Կլաուդիա Սալաս (իսպ.՝ Claudia Salas, հուլիսի 23, 1994(1994-07-23), Մադրիդ, Իսպանիա)[1], իսպանացի դերասանուհի։ Առավել հայտնի է Նեթֆլիքս հեռուստաալիքով հեռարձակված «Էլիտա» հեռուստասերիալում կատարած Ռեբեկայի դերով[2]։

Կլաուդիա Սալաս
Ծննդյան թիվ՝հուլիսի 23, 1994(1994-07-23) (29 տարեկան)
Ծննդավայր՝Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 10273610

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1994 թվականին Մադրիդում, մանկուց հետաքրքրվել է արվեստով։ Դերասանությունից բացի, երգում է և կիթառ նվագում[3]։

2012 թվականին ուսումնասիրել է դրամատիկական արվեստ Մադրիդում գտնվող «Arte 4 Estudio de Actores» դպրոցում, որը ստեղծել և ղեկավարել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Լետիցիա Դոլերան, Էլայա Զորին և Ինվա Քուևասը[4]։

Հեռուստատեսություն և բեմականացումներ խմբագրել

2015 թվականին նա առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությունում՝ էպիզոդիկ դերակատարում ունենալով «Բժշկական կենտրոն» և «Վեց քույրեր» հեռուստասերիալներում[1]։ Երկու տարի անց նա հայտնվել է PlayStation-ի արտադրած «Խաղընկերներ» վեբ սերիալում[5]։ 2018 թվականի հոկտեմբերին կայացել է «Էլիտա» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի հեռարձակումը և երկու տարի անց Կլաուդիան միացել է դերասանական կազմին՝ երկրորդ և երրորդ եթերաշրջաններում կատարելով Ռեբեկայի դերը, հենց այդ դերն էլ նրան դարձրել է աշխարհահռչակ[6]։ 2019 թվականին նկարահանվել է «Ժանտախտ» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում՝ կատարելով Էսկալանտեի դերը, որը հեռարձակվել է Movistar + հեռուստաալիքով[7]։

Չնայած իր հեռուստատեսային կարիերային, Կլաուդիան խաղացել է մի շարք բեմականացումներում՝ «Միջամառային գիշերվա երազ», «Որքան կարևոր է լուրջ լինելը», «Մարիբելը և տարօրինակ ընտանիքը», «Պետք չէ ծաղրել սիրուն», «Դու դեռ շնչում ես» և «Ահաբեկիչ մահապարտների հյուրանոցը», նաև ունեցել է որոշակի փորիկ դերակատարումներ կարճամետրաժ ֆիլմերում[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2015 Բժշկական կենտրոն Էպիզոդիկ դեր 1 էպիզոդ
2015 Վեց քույրեր Էպիզոդիկ դեր 1 էպիզոդ
2017 Խաղընկերներ - -
2019 - 2020 Էլիտա Ռեբեկա դե Բորմուժո Ավալոս 16 Էպիզոդ
2019 Ժանտախտ Էսկալանտե 6 էպիզոդ

Սոցիալական կայքերում խմբագրել

Մինչ «Էլիտա» հեռուստասերիալում դերակատարում ունենալը՝ նրա ինստագրամյան կայքէջն ունեցել է 40000 հետևորդ[6]։ Երրորդ եթերաշրջանի պրեմիերայից հետո՝ նրա հետևորդների քանակը հասել է 3 միլիոնի[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SensaCine. «Claudia Salas». SensaCine.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  2. «Anexo:Personajes de Élite» (իսպաներեն). Wikipedia, la enciclopedia libre. 2020 թ․ ապրիլի 3. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «¿Quién es CLAUDIA SALAS?». Nylon Spain (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  4. «De 'apestada' a 'narco-Barbie': todo sobre Claudia Salas, la Rebe de Élite». yasss (եվրոպական իսպաներեն). 2019 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  5. «Արխիվացված պատճենը». seriesycine.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. 6,0 6,1 Perú, Redacción El Comercio (2020 թ․ մարտի 14). «"Élite":¿quién es Claudia Salas? Todo sobre la actriz revelación de la temporada 2 de la serie española de Netflix». El Comercio Perú (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  7. Movistar+, Originales. «Claudia Salas. La Peste - Originales Movistar». lapeste.movistarplus.es (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  8. Zambrano, Sandra. «Claudia Salas, la revelación de la temporada 2 de "Élite"». Metro (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  9. «Claudia Salas (@claudiasalas_) • Fotos y videos de Instagram». www.instagram.com (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Կլաուդիա Սալասը ինստագրամում