Քվարցիտ կամ ջեսպիլիթ, փոխակերպային ապար՝ կազմված հիմնականում քվարցից (SiO2)։ Բացի քվարցից, հաճախ հանդիպում են նաև ուիրիշ միներալներ, ըստ դրանց էլ առանձնացվում են քվարցիտի հատուկ տեսակներ՝ փայլարային, նռնաքարային և այլն։ Քվարցիտի առաջացումը կապված է փոխակերպման ընթացքում ավազաքարերի վերաբյուրեղացման հետ։ Երկաթային (մագնետիտային) քվարցիտները երկաթի արժեքավոր հանքանյութ են։ Օգտագործվում է շինարարության մեջ։ Տարածված է Հայաստանի Արարատի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում և Արցախի Մարտակերտի շրջանում։

Քվարցիտ
Մոոսի կարծրություն7
Ենթակատեգորիափոխակերպված ապար

Անգլիա-հասպիս և Հունաստանի-քարավանը հասպիսի նմանությամբ երկաթախառն քվարցիտ խիստ մետամորֆացած նստվածքային կամ հրաբխածին-նստվածքային քվարկեց-երկաթա-յին ապար։ Կազմված է ցայտուն շերտավորված, սովորաբար զոլավոր քվարց կամ սիլիկատ-մագնետիտային կամ հե-մատիտային ապարներից, որոնց առանձին բարակ շերտերում գերակշռում է որևէ միներալ՝ քվարց, մագնետիտ կամ մաբտիտ հեմատիտ քլորիտ սերիցիտ, բիոտիտ, ամֆիբոլ և այլն։ Տարածված է մինչքեմբրիի գոյացումներում։ 25-30% ավելի երկաթի պարունակության դեպքում հարստացման ենթակա երկաթի արդյունաբերական հանքանյութ է։ Ջեսպիլիթ-ի խոշոր հանքավայրեր կան ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում Բրազիլիայում Հնդկաստանում Հարավային Աֆրիկայում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվարցիտ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 488
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։