Քլոթիլդ Մարի Բրիջիթ Արմանդ (հունիսի 28, 1973(1973-06-28), Պուանտ ա Պիտր[1]), Ֆրանսիայում ծնված ռումինացի քաղաքական գործիչ և գործարար կին, որը 2020 թվականից զբաղեցնում է Բուխարեստի 1-ին Սեկտորի քաղաքապետի պաշտոնը։

Քլոթիլդ Արմանդ
 
Կուսակցություն՝ Save Romania Union?
Կրթություն՝ Փարիզա Կենտրոնական դպրոց և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտություն՝ իրավապահ, մենեջեր, քաղաքական գործիչ և գործարար
Ծննդյան օր հունիսի 28, 1973(1973-06-28) (50 տարեկան)
Ծննդավայր Պուանտ ա Պիտր[1]
Քաղաքացիություն  Ռումինիա և  Ֆրանսիա
Ամուսին Sergiu Moroianu?
 
Կայք՝ clotildearmand.ro

2016 թվականին Ռումինիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Արմանդը նախ առաջադրվել է Բուխարեստի 1-ին Սեկտորի ղեկավարի պաշտոնին՝ «Save Bucharest Union» (USB) տեղական կուսակցության անունից, որը հիմնադրվել է Արմանդի կողմից 2015 թվականին։ 2019-2020 թվականներին նա եղել է Եվրախորհրդարանի անդամ։

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Քլոթիլդ Մարի Բրիջիթ Արմանդը[2] ծնվել է Ֆրանսիայի Պուանտ ա Պիտր քաղաքում, որտեղ նրա հայրը այլընտրանքային զինվորական ծառայությունում աշխատում էր որպես մաթեմատիկայի ուսուցիչ[3]։ Նրա ընտանիքը Վիշիից էր[4],: Այստեղ Արմանդը հաճախել է տարրական և միջնակարգ դպրոց։ Սովորել է «École Centrale Paris»-ում, այնուհետև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Այստեղ նա ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Ռումինիայում մաթեմատիկայի գիտաշխատող Սերջիու Մորոյանուի[3] հետ[5]։ 1997 թվականին նա ամուսնացել է Մորոյանուի հետ, իսկ 1999 թվականին՝ տեղափոխվել Բուխարեստ[6]։ Հետագայում նա մի քանի տարի ապրել է Ֆրանսիայում և Գերմանիայում, իսկ 2003 թվականին կրկին հաստատվել է Բուխարեստում[2]։

Կարիերա խմբագրել

2002 թվականին Արմանդը աշխատել է Ֆրանսիայի և Գերմանիայի Airbus եվրոպական ընկերությունում` ղեկավարելով A380[5] նախագծի կառավարման թիմի մի մասը[3]։ 2005 թվականին նա դարձել է Distrigaz Sud-ի ՏՏ ոլորտի տնօրեն, GDF Suez-ի ռումինական մասնաճյուղի ՏՏ տնօրեն, այնուհետև տեղափոխվել է Փարիզ` աշխատելով որպես GDF Suez Europe-ի տնօրեն[3]։ 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում Արմանդը ղեկավարել է ֆրանսիական Egis ինժեներական ընկերության Ռումինիայի և Բուլղարիայի մասնաճյուղերը[5]։

Արմանդը Ռումինիայի քաղաքացիություն է ձեռք բերել 2015 թվականին[7]։

Քաղաքական կարիերա խմբագրել

2016 թվականի տեղական ընտրություններ խմբագրել

Արմանդի ամուսնու ընկերը՝ քաղաքական ակտիվիստ Նիկուսոր Դենը, հիմնադրեց նոր կուսակցություն, որը կոչվում է «Փրկիր Բուխարեստի միությունը»[7]։ Կուսակցությունն ընտրեց Արմանդին որպես Բուխարեստի 1-ին Սեկտորի քաղաքապետի թեկնածու և սկսեց կազմակերպել իր քարոզարշավը վերջնաժամկետից վեց շաբաթ առաջ[7]։ Նրա քարոզարշավը հիմնված էր հակակոռուպցիոն և հակաքաղաքական հայացքների վրա և պնդում էր, որ «քաղաքական դասը բաժանվել է ժողովրդի իրական կամքից»[7]։

