Կլաուս Վեռներ Յոհաննես (ռումիներեն՝ Klaus Werner Iohannis, հունիսի 13, 1959(1959-06-13)[1][2][3], Սիբիու, Ռումինիա[4]), Ռումինիայի նախագահը Սիբիու քաղաքում։ 2014 թվականի դեկտեմբերի 21-ից հաղթելով նախագահական ընտրությունները դարձել է Ռումինիայի նախագահ։

Կլաուս Յոհաննես
ռումիներեն՝ Klaus Iohannis
Դրոշ
Դրոշ
(5-րդ) Ռումինիայի Նախագահ
Դրոշ
Դրոշ
 դեկտեմբերի 21, 2014
Նախորդող Տրայան Բեսեսկու
 
Կուսակցություն՝ Ազգային լիբերալ կուսակցություն, Democratic Forum of Germans in Romania? և անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Բաբեշ-Բոլյաի համալսարան և Samuel von Brukenthal National College?
Մասնագիտություն՝ դպրոցի ուսուցիչ, քաղաքական գործիչ, physics teacher, school inspector, պետական գործիչ և գրող
Ազգություն Ռումինացի
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր հունիսի 13, 1959 (64 տարեկան)
Ծննդավայր Սիբիու
Քաղաքացիություն  Ռումինիա
Ի ծնե անուն ռումիներեն՝ Klaus Iohannis
Ամուսին Carmen Iohannis?
 
Կայք՝ iohannispresedinte.ro
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ




Կենսագրություն խմբագրել

Կլաուս Յոհաննեսը ծնվել է 1959 թվականի հունիսի 13-ին Ռումինիայի Սիբիու քաղաքում։ Նա եղել է Տրանսիլվանիայի Սաքսոնի և Գուստավ Սուսաննա Հայնց Յոհաննեսի ընտանիքի ավագ որդին։ 1979 թվականին Յոհաննես Կլաուսը ընդունվեց Ֆիզիկայի Ֆակուլտետ։ Ֆակուլտետ ընդւոնվելուց անմիջապես հետո Յոհաննես Կլաուսը անցավ 9 ամսյա զիվորական ծառայության Ռումինիայի զինված ուժերում[5]։ 9 ամիս անց Յոհաննես Կլաուսը վերադարձավ զինվորական ծառայությունից և շարունակեց ուսումը Ֆիզիկայի Ֆակուլտետում։ 1983 թվականին Ֆիզիկայի Ֆակուլտետը ավարտելուց հետո նա սկսեց աշխատել Սիբիու քաղաքի տարբեր դպրոցներում և քոլեջներում, որպես ֆիզիկայի ուսուցիչ։ Հետագայում, 1992 թվականին, նրա ծնողները տեղափոխվել է գերմանական Վյուրցբուրգ և ստացել գերմանական քաղաքացիություն, ունենալով վերադարձի իրավունքը։
Կլաուս Յոհաննեսը տիրապետում է Ռումիներենին, Անգլերենին և Գերմաներենին[5]։
Նա 1989 թվականին ամուսնացել է Կարմեն Յոհաննեսի հետ, ով հանդիսանում է Անգլերենի ուսուցիչ[5]։

