Քսանթի
Քսանթի (հուն․՝ Ξάνθη, թուրքերեն՝ İskeçe), քաղաք Հունաստանի Հանրապետության արևելքում՝ Արևմտյան Թրակիայում, հույն-թուրքական ցամաքային սահմանի շրջակայքում։
Քաղաք | ||
---|---|---|
Քսանթի | ||
Ξάνθη | ||
Քսանթիի համայնապատկերը | ||
Երկիր | Հունաստան | |
Պերիֆերիա | Արևելյան Մակեդոնիա և Թրակիա | |
Համայնք | Xanthi Municipality? և Commune of Xanthi? | |
Քաղաքապետ | Միհայիլիս Ստիլիանիդիս (հուն․՝ Μιχάλης Στυλιανίδης) | |
Առաջին հիշատակում | մ.թ.ա. 879 | |
Մակերես | 153 կմ² | |
ԲԾՄ | 80 մետր | |
Խոսվող լեզուներ | Հունարեն | |
Բնակչություն | 52 270 մարդ (2001) | |
Ազգային կազմ | հույներ, թուրքեր, հայեր | |
Կրոնական կազմ | Հույն ուղղափառ եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +30 25410 | |
Փոստային դասիչ | 671 00 | |
Պաշտոնական կայք | cityofxanthi.gr | |
| ||
Քսանթի քաղաքը վարչականորեն մտնում է Հունաստանի Արևելյան Մակեդոնիա և Թրակիա պերիֆերիայի համանուն նոմոսի կազմի մեջ[1]։
Քսանեթին Կոմոտինի և Ալեքսանդրուպոլիս քաղաքների հետ միասին համարվում է Արևելյան Մակեդոնիա և Թրակիա վարչատարածքային միավորի՝ պերիֆերիայի, պատմա-մշակութային գլխավոր կենտրոններից մեկը։
Աշխարհագրություն
խմբագրելՔսանեթին գտնվում է ծովի մակարդակից 32-38 մետր բարձրության վրա՝ Թրակիական հարթավայրում, Ռոդոպների ստորոտին։ Այն գտնվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքից 795 մետր և Մակեդոնիա երկրամասի վարչական կենտրոն Սալոնիկից 282 մետր հեռավորության վրա։
Քսանեթի ամենամոտ օդանավակայանները գտնվում են Ալեքսանդրուպոլիս քաղաքում՝ Քսանեթից 65 կմ, և Կավալայից 110 կմ հեռավորության վրա։
Քաղաքում առկա է երկաթուղային գիծ և ավտոբուսային կայարան, որոնք կապում են բոլոր մայրցամաքային հունական քաղաքները, ինչպես նաև Թուրքիայի Ստամբուլ քաղաքը։
Բնակչություն
խմբագրելՔսանեթին բնակչության թվով միջին քաղաք է Հունաստանում։ Ի տարբերություն Կոմոտինիի և Ալեքսանդրուպոլիի՝ ունի բավականին ավելի քիչ բնակչություն։
Ըստ 2011 թվականի տվյալների՝ Քսանեթիի բնակչությունը կազմում է 53 270 մարդ։
Վերջին տարիների ցուցանիշով բնակչության թիվը բավականին մեծացել է։ 1940 թվականին այն ուներ 31 015 մարդ բնակչություն։ Մինչև 1991 թվականը Քսանեթի բնակչությունը հասել է 38 808-ի։ 2001 թվականին այն ուներ 46 464 մարդ բնակչություն։
Քաղաքի հիմնական բնակիչները հույներն են, որոնք դավանում են հույն ուղղափառություն։
Մեծ են նաև ազգային փոքրամասնությունների թիվը։ Թուրքիայի տիրապետությունը և թուրքական բնակավայրերին մոտ գտնվելը նպաստել են նրան, որ քաղաքում բնակություն են հաստատել նաև մեծ քանակությամբ թուրքեր, որոնք դավանում են իսլամ, հաճախ նաև աշխարհիկ են։
Քսանեթիում բնակվող մյուս ազգային փոքրամասնություններն են հայերը, բուլղարացիները և հրեաները։ Նախկինում այստեղ բնակվել են մեծ քանակությամբ հրեաներ, որոնց մեծ մասը սպանվել են Հոլոքոսթի տարիներին։ Հայերը այստեղ բնակություն են հաստատել դեռևս վաղ ժամանակներից։ Քսանեթիում գործում է հայկական եկեղեցի, որը հոգում է հայ համայնքի կրոնական կարիքները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Interactive, Pegasus. «Ξάνθη: Μία πόλη, χίλια χρώματα». ethnos.gr. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսանթի» հոդվածին։ |