Արմանդը խոստացավ ավելի լավ կառավարել հանրային ծառայությունները[8]` հետևելով Փարիզի քաղաքաշինական մոդելին (մեքենայակենտրոն մոդելը փոխարինելով հասարակական տրանսպորտի մոդելով) և կառուցելով զբոսավայր՝ հյուսիսային մասում գտնվող լճերի շրջակայքում[9]։

Չնայած ընտրատեղամասից հեռացողներն ասում էին, որ Արմանդին են ընտրել, բայց վերջնական արդյունքները ցույց տվեցին, որ նա զիջում է սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածուին` Դեն Թուդորաչեին, որը հավաքել էր 23,220 ձայն (31,07%), իսկ Արմանդը՝ 21,504 (28,77%)[10][11]:

SBU-ի նախագահ Նիկուսոր Դենը նշել է որոշ վիճակագրական անհամապատասխանություններ ընտրության վերաբերյալ։ Այն տեղամասերում, որտեղ կուսակցության կողմից հսկիչներ կային, Արմանդը հաղթեց սակավ առավելությամբ, մինչդեռ այն տեղամասերում, որտեղ հսկիներ չկային, Արմանդը պարտվեց[12]։ Բացի այդ, չեղյալ հայտարարված ձայների քանակն էապես ավելի մեծ էր այդ տեղամասերում, և առկա էին անհամապատասխանություններ յուրաքանչյուր տեղամասին տրված և վերադարձված քվեաթերթիկների քանակի միջև[13]։ Ընտրական բյուրոյի անդամներից մեկը մամուլին ասել է, որ անհամապատասխանությունների պատճառն այն է, որ ընտրատեղամասերի նախագահները «ապուշներ» էին, ովքեր սխալ էին լրացնում քվեաթերթիկները[14]։

Չնայած Արմանդը ոչ ոքի չմեղադրեց ընտրակեղծիքների մեջ, նա խնդրեց վերահաշվարկել ընտրության արդյունքները 18 տեղամասերում[15]։ 1-ին Սեկտորի ընտրական բյուրոն մերժեց վերահաշվարկը՝ պատճառաբանելով, որ նրա կուսակցության «աշխատասիրության պակասը» (բոլոր տեղամասերում չներկայանալու համար) ընտրական բյուրոյի մեղքը չէ[16]։ Արմանդի շուրջ 500 կողմնակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել Համալսարանի հրապարակում` պահանջելով վերահաշվարկ[17]։

Արմանդը նաև ուղարկել էր հակասահմանադրականության առարկություն՝ պնդելով, որ քվեարկության համակարգը թերի է, քանի որ այստեղ նա ընտրվել է ընտրողների միայն 10%-ի կողմից[18]։ Առարկությունն ընդունվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան[19][20]։

Եվրոպական պառլամենտի անդամ, 2019-2020 թվականներ խմբագրել

2019 թվականի եվրոպական ընտրություններում Արմանդը USR-PLUS ցուցակում չորրորդն էր (ընդ որում` առաջին կինը) և նա դարձավ պառլամենտի անդամ[21] : USR-PLUS ցուցակում ընտրված ութ պատգամավորներից միայն երկուսն էին կանայք։ Նա աշխատել է բյուջեների կոմիտեում։

Հանձնաժողովների անդամ լինելուց զատ Արմանդը «Եվրախորհրդարանականները ընդդեմ քաղցկեղի» խմբի անդամ էր[22]։

