Քևին Սփեյսի Ֆոուլեր (անգլ.՝ Kevin Spacey Fowler, հուլիսի 26, 1959(1959-07-26)[2][2][3][…], South Orange, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ։ Հանդիսատեսին հայտնի է «Յոթը», «Վճարիր ուրիշին», «Կապեքս մոլորակը», «Գեղեցկություն ամերիկյան ձևով» և «Սանտայի եղբայր Ֆրեդ Կլաուսը» ֆիլմերից։ Օսկար մրցանակի դափնեկիր է։

Քևին Սփեյսի
անգլ.՝ Kevin Spacey
Քևին Սփեյսի Ֆոուլեր
Հասակը179 սմ[1]
Ծնվել էհուլիսի 26, 1959 (64 տարեկան)[1]
ԾննդավայրՆյու Ջերսի, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ[1]
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Chatsworth High School? և Լոս Անջելեսի Վելի քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան, Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ[1]
Ակտիվ շրջան1985–այժմ[1]
ԺանրերԴրամա,
Կատակերգություն,
Քրեական[1]
Ընտրանի"Յոթը",
"Վճարիր ուրիշին",
"Կապեքս մոլորակը"
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000228
ԿինոՊոիսկID 11380
kevinspacey.com
Քևին Սփեյսի՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Քևին Սփեյսին ծնվել է 1959 թվականի հուլիսի 26-ին, Ամերիկայի Նյու Ջերսի նահանգի Սաուտ-Օրանժ մունիցիպալիտետում։ Նրա հայրը՝ Թոմաս Ջեֆֆրի Ֆաուլերը (1924-1992), տեխնիկական գրող է, իսկ մայրը՝ Քեթլին Էնն Նատսոնը (1931—2003), քարտուղարուհի և տնային տնտեսուհի էր[5]։ Ֆաուլերը մեծացել է իր ավագ եղբոր՝ Ռենդի, և ավագ քրոջ՝ Ջուլիի հետ։ Հաշվի առնելով այն, որ հայրը հաճախ էր փոխում իր աշխատանքը, Քևինի ընտանիքը ևս հաճախ էր տեղափոխվում։

Քննադատություն, արձագանքներ և ազդեցություն խմբագրել

Բրիտանական Empire ամսագիրը Քևինին ճանաչել է որպես 90-ականների լավագույն դերասան[6] և նրան դրել է «Բոլոր ժամանակների 100 կինոաստղեր»ցուցակի 56-րդ հորիզոնականը[7]։ Բացի այդ, Սփեյսին Telegraph ամսագրի կողմից ներառվել է «Բրիտանական մշակույթի 100 ավելի ազդեցիկ մարդիկ» ցուցակի մեջ[8]. Իտալացի ռեփեր Կալարեցցան (իտալ.՝ Caparezza) 2011 թվականի մարտին հայտնի ամերիկացի դերասանների համար թողարկել է մի երգ, որն անվանել է «Քևին Սփեյսի»[9]։

Քննադատները իրենց արձագանքներում Սփեյսիին անվանում են «դերասանական արվեստի վարպետ»[10], «Էլեկտրականացնող»[11], «բարձրակարգ»[12], «ականավոր»[13], «անխնա զվարճալի»[14]։ 1996 թվականին Քևին Սփեյսին ստացավ իր առաջին Օսկարը «Սովորական կասկածյալները»[15] ֆիլմի համար՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։ Ընդամենը 4 տարի անց նա նկարահանվեց «Ամերիկյան գեղեցկություն»[16] ֆիլմում, որտեղ նույնպես առաջադրվեց և արժանացավ Օսկարի «Լավագույն դերասան» անվանակարգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/2729703.stm
  5. Пол Фишер. (20 октября 2001). «The Alien World Of Kevin Spacey» (անգլերեն). filmmonthly.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «Лучшие актёры и актрисы декады», Эмпайер, май 1999
  7. «Empire Magazine's Top 100 Movie Stars [1997]» (անգլերեն). AmIAnnoying. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. «The 100 most powerful people in British culture» (անգլերեն). Дэйли Телеграф. 14 апреля 2008. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  9. «Caparezza, Kevin Spacey e il sabotaggio musicale» (իտալերեն). Gilda35. 4 марта 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
  10. Ռոջեր Էբերթ. (29 июля 2009). «Shrink» (անգլերեն). rogerebert.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  11. «Seven: Common Sense» (անգլերեն). Common Sense. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  12. «L.A. Confidential» (անգլերեն). Groucho Reviews. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  13. «L.A. Confidential: Review» (անգլերեն). TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  14. «Swimming with Sharks (1994)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  15. The Usual Suspects (Երկրորդ պլանի կասկածելի անձինք)։ USA, 1995.
  16. American Beauty (Ամերիկյան գեղեցկուհի)։ USA, 1999.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Սփեյսի» հոդվածին։