֆուտբոլիստը պետք է մեկներ Ֆրանսիա, սակայն որոշել էր մնալ Թուրքիայում՝ տոնելու հաղթանակը ակումբակիցների հետ[33]։
Քրիստիան Աթսուն մահացել է 2023 թվականի փետրվարին՝ Հաթայի մարզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Նրա մարմինը փլատակների տակից հանել են փետրվարի 18-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 3,2 Christian Atsu found dead after Turkey earthquake
- ↑ «Christian Atsu- The Newest Black Star». GhanaWeb (անգլերեն). -001-11-30T00:00:00+00:00. Վերցված է 2023 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». portugoal.net. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Документ A/65/10. Доклад Комиссии международного права о работе ее шестьдесят второй сессии (3 мая–4 июня и 5 июля–6 августа 2010 года)». Ežegodnik Komissii meždunarodnogo prava, Organizaciâ Obʺedinennyh Nacij. 2019 թ․ սեպտեմբերի 27. doi:10.18356/32cf7fd5-ru. ISSN 2412-4567.
- ↑ «Atsu moves to Chelsea from Portugal» (անգլերեն). Официальный сайт ФК «Челси». 2013 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Витесс — Фейеноорд 1:2». Soccerway.com. 2014 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Витесс — Утрехт 3:1». Soccerway.com. 2014 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Эвертон — Арсенал 2:2». soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Christian Atsu: Chelsea winger joins AFC Bournemouth on loan» (անգլերեն). BBC]]. 2015 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Hartlepool United 0:4 AFC Bournemouth» (անգլերեն). Transfermarkt.com. 2015 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Christian Atsu leaves Chelsea for Malaga on loan». Sky Sports. 2016 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Малага VS. Хетафе 3:0». soccerway.com. 2016 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ ««Челси» отдал Атсу в аренду «Ньюкаслу»». sports.ru. 2016 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Куинз Парк Рейнджерс VS. Ньюкасл Юнайтед 0:6». soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Chelsea winger Christian Atsu agrees to join Newcastle». SkySports. 2017 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «أنهى رئيس مجلس إدارة نادي #الرائد الأستاذ فهد المطوع رسمياً اليوم اجراءات التعاقد مع اللاعب الغاني " كريستيان اتسو " قادماً من نادي نيوكاسل يونايتد الانجليزي». Arabic. 2021 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Хатайспор VS. Касымпаша 1:0». soccerway.com. 2023 թ․ փետրվարի 5.
- ↑ «Atsu makes debut statement» (անգլերեն). Ghana Web. 2014 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Мали — Гана 3:1». soccerway.com. 2013 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Гана — Германия 2:2». soccerway.com. 2014 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Гана — США 1:2». soccerway.com. 2014 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Португалия — Гана 2:1». soccerway.com. 2014 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Гана — Сенегал 1:2». soccerway.com. 2015 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Гана — Алжир 1:0». soccerway.com. 2015 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «ЮАР — Гана 1:2». soccerway.com. 2015 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Гана — Экваториальная Гвинея 3:0». soccerway.com. 2015 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Кот-д'Ивуар — Гана 0:0». soccerway.com. 2015 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Гана — Гвинея 3:0». soccerway.com. 2015 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Гана VS. Бенин 2:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 25.
- ↑ «Камерун VS. Гана 0:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 29.
- ↑ «Turkey earthquake: Heartbreaking Christian Atsu details emerge revealing how he cancelled plane ticket to leave Hatayspor for France after scoring late winner | Goal.com». www.goal.com. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.