Հակասություններ խմբագրել

2016 թվականին քաղաքականություն մտնելուց անմիջապես հետո Արմանդը մեղադրվեց, քանի որ նա, լինելով Egis Romania-ի տնօրեն, մայրուղու կառուցման պայմանագրում, որը կնքվել էր ռումինական CNAIR պետական ընկերության և Bechtel Corporation-ի միջև, ունի իր անձնական շահերը։ Արմանդը ժխտում է Բեխթելյան գործին իր մասնակցությունը[23]։ Նա պատասխանել է, որ Egis-ում սկսել է աշխատել միայն 2013 թվականի սեպտեմբերին, Բեխթելի հետ CNAIR-ի պայմանագրի ժամկետի ավարտից (2013 թվականի մարտին) ամիսներ անց[24][25]։ Չնայած իր բացատրություններին, որոշ լրատվամիջոցների տարածքում Արմանդը հաճախ նշվում է որպես «Բեխթելից 50 միլիոն դոլար է կանխիկացրած» կին[26]։ Նրան մեղադրողների թվում է Ռումինիայի նախկին պատգամավոր Սեբաստիան Գիտան[27], որը ներկայումս գտնվում է հետախուզման մեջ՝ կոռուպցիայի մեղադրանքով[28]։

Քաղաքական կողմնորոշում խմբագրել

Արմանդը պնդում է, որ Ռումինիան կարիք ունի քաղաքական դասի փոփոխության[29]։ Նա բաց նամակ է գրել նախագահ Կլաուս Յոհաննեսին, որում խնդրել է Ռումինիայի երկու հիմնական կուսակցություններին (Սոցիա-դեմոկրատական և Ազգային ազատական, երկուսն էլ արմատներ ունեն Ազգային փրկության ճակատի մեջ) ներողություն խնդրել 1990 թվականի հունիսի Միներիադին իրենց մասնակցության համար և հասարակական կյանքից հեռացնել նախկին նախագահ Իոն Իլիեսկուին և նախկին վարչապետ Պետեր Ռոմանին[30]։

Արմանդն ասում է, որ ինքը չի հավատում ձախ-աջ քաղաքականության պարադիգմին՝ պնդելով, որ Ռումինիայում կոռուպցիայի պատճառով վատնված փողերը շատ ավելին են, քան ձախակողմյան և աջակողմյան քաղաքականությունների ստանդարտ տարբերությունները[31]։ Այնուամենայնիվ, նա Ֆրանսիայի քաղաքականության մեջ իրեն համարում է մի մարդ, որը, բնականաբար, աջակողմյան է։ Ասում է նաև, որ Ռումինիան ներկայումս ունի շատ բնակիչներ, ովքեր պետության օգնության կարիքն ունեն, և որ այդ մարդիկ, ովքեր չեն հարմարվել փոփոխություններին և այլևս օգտակար չեն հասարակությանը, պետք է նորից ինտեգրվեն[32]։

