Քոնդոմ (ֆր.՝ Condomօքս.՝ Condòm; ֆրանսերեն արտասանութամբ՝ ​ kɔ̃dɔ̃), հայտնի է նաև Քոնդոմ ան Արմանյակ/Condom-en-Armagnac անվանումով, քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավում՝ Օքսիտանիա երկրամասի Միջին Պիրենեյան մարզի Ժեր դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի սուպրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է, ինչպես նաև խոշորագույն բնակավայրը։ Ընկած է Բիազ գետի ափերին, իսպանական Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում գտնվող Սուրբ Հակոբ տաճար տանող ուխտագնացային ճանապարհի վրա, Փարիզից մոտավորապես 570 կմ դեպի հարավ, Թուլուզից՝ 95 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Օշ քաղաքից՝ 39 կմ դեպի հարավ-արևմուտք։ Զբաղեցնում է 97,37 քառակուսի կիլոմետր տարածք․ այդ ցուցանիշով համարվում է Ֆրանսիայի ամենաընդարձակ համայնքներից մեկը։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 6․493։

Բնակավայր
Քոնդոմ
ֆր.՝ Condom[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Համայնքcanton of Condom?, Ժեր և Քոնդոմ (շրջան)
Մակերես97,37 կմ²
ԲԾՄ82 մետր, 62 մետր, 190 մետր
Բնակչություն6454 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ32100[3]
Պաշտոնական կայքcondom.org(ֆր.)
Քոնդոմ (Ֆրանսիա)##
Քոնդոմ (Ֆրանսիա)

Քաղաքը հարուստ է պատմական հուշարձաններով․ այստեղ միջնադարյան կառույցների, գոթական տաճարի կողքին տեղ են գտել 18-19-րդ դարերի առանձնատներ։  

Քոնդոմը համարվում է կոնյակի՝ բրենդիի մի ենթատեսակի՝ արմանյակի արտադրության կենտրոն։ Ըստ ավանդության՝ այստեղ արմանյակ պատրաստել են դեռևս 10-րդ դարում։ Դեպարտամենտի վարչական կենտրոնում՝ Ժեր քաղաքում գործում է ալկոհոլային այդ խմիչքին նվիրված մի բավականին մեծ թանգարան։

Ստուգաբանություն

խմբագրել

Քաղաքի անվանումն առնչություն չունի անգլերեն condom (պահպանակ) բառի հետ։ Տեղանունն առաջացել է գալլերեն condate և magos բառերի միացմամբ, սկզբնապես եղել է Condatomagos և նշանակում է միախառնման դաշտ (բնակավայրի մերձակայքում Ժել գետը միախառնվում է Բաիզին[4]Condatómagos-ը ժամանակի ընթացքում փոխվել է, դարձել Condatóm, ապա՝ Conddóm։ Condom անվանումն առաջին անգամ արձանագրվել է 10-րդ դարի լատիներեն ձեռագրերում՝ Condomus կամ Condomium ձևով[5]։

Թեև ֆրանսերենում պահպանակ իմաստով գործածվում է préservatif բառը, 1995 թվականին Քոնդոմի քաղաքապետը, հիմնվելով քաղաքի անվան և անգլերեն բառի պատահական նմանության վրա, բացել է պահպանակների, հակաբեղմնավորիչների թանգարան, որը տասը տարի անց փակվել է[6]։

Ժողովրդագրություն

խմբագրել

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Քույր քաղաքներ

խմբագրել

Անվանի անձինք

խմբագրել
  • Ստեֆան Աբրիալ (1954-), ֆրանսիացի գեներալ․ ծնվել է Քոնդոմում[7]
  • Սիուքսի Սիուքս (1957-), անգլիացի երգչուհի և երգերի հեղինակ․ 1992-2015 թթ․ ապրել է Քոնդոմում[8]

Քոնդոմը կինոյում

խմբագրել
  • «Սերը մարգագետիններում» — 1995 թվականին ֆրանսիացի կինոռեժիսոր Էտիեն Շատիլիեի նկարահանած կինոկատակերգությունը, որը հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակի է առաջադրվել վեց անվանակարգում, մեկում հաղթանակ տարել։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Քոնդոմի 19 շինություն, ներառյալ Սուրբ Պետրոս տաճարը, Սեն Ժակ, Սեն Ժերմեն և Սուրբ Բարդողմեոս եկեղեցիները[9][10], 13-րդ դարում կառուցված Château de Mothes և Château de Pouypardin ամրոցները, ներառվել են Ֆրանսիայի մշակույթի նախարարության կազմած պատմական հուշարձանների ցանկում։ Քաղաքը հայտնի է նաև արմանյակի արտադրությամբ ու այդ խմիչքին նվիրված թանգարանով[11][12], միջազգային երաժշտական bandas փառատոնով, շախմատի միջազգայն մրցաշարով ու մարաթոնով, քեմփինգներով, թիավարության մրցումներով և այլ միջոցառումներով։

Տեղացիների ու հյուրերի հատուկ ուշադրությանն է արժանանում նաև տաճարի մերձակայքում 2010 թվականին տեղադրված երեք հրացանակիրների ու դ'Արտանյանի բրոնզե, 5 տոննանոց հուշարձանը, որի հեղինակը Զուրաբ Ծերեթելին է[13][14]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. sandre|id=O6670500|nom=La Gèle
  5. Ernest Nègre, "Toponymie générale de la France, Volume 1", p.192
  6. Meslin, Franck (2012 թ․ օգոստոսի 4). «La capote colle toujours à la peau de Condom Tous les projets ont capoté». Sud-Ouest (ֆրանսերեն). Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  7. «General Stéphane Abrial: Chief of Staff of the French Air Force» (PDF). NATO. 2009 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  8. Morrissey, "Autobiography", Penguin Classics, 2014.
  9. «Eglise Saint-Jacques-de-la-Bouquerie». www.pop.culture.gouv.fr. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին..
  10. «Eglise Sainte-Germaine de Baradieu». www.pop.culture.gouv.fr. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին..
  11. Musée de l'Armagnac Արխիվացված 2021-03-02 Wayback Machine Pays en France (retrieved November 6, 2007)
  12. The Town of Condom (retrieved November 6, 2007)
  13. «Condom France September 4 Statue Dartagnan Stock Photo (Edit Now) 73234222».
  14. «Церетели откроет в Гаскони памятник "Трем мушкетерам"». Interfax.ru (ռուսերեն). 2010 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոնդոմ» հոդվածին։