Շալոմ Քոբոշվիլի (1876, Ախալցխա - 1941, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի նկարիչ, որի գեղանկարներն ու գծանկարներն արտացոլում են Վրաստանում հրեաների կյանքը։

Շալոմ Քոբոշվիլի
վրաց.՝ შალომ კობოშვილი
Ծնվել է1876
ԾննդավայրԱխալցխա
Վախճանվել է1941
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՎրաստան
Մասնագիտությունարվեստագետ
Թեմաներգեղանկարչություն
Ակտիվ շրջան1937-1941
 Shalom Koboshvili Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շալոմ Քոբոշվիլին ծնվել է Ախալցխայում, հրեական ընտանիքում։ Վաղ հասակում թողել է կրոնական ուսմունքը և հետաքրքրություն է ցուցաբերել արվեստի նկատմամբ։ Ծնողները չեն խրախուսել արվեստի նկատմամբ նրա բնածին հակումները։ Արվեստի մասին բոլոր գիտելիքները ստացել է ինքնուրույն։ Տարբեր աշխատանքներ կատարելուց հետո (ասում են՝ 1910 թվականին հանդիպել է նկարիչ Նիկո Փիրոսմանին)[1], 1937 թվականին Քոբոշվիլին դառնում է Թբիլիսիի նորաստեղծ հրեական պատմա-ազգագրական թանգարանի հսկիչը։ Այս աշխատանքը նրան ոգեշնչում է իրեն նվիրելու արվեստին մինչև մահ[2]։

 
«Աղոթողները Սինագոգում»

Քոբոշվիլու ստեղծագործությունները նաիվ ոճով են. ստեղծել է հրեական կյանքը պատկերող տեսարաններ՝ օգտագործելով յուղաներկ, ջրաներկ։ Տեսարաններում պատկերված են հրեական ամուսնություններ, տոնակատարություններ, հրեական կյանքը վրացական գյուղերում։

Երբ 1950-ական թվականներին Վրաստանի հրեական թանգարանը փակվեց, թանգարանի նմուշները, այդ թվում և Քոբոշվիլու ստեղծագործությունները տեղափոխվեցին Վրաստանի ազգային թանգարան։

2006 թվականին Թբիլիսիի թանգարաններից մեկում տեղի է ունեցել Քոբոշվիլու աշխատանքների հետահայաց ցուցադրությունը։

Գրականություն խմբագրել

  • Lela Tsitsuashvili, Shalom Koboshvili (1876-1941) for the 130th Anniversary, Tbilisi, 2006.
  • Lily Magal (editor) In the Land of the Golden Fleece։ The Jews of Georgia, Tel-Aviv, 1992.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tsitsuashvili (2006), p. 14
  2. «ეროვნული მუზეუმის უცნობი კოლექციები: შალომ კობოშვილი». museum.ge. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.