Ընտրական պատմություն խմբագրել

Բուխարեստի Սեկտոր 1-ի քաղաքապետ խմբագրել

Ընտրություն Անդամակցություն Հիմնական փուլ
Քվեներ Տոկոսներով Դիրքորոշում
2016 Save Bucharest Union 21,504 28.77  2-րդ 
2020 2020 USR-PLUS Alliance (աջակցվում է Ռումինիայի ազգային լիբերալ կուսակցության կողմից) 36,455 40.95  1-ին 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 CV Clotilde Armand
  2. 2,0 2,1 «Cine este Clotilde, franţuzoaica de la Sectorul 1 în faţa căreia au tremurat PSD şi PNL». Digi24. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Bran, Mirel (2016 թ․ հունիսի 7). «Clotilde Armand, la Française qui veut changer la classe politique roumaine». Le Monde (ֆրանսերեն). ISSN 1950-6244. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  4. «Cine este Clotilde Armand, cea mai mare surpriză din istoria alegerilor din București. O franţuzoaică mătură PSD şi PNL în Capitală | Ziarul Financiar». Ziarul Financiar. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Une Française candidate locale à Bucarest». La Croix. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  6. «Une Vichyssoise candidate aux élections municipales de Bucarest». La Montagne. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Clotilde Armand – the Frenchwoman trying to change Romanian politics». euronews. 2016 թ․ հունիսի 8. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  8. «Frenchwoman Runs for Mayor in Bucharest District :: Balkan Insight». Balkan Insight. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  9. «Clotilde Armand, candidata franceză care vrea să fie primar: Atuul Bucureștiului sunt oamenii care vor să schimbe ceva». RFI România. 2016 թ․ ապրիլի 1. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  10. «REZULTATE FINALE ALEGERI LOCALE 2016: Gabriela Firea a câştigat Bucureştiul cu 246.553 de voturi. Nicuşor Dan a primit 175.119 voturi». Mediafax. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  11. «Clotilde Armand despre respingerea renumărării voturilor: E un abuz complet». Mediafax. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  12. «USB depune o cerere pentru renumărarea voturilor în cinci-zece secții din Sectorul 1 – AGERPRES». Agerpres. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  13. «Clotilde Armand publică pe Facebook discrepanțele din listele publicate de BEC, semnalate de un susținător USB». Digi24. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  14. «BEC s-a încurcat în Excel. Cum s-au rătăcit 250.000 de buletine de vot. "Sunt tâmpiţi!"». Gândul (ռումիներեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  15. «Clotilde Armand explică de ce a cerut renumărarea voturilor: Din respect pentru alegători». Digi24. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  16. «DOCUMENT. Motivele pentru care a fost respinsă cererea USB de renumărare a voturilor». Digi24. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  17. «REPORTAJ – Protest pentru Clotilde Armand: Suntem aici pentru democraţie, pentru transparenţă. Este o luptă pe care o avem în comun. Gabriel Liiceanu: Ideea că se aleg ei între ei folosindu-ne, intolerabilă». Mediafax. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  18. «Contestatia lui Clotilde Armand privind alegerea primarilor intr-un tur va ajunge la CCR». HotNews. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  19. «Clotilde Armand a depus o contestație la Biroul Electoral al Sectorului 1». Digi24. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  20. «Clotilde Armand a ales să fie consilier în Sectorul 1 în detrimentul Consiliului General». Digi24]. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  21. https://www.romaniajournal.ro/politics/vote-count-for-ep-elections-close-to-the-finish-line-how-the-distribution-of-mep-seats-looks-like/
  22. MAC MEPs in the 2019-24 legislature Արխիվացված 2020-02-02 Wayback Machine MEPs Against Cancer.
  23. http://www.romaniacurata.ro/primim-clotilde-armand/
  24. «Clotilde Armand regretă contractul cu Bechtel». Digi24. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  25. https://www.facebook.com/notes/clotilde-armand/poziția-mea-privind-contractul-bechtel/1044145962328125/
  26. https://ph-online.ro/politica/item/105741-clotilde-armand-dupa-ce-a-incasat-50-milioane-de-euro-de-la-bechtel-regret
  27. https://www.aktual24.ro/ghita-si-turcescu-s-au-unit-ca-sa-o-zdrobeasca-in-direct-pe-clotilde-armand-insa-au-avut-parte-de-o-mare-surpriza/
  28. https://www.euractiv.com/section/justice-home-affairs/news/former-romanian-mp-among-europols-most-wanted/
  29. «Clotilde Armand: "Ce mă deranjează la români e resemnarea. Trebuie să se implice, să schimbe lucrurile"». Gândul (ռումիներեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  30. «Clotilde Armand, scrisoare deschisă către Iohannis: Cereţi public PNL şi PSD să-şi ceară scuze pentru Mineriadă. Să-i scoată din viaţa publică pe Iliescu şi Roman». Adevărul. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  31. «VIDEO Cine este, cum gandeste si ce ambitii politice are Clotilde Armand dupa candidatura la primarie: Da, ma vad lider de partid, nu stiu/ Obiectivul meu este sa pun la dispozitia romanilor competentele mele». HotNews. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  32. «VIDEO-INTERVIU Armand Clotilde, candidat USB la Primaria sector 1: Sunt de dreapta, dar este o realitate ca in Romania sunt oameni care au nevoie de ajutorul statului. Politica ar fi sa le dam o locuinta sociala». HotNews. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլոթիլդ Արմանդ» հոդվածին։