Քաղաքական Գործունեություն խմբագրել

Սիբիույի Քաղաքապետ խմբագրել

2000 թվականին Ռումինիայի Սիբիու քաղաքի քաղաքպետի ընտրություններին ընդառաջ «Ռումինիայում գերմանացիների դեմոկրատական կուսակցություն»ը առաջադրեց Յոհաննես Կլաուսի թեկնածություն։ Չնայած նրան որ Սիբիու քաղաքում գերմանացիները կազմում էին բնակչության 1.6%-ը անսպասելիորեն Կլաուս Յոհաննեսը ստացավ ձայների շուրջ 69,18%-ը և դարձավ Սիբիույի քաղաքապետ։ Քաղաքապետ ընտրվելուց հետո ևս երեք անգամ Կլաուս Յոհաննեսը վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում (2004, 2008, 2012)՝ ստանալով համապատասխանաբար (88.7%, 83.2%, 77.9%) ձայն[6]։ Իր պաշտոնավարման ընթացքում, նա սկսել է վերականգնել քաղաքի ենթակառուցվածքները և վերակառուցել քաղաքի պատմական կենտրոնը, դարձնելով Սիբիուն Ռումինիայի ամենատարածված տուրիստական ուղղություններից մեկը։ 2007 թվականին (լյուքսեմբուրգի հետ միասին), Սիբիու քաղաքը ընտրվել է որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Յոհհանես Կլաուսի պաշտոնավարման ընթացքում ամեն տարի Սիբիու էին ժամանում ավելի քան 1 միլիոն տուրիսստներ զարգացնելով այն։ Յոհաննես Կլաուսը նաև վերականգնել է Սիբիույի Օդանավակայանը։ Նա Ներգրավել է բազմաթիվ օտարերկրյա ներդրողների, որով էլ Սիբիուն դարձրել է խոշոր արդյունաբերական հանգույցի։ 2007 թվականին Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկոն Յոհաննես Կլաուսին պարգևատրել է բարձրագույն պետական պարգևով (Ռումինիայի Առաջին աստիճանի շքանշանով)[7]։

Ազատական Կուսակցության նախագահ խմբագրել

2013 թվականի փետրվարի 20-ին Յոհաննես Կլաուսը միացել է Ազգային Լիբերալ կուսակցությանը (ԱԼԿ)։ Անդամագրվելուց հետո Յոհհանես Կլաուսը՝ Կրին Անտոնեսկու հետ տվեց մամլո ասուլիս։ Նույն տարում Ազգային Լիբերալ կուսակցության (ԱԼԿ) արտահերթ համագումարում Յոհաննես Կլաուսը ընտրվել է կուսակցության փոխնախագահ։ 2014 թվականի հունիսի 28-ին Յոհաննես Կլաուսը 95% ձայնով ընտրվել է Ազգային Լիբերալ կուսակցության (ԱԼԿ) նախագահ[8]։

Նախագահ խմբագրել

2014 թվականի ամռանը Ազգային Լիբերալ կուսակցությունը (ԱԼԿ) և Դեմոկրատական Լիբերալ կուսակցությունը (ԴԼԿ) ստեղծեցին Քրիստոնեական Լիբերալ Դաշինք (ՔԼԴ)։ Այնուհետև Քրիստոնեական Լիբերալ Դաշինքը (ՔԼԴ) գալիք նախագահական ընտրություններում առաջադրեց Յոհաննես Կլաուսի թեկնածությունը[9]։ Ընտրությունները անցան երկու փուլով, քանի որ թեկնածուներից ոչ մեկը բացարձակ մեծամասնության չհասավ։ Առաջին փուլը անցկացվեց 2014 թվականի նոյեմբերի 2-ին։ Այդ ժամանակ Յոհաննես Կլաուսը ստացավ ձայների 30,37%-ը[10]։ Երկրորդ փուլը տեղի ունեցավ 2014 թվականի նոյեմբերի 16-ին։ Երկրորդ փուլում Յոհաննես Կլաուսը կողմ քվեարկեց՝ քվեարկողների շուրջ 54.53%-ը որով էլ Յոհաննես Կլաուսը դարձավ Ռումինիայի Նախագահ[11]։ Յոհհանես Կլաուսի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ 2014 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Ռումինիայի Սենատում[12]։

Աղբյուրներ խմբագրել

  1. http://www.faz.net/aktuell/politik/ausland/europa/klaus-johannis-gewinnt-praesidentenwahl-2014-in-rumaenien-13270731.html
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 Bürgerpräsident mit deutschen Tugenden
  5. 5,0 5,1 5,2 Յոհաննես Կլաուսը կենսագրություն
  6. Յոհաննես Կլաուսը քաղաքական գործունեություն
  7. Սիբիույի քաղաքապետ Յոհաննես Կլաուս
  8. «ԱԼԿ-ի նախագահ Յոհաննես Կլաուս». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  9. Յոհաննես Կլաուսը նախագահի թեկնածու
  10. «Յոհաննես Կլաուսի ստացած ձայները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  11. Յոհաննես Կլաուսը դարձավ նախագահ
  12. Յոհաննես Կլաուսի երդմնակալության արարողություն

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուս Յոհաննես» հոդվածին։